Ի՞նչ իրավիճակ է Վերին Շորժայում՝ թշնամու կրակոցներից հետո. համայնքապետը մանրամասներ է հայտնում
Թշնամին այսօր կրկին սադրանքի է դիմել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի ուղղությամբ:
ՀՀ ՊՆ հաղորդմամբ՝ այսօր՝ ժամը 14:35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
ArmLur.am-ի հետ զրույցում Վերին Շորժայի համայնքապետ Արտյոմ Երանոսյանն ասաց, որ կրակոցները թեև բնակավայրերի ուղղությամբ չեն եղել, այլ դիրքերի, բայց բնակիչները պարզ լսել են կրակոցների ձայները:
Երանոսյանի փոխանցմամբ՝ այս պահին գյուղում հանգիստ վիճակ է.
«Կրակոցներ այս պահին չկան, հանգիստ վիճակ է, մարդիկ իրենց առօրյա գործերով են զբաղված»,-ասաց նա:
Քրիստինա Մուշեղյան




















Երևանում բшխվել են «Mercedes»-ն ու «Range Rover»-ը. կան վիրավnրներ
Դավաճանության 8 անսպասելի նշանները
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Ինչո՞ւ է ուրբաթ 13-ը համարվում անհաջող
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
Առգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը
TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան
ԶՊՄԿ-ի աջակցությամբ Կապանի և Քաջարանի բժշկական կենտրոններում աշխատում են բարձրակարգ մասնագետներ
Սկսել են վճարել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը