«Դեռևս ամեն ինչ նորմալ է. թշնամու դիրքերը ցորենի դաշտերի մոտ են, բայց պիտի հնձենք». Վերին Շորժայի գյուղապետ
Երեկ՝ սեպտեմբերի 12-ին, և այսօր ադրբեջանական կողմը վերսկսել է իր սադրիչ գործողությունները Գեղարքունիքի մարզի ուղղությամբ։ Ինչպես տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը, այսօր՝ ժամը 03:40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Սեպտեմբերի 1-ից սկսած ադրբեջանական կողմն այս ուղղությունը լարված է պահում՝ ժամանակ առ ժամանակ կրակելով հայկական դիրքերի ուղղությամբ։
168.am-ի հետ զրույցում Վերին Շորժայի գյուղապետ Արտյոմ Երանոսյանն ասաց, որ այս անգամ գյուղում կրակոցների ձայները չեն լսել։
«Դեռևս ամեն ինչ նորմալ է։ Ցորենի դաշտեր դեռ չենք մտել, քանի որ սեզոնը չէ, բացի այդ, եղանակային պայմաններից ելնելով՝ դեռ սպասում ենք։
Իհարկե, թշնամու դիրքերը ցորենի դաշտերին շատ մոտ են, բայց չպետք է թողնենք այդպես մնան, պիտի հնձենք»,- նշեց Արտյոմ Երանոսյանը։
Նա դժվարացավ ասել, թե հացահատիկի ինչ բերք կստանան։
«Բոլոր դաշտերը հնձենք, կտեսնենք, էլի, ինչ բերք ունենք»,- հավելեց նա։
Անդրադառնալով խոսակցություններին, որ կրակոցների պատճառով մարդիկ դուրս են գալիս գյուղից, գյուղապետն ընդգծեց՝ նման բան չկա, դրանք իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են։




















Իսրայելի պաշտպանության բանակը hարվածներ է hասցրել Իրանի և Լիբանանի ավելի քան 200 օբյեկտի
Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայ...
2–րդ դասարանցի երեխան «որովայնի սալջարդ» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ
Այսօր մետրոյում Փաշինյանին պատասխանող Արցախցի կինը պարզապես հիացմունքի է արժանի. Ավետիք Չալաբյան
Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն Ասլանյան
Իրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց
Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է
Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ
Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի
Սթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակա...