Գիշերն Ուկրաինան 11 անօդաչու և 10 թևավոր հրթիռ է արձակել Ղրիմի ուղղությամբ. ՌԴ ՊՆ
Կիևը փորձել է անօդաչու թռչող սարքերով հարձակվել Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախների վրա. ՀՕՊ համակարգերը Ղրիմի երկնքում 11 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել։ Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
«Սեպտեմբերի 14-ին Մոսկվայի ժամանակով ժամը 05:30-ի սահմաններում Կիևի ռեժիմի կողմից ՌԴ տարածքում գտնվող օբյեկտների վրա ավիացիոն տիպի անօդաչու թռչող սարքով ահաբեկչություն իրականացնելու փորձը կասեցվել է, Ղրիմի օդային տարածքում ոչնչացվել է 11 անօդաչու թռչող սարք»,- հայտնել են գերատեսչությունից։
Սեպտեմբերի 13-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը 10 թևավոր հրթիռ են արձակել Սևաստոպոլում նավերի վերանորոգման գործարանի ուղղությամբ, որոնցից 7-ը որսացել են հակաօդային պաշտպանության համակարգերը։
Բացի այդ, Ուկրաինայի զինված ուժերը երեք անօդաչու մոտորանավակով հարձակում են գործել Սևծովյան նավատորմի նավերի վրա։ Բոլոր մոտորանավակները ոչնչացվել են «Վասիլի Բիկով» պարեկային նավի կողմից։ Հակառակորդի թևավոր հրթիռների հարվածելու հետևանքով վնասվել է վերանորոգման փուլում գտնվող երկու նավ։




















Երևանում բшխվել են «Mercedes»-ն ու «Range Rover»-ը. կան վիրավnրներ
Ռուբեն Ռուբինյան, մենակ թուրքերենով չի․ Ալիկ Ալեքսանյան
Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենան գողացած երիտասարդին
Երևանի տներից մեկի բակում հայտնաբերվել է 15-ամյա տղայի մարմին
Դավաճանության 8 անսպասելի նշանները
Աբու Դաբիից հետո՝ ստանալու ենք, թե՞ զիջելու. Էդմոն Մարուքյան
«Առաջարկ Հայաստանին». երիտասարդները՝ երկրի զարգացման ուղիներում․ Գագիկ Ծառուկյան
Մելիքյանների հանգիստը Դուբայում
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը
Ոստիկանները հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն