Այսօր՝ 26 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ի՞նչ անել, եթե կորցրել եք բանկային քարտը․ IDBank

Ֆինանսական անվտանգությունը մեր օրերում գնալով ավելի ակտուալ է դառնում․ զեղծարարները տարբեր միջոցներ են գտնում խաբեությամբ կորզելու Ձեր գումարները։

Առանձնացրել ենք մի քանի կարևոր խորհուրդ, թե ինչպես պաշտպանվել քարտային զեղծարարություններից։ Սկսենք անվտանգության ամենապարզ միջոցներից․

  • փորձեք քարտը երբեք չմոռանալ բանկոմատում, աշխատասեղանին, չդնել հեռախոսի պատյանի հետևի գրպանիկում, որովհետև այդպես շատ հեշտ է այն կորցնել, և շատ մեծ հավանականություն կա, որ ինչ-որ մեկը կհասցնի տիրանալ քարտի վրա պարունակվող ամբողջ տեղեկատվությանն ու օգտագործել Ձեր գումարները։
  • որքան էլ տարօրինակ թվա, ունեցած ողջ գումարը պետք չէ պահել մի քարտի վրա․ ավելի ապահով է հիմնական գումարը պահել բանկային ընթացիկ կամ խնայողական հաշվին՝ միաժամանակ ստանալով եկամուտ կամ օրինակ էլեկտրոնային դրամապանակին՝ հեշտությամբ կատարելով QR վճարումներ՝ ձեռքի տակ ընդհանրապես քարտ չունենալով, այսինքն՝ խուսափելով նաև այն կորցնելու վտանգից։ 

Ամեն դեպքում, եթե որոշել եք գումարը հենց քարտի վրա պահել, ապա պարզապես հիշեք քարտի անվտանգության մի քանի պարզ կետ․

  • Երբեք, ոչ մի դեպքում, ոչ մի նպատակով և ոչ ոքի մի՛ տրամադրեք Ձեր քարտի CVV/CVC կոդը և PIN-կոդը։ Բացատրության կարիք այստեղ չկա, չէ՞։
  • Պայուսակը, դրամապանակը փոխելիս ուշադիր ստուգե՛ք՝ արդյո՞ք բոլոր քարտերը տեղափոխել եք, արդյո՞ք բոլորը տեղում են։

Դե իսկ եթե, ամեն դեպքում, քարտը կորցրել եք կամ այն գողացել են, ապա անհրաժեշտ է արգելափակել այն որքան հնարավոր է արագ։ IDBank-ի քարտերի դեպքում դա ընդամենը մի քանի վայրկյանի հարց է՝ Idram&IDBank հավելվածով կամ IDBanking.am առցանց հարթակով։ Պարզապես պետք է հավելվածի «Բանկինգ» բաժնում կամ առցանց հարթակի «Քարտեր» բաժնում ընտրել կորած քարտը, ապա սեղմել «Արգելափակել քարտը»։ Պատրաստ է․ Ձեր քարտն արգելափակված է։ Եթե ավելի ուշ կպարզվի, որ քարտը ոչ թե կորել էր, այլ ապահով վայրում էր, ուղղակի Դուք այն չէիք գտնում, ապա նույն արագությամբ կարող եք ապաարգելափակել այն՝ կրկին Idram&IDBank հավելվածի «Բանկինգ» բաժնից։ 

Եթե պարզվի, որ քարտն, այնուամենայնիվ կորել էր, ապա անգամ գտնելու դեպքում ճիշտ կլինի վերաթողարկել այն, քանի որ չգիտեք, թե այդ ընթացքում ում են հասանելի դարձել Ձեր քարտային տվյալները և ինչ նպատակով այն կկարողանան օգտագործել։ 

Կատարե՛ք Ձեր բոլոր վճարումները Idram&IDBank հավելվածով, և թող Ձեր քարտն արգելափակելու կարիք երբեք չառաջանա։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

ԶՊՄԿ-ն՝ հանուն սահմանամերձ գյուղի Ադրբեջանում հայտնել են՝ ինչու են փակ պահում երկրի ցամաքային սահմանները Սեզոնային գրիպով վարակվածների թիվն աճել է. ի՞նչ վիճակ է COVID-19–ի մասով ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Wildberries-ը գործարկում է սպառողական վարկավորման ծառայությունը «Շատ թանկ ա»․ Ամանորին ընդառաջ թանկացումներ են. հարցում Վրաստանի նոր խորհրդարանը ստանձնել է լիազորությունները Վճարի՛ր Իդրամով Երեւան մոլում եւ շահի՛ր նվերներ Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով, սպասվում է թաց ձյուն Եգիպտոսում զբոսանավ է խորտակվել, որում ավելի քան 30 զբոսաշրջիկ է եղել Թրամփը մտադիր է ԱՄՆ բանակից հեռացնել բոլոր տրանսգենդերներին. The Times Մայրության օրվան նվիրված տոնական համերգը Կրեմլում հավաքեց ավելի քան 2 հազար բազմազավակ ընտանիքներ Ադրբեջանի և Իրանի զինված ուժերը 4-օրյա համատեղ զորավարժություններ են սկսել Թուրքիան արգելել է Երևանից Ստամբուլ մեկնած կանադացի լրագրողի մուտքը Արկտիկական բեմի գրավումը Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի կողմից Վարչախումբը փորձում է մոռացության տալ մեր հիշողությունը․ Մենուա Սողոմոնյան Հայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախ եւ առաջ ապտակ էր Փաշինյանին․ Էդուարդ Շարմազանով Գերմանիան մոտենում է 100 ԳՎտ արևային էներգիայի գեներացման «Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Մեղավորը պետք է պատժվի երկիրն այս օրը գցելու համար․ Հրայր Կամենդատյան Փաշինյանը ծառայում է Էրդողանի իշխանությանը և շարունակելու է ժողովրդին խաբելով առաջ մղել նրա օրակարգը․ «Հայաքվե» Հայաստանը ոչինչ չշահեց COP29-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան Ոչ խեղճ ենք, ոչ թույլ ենք, ոչ էլ անհրաժեշտություն ունենք համակերպվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին․ Ավետիք Չալաբյան Փաշինյանը մեր աչքի առաջ փորձում է Հայաստանը վերակողմնորոշել Ռուսաստանից Թուրքիա․ «Հայաքվե» Չպետք է այս իշխանությանը թույլ տալ մեզ վերածել Թուրքիայի ծայրագավառի․ Ավետիք Չալաբյան Պատմական և իրական Հայաստանների հակադրությունը կեղծ է․ Մենուա Սողոմոնյան Ռուսաստանին Հայաստանում պրոռուսական իշխանություն պետք չէ, Ռուսաստանին Հայաստանում պրոհայաստանյան իշխանություն է պետք․ Մհեր Ավետիսյան Գեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր Ավետիսյան Ռուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Reuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ