Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ցորենի ու բենզինի՝ Հայաստան գալը դեռ չի նշանակում խաղաղություն. Մենուա ՍողոմոնյանՄենք հավակնում ենք լուրջ ազդեցություն ունենալ Հայաստանում որոշումների կայացման վրա՝ նպաստելու մեր երկրի շուրջ բարենպաստ իրավիճակի ձևավորմանը. Հրայր Կամենդատյան Մոսկվան ոչ հրապարակային կապեր է պահպանում մի շարք եվրոպական առաջնորդների հետ․ Լավրով Հայաստանի մերձեցումը Արևմուտքի հետ նոր մարտահրավերներ է ստեղծում Մոսկվա-Երևան հարաբերությունների համար. Սերգեյ Կոպիրկին Սպասվում են կարճատև տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով. օդի ջերմաստիճանը կբարձրանա Առանց տնտեսական հավասարակշռության խաղաղություն չի լինում. Հրայր ԿամենդատյանԵրբ որոշվում էր իր ճակատագիրը, Ակադեմիան լռեց․ Լիլիթ ԱրզումանյանՀանրության մոտ պատրանք են ստեղծում, որ ընդամենը երկու ճակատի կռիվ է գնում. Նաիրի ՍարգսյանՄեր երկրում մեղքն է լեգալիզացվում, 1 մլն դոլլար կաշառքի լեգալիզացումն ինչ է, որ չանեն. Արշակ ԿարապետյանԵթե չկա առողջ սերունդ, չկա ապագա. Հովհաննես ԾառուկյանՓաշինյանը փորձում է Իրանին համոզել, թե իր դեմ չեն աշխատում Փաշինյանին՝ մրցանակ, գերիներին՝ ցմահ ազատազրկում Ավստրալիան շարունակում է զարմացնել աշխարհին իր էներգետիկ թռիչքով Կյանքից հեռացել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանը Բանակը չի պարտվել, կունենանք նոր հաղթանակներ․ Գրիգոր Գրիգորյան «Պարգև «եղբայրության ամրապնդման համար», թե՞ «ցեղասպանության համար քարտ-բլանշ»․ հասարակությունը պահանջում է չեղարկել Ալիևին և Փաշինյանին Zayed Award մրցանակի շնորհումը» Չվախենալ բարոյական ընտրության առաջ դնելուց. Վահե Հովհաննիսյան «Նախագահ Քոչարյանը Միքայել սրբազանի կողմից գրված որևէ նամակ երբևէ չի ստացել»․ Բագրատ Միկոյան Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
Քաղաքականություն

Կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ կանայք, տարեցներ և երեխաներ. Արցախի նախագահը ԱԽ նիստ է հրավիրել

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հերթական անգամ խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ՝ թիրախավորելով նաև քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությանը, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ կանայք, տարեցներ և երեխաներ, այս մասին հաղորդում են Արցախի նախագահի աշխատակազմից։
 
«Ադրբեջանի գործողությունները ոչ այլ ինչ են, քան էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականություն, և այն իրականացնելով, Բաքուն շահարկում է հումանիտար միջանցքի և մարդասիրության այլ կեղծ օրակարգեր:
 
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը շտապ հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ և քննարկել ստեղծված իրավիճակն ու հետագա անելիքները:
 
Հաշվի առնելով հազարավոր մարդկանց կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգը՝ պաշտոնական Ստեփանակերտը կոչ է անում միջազգային դերակատարներին և շահագրգիռ բոլոր կողմերին անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ Արցախի նկատմամբ ագրեսիան դադարեցնելու ուղղությամբ:
 
Արցախի Հանրապետությունը մշտապես եղել է խաղաղ կարգավորման կողմնակից և վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ բոլոր հարցերի լուծումը տալ բանակցությունների միջոցով»,- ասվում է հայտարարությունում։