Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Երևանում բախվել են «Kia Optima»-ն և «Lexus»-ը Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասինԹուրքիան պայմաններ չի տեսնում Իրանի և ԱՄՆ-ի՝ բանակցություններին վերադառնալու համար. Ֆիդան«Ջուրը կյանք է, ջուրը՝ իրավունք». Հրայր ԿամենդատյանԶրոյական վարձավճար. Ոչ մի ուսանող չպետք է ստիպված լինի վճարել կացարանի համար․ Հրայր Կամենդատյան Թեհրանը կպատասխանի իր էներգետիկ օբյեկտների դեմ ցանկացած հшրձակման․ Արաղչի Բնապահպանական վճարների չափը պետք է համապատասխանի բնությանը հասցված իրական վնասին. Հրայր ԿամենդատյանԹրամփը հերքել է Սաուդյան Արաբիայում հինգ ամերիկյան ինքնաթիռների կnրծանման մասին լրատվամիջոցների հաղորդագրություններըՍրտի՞կ, թե Գորշ գայլերի ժեստ. Սյունիքից հավատարմության ուղե՞րձ Ադրբեջանին ու Թուրքիային Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում. Էդմոն Մարուքյան«Կրասնոդարը» հաղթեց «Սոչիին»․ Սպերցյանը դարձավ դուբլի հեղինակ Ադամ Սենդլերը 2025 թվականին դարձել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանը Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված օդային հшրվածների հետևանքով 26 բուժաշխատող է զnհվելՀորոսկոպ. Յուպիտերը դուրս է եկել հետադարձ շարժումից և հնարավորություններ է բերել բոլոր նշաններինՍա քարոզչական խաղաղություն է. Ռոբերտ Քոչարյան Հայ ժողովրդին պետք է հարատև խաղաղություն, որը կախված չի Փաշինյանի քաղաքական հաշվարկից․ Ռոբերտ ՔոչարյանԹրամփը մերժել է Իրանից 450 կգ nւրան դուրս բերելու Պուտինի առաջարկը ՀՀ-ում կորանավիրուսի պատճառով առաջացած խնդիրներին աջակցելու նպատակով Կարապետյան ընտանիքը «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցով միլիոնավոր դրամներ են տրամադրել (տեսանյութ) Սիրով ներկայացնում եմ ձեզ մեր հանդիպման հակիրճ դրվագները՝ ձեր աջակցության անմիջական ակնկալիքով․ Ավետիք Չալաբյան
Հասարակություն

Ռուսներն ուզում էին երեխաներին հանել Լաչինի միջանցքով, բայց նրանց մեքենաների վրա կրակեցին․ Մեծ Շեն գյուղի բուժքույր

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հենց ռմբակոծումները սկսվեցին, կանանց ու երեխաներին գյուղից տարհանեցին ու տարան ռուս խաղաղապահների պոստերը, «Ազատությանը» պատմում է Մեծ Շեն գյուղի բուժքույր Սևան Մանջիկյանը։

Մանջիկյանն ամուսնու հետ մնացել է գյուղում։ Ասում է՝ մնացել են, որ եթե վիրավորներ լինեն, վիրավորներին օգնեն։

Նրա փոխանցմամբ, կանանց ու երեխաներին ռուս խաղաղահները փորձել են Լաչինի միջանցքով՝ Հակարիի կամրջով հանել Արցախից, սակայն ադրբեջանցիները սկսել են կրակել խաղաղապահների մեքենաների վրա։

«Երևի ժամը 7-ի կողմերն էր, ուզում էին երեխաներին ու կանանց տանեն Հին Շեն, էդտեղից էլ ոնց որ հայտարարություն են արել ադրբեջանցիք, որ ճանապարհը բաց է, ով ուզում է դուրս գալ, թող դուրս գա։ Ուզում էին երեխաներին ու կանանց հանեին Լաչինով՝ Հաակարիի կամրջով, բայց ռուսների պոստից մինչև էս գյուղ գալը արդեն կրակել էին ռուսների ավտոների վրա, դրա համար էլ մի քիչ ուշացան, չկարողացան երեխաներին տեղափոխել։ Բայց էդ մեքենաների մեջ, որ կանայք և երեխաները նստել էին և ուզում էին գալ դեպի Հակարիի կամուրջ էդ ավտոների վրա՝ ռուսների «Ուրալ»-ների վրա, կրակեցին, դրա համար էլ ռուսները երեխաներին չհանեցին, հիմա լրիվ էստեղ են, ոչ մեկը դուրս չի եկել», - պատմեց Մեծ Շենի բուժքույրը։

Հիշեցնենք, որ Արցախի պաշտպանության բանակը երեկ հաղորդեց, որ ժամը 13-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով փորձել է առաջանալ Արցախի ՊԲ պաշտպանության խորքը։ Սկիզբ առան ինտենսիվ մարտական գործողություններ, կան տասնյակ զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում:

Ավելի վաղ էլ Բաքուն նախ Պաշտպանության բանակին մեղադրել է դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար, որի հետևանքով 2 տարբեր պայթյուններից իբր 6 ադրբեջանցի է զոհվել, ապա հայտարարել Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողությունների» մեկնարկի մասին։

Բաքուն հայտարարեց, որ մարդասիրական միջանցք է առաջարկում Արցախի բնակիչներին․ - «Բնակչության տարհանումն ապահովելու նպատակով Լաչինի ճանապարհին և այլ ուղղություններով ստեղծվել են մարդասիրական միջանցքներ և ընդունման կետեր»։