Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք ՉալաբյանԵՄ-ն չի թաքցնում իր նպատակները ՀայաստանումԴպրոցների փակումը միայն կրթական խնդիր չէ․ Ատոմ Մխիթարյան
Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղի հայերը կարող էին «իդեալական» պայմաններում ապրել Ադրբեջանի իշխանության ներքո. Պարույր Հովհաննիսյան

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Լեռնային Ղարաբաղի հայերը կարող էին «իդեալական» պայմաններում ապրել Ադրբեջանի իշխանության ներքո, սակայն պատմական փորձի պատճառով դա դժվար է պատկերացնել։ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայից 24 ժամ անց Reuters-ին տված հարցազրույցում նման միտք է հայտնել ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։

Ավելի վաղ Reuters-ը հրապարակել է Հայաստանի արտգործնախարարի մեկ այլ տեղակալ Վահան Կոստանյանի մեկնաբանությունը, որը հայտարարել է, որ «տեսականորեն» Ղարաբաղի հայերը կարող են ապրել Բաքվի իշխանության ներքո: Ավելի ուշ պարզվել է, որ գործակալությունը շփոթել է փոխնախարարին։

Այժմ արդեն Հովհաննիսյանի անունից գործակալությունը գրում է, որ Հայաստանը հասկանում է, որ Ղարաբաղի հայերը բաց են Բաքվի հետ բանակցությունների համար, եւ որ երկխոսությունը վճռորոշ նշանակություն ունի: Նրա խոսքով ՝ Հայաստանը Ռուսաստանի հետ ունի անվտանգության կոնկրետ համաձայնագրեր, որոնք կիրառելի են նման իրավիճակների համար։

Նշենք, որ ՀՀ ԱԳՆ-ն նաեւ հայտարարել է, որ Reuters-ին մեկնաբանություն է տվել ոչ թե Կոստանյանը, այլ Հովհաննիսյանը, եւ նրա մտքերը ներկայացվել են «աղավաղված»: «Լրագրողն ընդունել է իր սխալը եւ ուղղել նյութը»,-նշել է ՀՀ ԱԳՆ-ն։