Ինչ հույսեր ունի Անկարան՝ Արցախում երկարաժամկետ խաղաղության հետ կապված
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անկարան ակնկալում է, որ Ղարաբաղում Ադրբեջանի ԶՈւ գործողություններից հետո երկարաժամկետ խաղաղություն կգա, և խաղաղության համաձայնագրի կետերը կյանքի կկոչվեն։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
«Մեկօրյա ժամկետի ավարտին նրանք՝ «Ղարաբաղի զինված կազմավորումների ներկայացուցիչները» ասացին. «Մենք հանձնվում ենք, կթողնենք մեր բոլոր զենքերը և կհեռանանք այստեղից»։ Այդտեղ հողերը պատկանում են Ադրբեջանին, այդպիսի հայտարարություն է արել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս ամենը տանում է դեպի երկարաժամկետ խաղաղություն, հատկապես, եթե Հայաստանը պատշաճ կերպով կատարի իր պարտականությունները, և խաղաղության համաձայնագրի կետերը հնարավորինս արագ կյանքի կոչվեն, և տարածաշրջանում խաղաղության և հանգստության մթնոլորտ կհաստատվի»,- ասել է Գյուլերը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ռազմական գործողություն սկսեց Ղարաբաղում՝ դա անվանելով «տեղական բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ»՝ սահմանադրական կարգը վերականգնելու համար։ Երևանը սա որակեց որպես ագրեսիա՝ ասելով, որ Ղարաբաղում հայկական ստորաբաժանումներ չկան։ Մեկ օր անց ռուս խաղաղապահների միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել հրադադարի մասին, հրադադարի պայմանների թվում նախանշվել է, մասնավորապես, հայկական ուժերի զինաթափումը և ծանր տեխնիկայի դուրսբերումը Ղարաբաղից։
Սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի Եվլախ քաղաքում՝ Ստեփանակերտից 100 կիլոմետր հյուսիս-արևելք, տեղի է ունեցել ղարաբաղահայության ներկայացուցիչների հանդիպումն ադրբեջանական պատվիրակության հետ՝ նվիրված տարածաշրջանի հանրապետության ինտեգրմանը։
Օֆելյա Հովհաննիսյան




















Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններին
Տեղի է ունեցել «Պրազյանը» ֆիլմի պրեմիերան
Զարգացնել պատասխանատու հանքարդյունաբերություն․ Վարդան Ջհանյանը՝ Մեծ Բրիտանիայի Critical Minerals Ass...
Քոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելի
«Նա ծերանում է հակառակ ուղղությամբ». Երկրպագուները հիացած են Քրիստինա Ագիլերայի Spirit Tunnel–ում հա...
Ակսել Բակունցի «Միրհավը»՝ անգլերեն թարգմանությամբ
Երկրաշարժ Հայաստանում
Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար․ «Երևանի ավտոբուս»
Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինի
Audemars Piguet-ի պատմական գրպանի քրոնոմետրը վաճառվել է ռեկորդային գնով