Թշնամին Արցախում կրկին խախտել է հրադադարը.ՌԴ ՊՆ-ն տեղեկացնում է
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Այս մասն տեղեկանում ենք Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տարծած հաղորդագրությունից:
՛՛Պահպանվում է Բաքվի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցությունը՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի նորմերի պահպանմանը:
Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում: Փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է Ադրբեջանի ԶՈւ մեկ զինծառայող:
Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, համագործակցելով ադրբեջանական կողմի և Ղարաբաղի ներկայացուցիչների հետ, Փաստի առթիվ քննություն է տարվում:
Ի կատարումն ռազմական գործողությունների դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների ՝ Ղարաբաղի զինված կազմավորումների կողմից շարունակվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի հանձնումը ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո: Սեպտեմբերի 23-ի դրությամբ հանձնվել է 6 միավոր զրահատեխնիկա, ավելի քան 800 միավոր հրաձգային զենք, հակատանկային միջոցներ և ՁՊՎ, շուրջ 22 հազար զինամթերք:
Ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման վայրում շարունակում է մնալ 810 խաղաղ բնակիչ, այդ թվում ՝ 436 երեխա։ Կազմակերպվել է նրանց տեղավորումը, սնունդը և բժշկական օգնության տրամադրումը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն Ասլանյան
Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայ...
Իրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց
Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է
Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի
Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ
Սթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակա...
«Կրասնոդարը» հաղթեց «Սոչիին»․ Սպերցյանը դարձավ դուբլի հեղինակ