ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ կժամանեն Հայաստան
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները երկուշաբթի կժամանեն Հայաստան, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային։
Սպասվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ USAID-ի ղեկավար Սամանթա Փաուերի և Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի այցը։
Փաուերը կհանդիպի բարձրաստիճան պետական պաշտոնյաների հետ և «կվերահաստատի ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բխող մարդասիրական կարիքները բավարարելու հանձնառությանը», - ասել է պաշտոնյան:
Փաուերը կլինի ԱՄՆ ՄԶԳ առաջին ղեկավարը, ով կայցելի Հայաստան և կվերահաստատի ԱՄՆ-ի գործընկերությունը երկրի հետ, ինչպես նաև «խորը մտահոգություն կհայտնի Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության վերաբերյալ և կքննարկի այնտեղ հումանիտար ճգնաժամը լուծելու միջոցները», - ասել է պաշտոնյան:
«Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի մասին հաղորդագրություններով և կոչ է անում թույլ տալ անարգել մուտք գործել միջազգային մարդասիրական կազմակերպություններին և առևտրային տրանսպորտին», - ասել է պաշտոնյան:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...