Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արևմուտքը չի հավատում Փաշինյանի «արցունքներին» Ռուսաստանից արդեն բացահայտ սպառնում են Փաշինյանի իշխանությանը Նվաստացում Աբու Դաբիում. ինչպես խախտեցին դիվանագիտական արարողակարգը Կոլեկտիվ առաջնորդությունը ենթադրում է թիմ, որի լիդերը առաջինն է հավասարների մեջ․ Մենուա Սողոմոնյան Երկրի կեսը հանձնողը ո՞ր անվտանգությունից է խոսում, երբ չունի երաշխիքներ. Արշակ ԿարապետյանԱբու Դաբիում տեղի ունեցած Փաշինյան֊Ալիև հանդիպման մասին. Էդմոն Մարուքյան Անգլերենի տապալված քննությունն ու ակադեմիական քաղաք կառուցողները. Գոհար Ղումաշյան«Ռոսսոտրուդնիչեստվոն» ամրապնդում է ռուս-հայ մարզական գործընկերությունը ՔՊ-ն հիմա էլ փորձում է սահմանափակել լրատվամիջոցներին Փոքր բիզնեսը հարկերից ազատելու մեր ծրագրի մասին հարցեր ունե՞ք. Նարեկ ԿարապետյանԱնկախ Հայաստանի ամենամեծ ձեռքբերումներից մեկը բանակն է․ Արամ ՊետրոսյանԱլիևին շնորհակալություն հայտնելը արժանապատվության լուրջ կորուստ է. Ավետիք Չալաբյան Ինչպես է Հայաստանը ներգրավում հանքարդյունաբերական ներդրումներ. Վարդան Ջհանյանը` Minig.com.au-ին Պարզ ասած. Ինչպե՞ս են աշխատում արևային վահանակները «Մեր ձևով»-ը՝ որպես այլընտրանքային ուղի. առողջապահությունից մինչև տնտեսություն Եկեղեցին՝ ճնշման տակ, ազատությունը՝ միջազգային հարթակում Ինչո՞ւ են պետական կառավարման համակարգում շատերն աթեիստ. «Փաստ» Սա դասական իմաստով անսահման անորոշություն է, իսկ անորոշության ուղիղ շարունակությունը ռիսկն է. «Փաստ» Հիմնարար խնդիրներ, լուրջ մտահոգություններ. տնտեսական աճ՝ առանց կայունության. «Փաստ» Նոր մանրամասներ. տելեկոմներ-վճարահաշվարկային կազմակերպություններ լարվածությանն արձագանքում են վերջիններս. «Փաստ»

Զոհեր շատ ունենք․ մինչեւ վերջին մարդը դուրս չգա, ես դուրս չեմ գա․ Ասկերանի քաղաքապետ

Ասկերանում անհետ կորածները շատ չեն, բայց զինվորականների շրջանում շատ զոհեր ունենք։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը։

«Ողջ Արցախը տեղահանվում է, այդ թվում՝ Ասկերանը։ Ընթացքում տեղահանվում է բնակչությունը։ Անհետ կորածներ Ասկերանում այդքան շատ չեն, զոհեր շատ ունենք, հիմնականում զոհերը զինվորականների շրջանում է։ Թուրքն արդեն 200 մետր է Ասկերանից հեռու։ Երբ Ասկերանի բնակչությունն ամբողջությամբ տարհանվեց, ես էլ վերջում դուրս կգամ, մինչեւ վերջին մարդը դուրս չգա, ես դուրս չեմ գա։ Մարդիկ արդեն վերջին աստիճանին են հասել։ Բոլորի նյարդային համակարգը խանգարվել է։ Ոչ մեկ չի կարող պատկերացնել, թե այստեղ ինչ է կատարվում։ Մինչեւ մարդն իր կաշվի վրա չզգա, չի պատկերացնի, թե այստեղ հիմա ինչպես են ապրում»,- պատմեց Հայկ Շամիրյանը։

Նա ասաց, որ քաղաքում որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են։