Լապշինը ցիստեռնի պայթյունն անվանում է Ադրբեջանի կողմից կանխամտածված ահաբեկչություն
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ստեփանակերտում բենզինի ցիստեռնի պայթյունը Ադրբեջանի կողմից իրականացված կանխամտածված ահաբեկչություն էր։ Նման կարծիք թելեգրամյան իր ալիքում գրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը:
«Հաշվի առնելով, որ խոսքը Ադրբեջանի Socar-ից ուղարկվող բենզինի մասին է (ինչպես ասում են լուրերում), պայթուցիկները նրանց կողմից են գործարկվել։ Բենզինը ինքնուրույն չի պայթում, սա Հոլիվուդ չէ, այլ դպրոցական ֆիզիկա:
Հաշվի առնելով նախօրեին ադրբեջանցիների կողմից 6 ռուս զինվորների սպանությունը (Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետ գեներալ Ալի Նագիևի հրամանով), ովքեր ականատես են եղել Մարտակերտի շրջանում կանանց, երեխաների և ծերերի ջարդերին, (ամեն ինչ տեղավորվում է ցեղասպանության սցենարի մեջ) մուսուլմանական Ադրբեջանի կողմից իրականացվող Արցախի բռնի ապաքրիստոնեացումը ոչնչով չի տարբերվում Հոլոքոստի հանցագործություններից։
Իմանալով Ադրբեջանի ղեկավարության և, մասնավորապես, Պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևի մտածելակերպն ու սովորությունները, կարծում եմ, որ նրանք ներկայումս ծրագրում են հետևյալը.
1. Ստեփանակերտում բնակելի շենքերի պայթեցում, ինչը կբացատրվի հայերի կողմից գազի հետ անզգույշ վարվելով (ինչը չկա)։
2. Փախստականներով մեքենաներից մեկում պայթուցիկի տեղադրում՝ պայթեցնելու և ջարդելու խաղաղ բնակիչներին, երբ մեքենան հայտնվում է Լաչինում խցանման մեջ:
3. Հարձակվել սեփական դիրքի վրա և սպանել մի քանի սեփական զինվորների՝ Ստեփանակերտ մուտքն արագացնելու նպատակով՝ «մեղավորներին փնտրելու համար»։ Փաստացի՝ կողոպուտի և անձնական իրերի, ոսկերչական իրերի եւ գումարի հափշտակության նպատակով։ Նրանց զինվորների մեծ մասը գյուղական ամենաաղքատ ընտանիքներից են և ապրում են լիակատար աղքատության մեջ։ Գողացված հայկական զարդերը գյուղում մորդ տալը սխալ բան չի համարվում։
4. Իրենց բնակարաններում մնացած տարեց մարդկանց բռնաբարություն և սպանություն։ Կարևոր է ստուգել միայնակ թոշակառուների բոլոր բնակարանները և դուրս բերել նրանց։ Պետք է հասկանանք, որ ադրբեջանցի զինվորները հիմնականում անկիրթ մարդիկ են, շատերն ամուսնացած չեն և կանոնավոր հարաբերություններ չունեն։ Նրանց համար առանց պատժվելու վտանգի տատիկի բռնաբարելու հնարավորությունը հպարտություն է որպես «տղամարդ»։
Ես ոչ մեկին չեմ վախեցնում, սրանք ադրբեջանցիների պլաններն են, թույլ մի տվեք, որ դրանք իրականացնեն. զգոնություն և ուշադրություն»։




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն Ասլանյան
Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայ...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Իրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց
Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է
Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ
Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի
Սթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակա...
«Կրասնոդարը» հաղթեց «Սոչիին»․ Սպերցյանը դարձավ դուբլի հեղինակ