Ադրբեջանը հավաստիացնում է, որ մտադիր չէ ներխուժել Հայաստանի տարածք
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանը հավաստիացնում է, որ մտադիր չէ ներխուժել Հայաստանի տարածք՝ «Հայաստանի հարավում ցամաքային միջանցքի ստեղծման համար»։ Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով խորհրդական Հիքմեթ Հաջիեւը Reuters-ին հավաստիացրել է, որ Բաքուն «ընդամենը ցանկանում է տրանսպորտային կապ Նախիջեւանի հետ Հայաստանով», ինչը, նրա խոսքով՝ «օգուտ կբերի երկու երկրներին եւ ողջ տարածաշրջանին»։
«Ադրբեջանը որեւէ ռազմական նպատակ կամ խնդիր չունի Հայաստանի ինքնիշխան տարածքի հետ կապված, դա... լիովին դուրս է Ադրբեջանի օրակարգից»,- ասել է նա Reuters-ին։ «Մեր առաջարկը Հայաստանին կապի գծերի կառուցումն է, տրանսպորտային գծերի կառուցումը շատ խաղաղ ճանապարհով»,- նշել է նա՝ ելույթ ունենալով Բրյուսելում, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի եւ եվրոպացի պաշտոնյաների հետ բանակցություններից հետո։
Հաջիեւի մեկնաբանությունները հնչել են թուրք գործընկերոջ՝ Թայիփ Էրդողանի հետ Ալիեւի բանակցությունների հաջորդ օրը, այդ բանակցություններում նա ակնարկել էր նման ցամաքային միջանցքի հեռանկարի մասին, որը Ադրբեջանին նաեւ ուղիղ կապ կտար մերձավոր դաշնակից Թուրքիայի հետ։
Բրյուսելում բանակցությունների ժամանակ պաշտոնատար անձինք քննարկել են Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հանդիպումը հոկտեմբերի 5-ին, Գրանադայում, եվրոպական գագաթաժողովում։




















Իսրայելի պաշտպանության բանակը hարվածներ է hասցրել Իրանի և Լիբանանի ավելի քան 200 օբյեկտի
Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայ...
2–րդ դասարանցի երեխան «որովայնի սալջարդ» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ
Այսօր մետրոյում Փաշինյանին պատասխանող Արցախցի կինը պարզապես հիացմունքի է արժանի. Ավետիք Չալաբյան
Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն Ասլանյան
Իրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց
Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է
Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ
Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի
Սթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակա...