Այսօր՝ 16 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Փաշինյանական օրակարգերն»... ու ծաղրաբռնապետությունը՝ անկումային ժամանակներում

Դիտարկենք մի քանի հետաքրքիր, բայց համակողմանի ողբերգության պայմաններում մի տեսակ լուսանցքներում մնացած հանգամանքներ: Պայմանականորեն այդ հանգամանքները կարելի է բնորոշել «փաշինյանական օրակարգեր» ձևակերպմամբ: Երբ սեպեմբերի 19-ից Երևանում սկսվեցին ինքնաբուխ, ժողովրդական հուզումներ, մարդիկ սկսեցին հավաքվել Հանրապետության հրապարակում, ակնհայտ էր, որ այդ հուզումները կարող են վերաճել ալիքի: Կարճ ժամանակ անց ինքնաբուխ հավաքվող բազմության մեջ հայտնվեցին նաև ընդդիմադիր գործիչներ, որոնք փորձեցին հախուռն դրսևորումներին ինչ-որ կազմակերպված ընթացք հաղորդել:

Հատկանշական է, որ այդ ժամերին ոստիկանական ուժեր ևս կուտակվում էին «դեպքի վայրում», ավելին, ոստիկանությանը հրահանգված էր թույլ չտալ, որ ուժեղ բարձրախոսներ մտցվեն Հանրապետության հրապարակ: Դժվար չէ ենթադրել, որ ոստիկանությանը, ավելի ճիշտ՝ իշխանություններին ձեռնտու էր, որպեսզի մարդկանց դժգոհությունը հախուռն դրսևորում ունենա, իրավիճակը դառնա կոնկրետ այդ վայրում անկառավարելի, որին պետք է հաջորդեր ոստիկանական ուժերի կազմակերպված հարձակումը բազմության վրա, մարդկանց հոշոտումը, ծվատումը, ծեծուջարդը: Որոշակի պահի անգամ դրա փորձն արվեց, ինչից տուժեցին առաջին շարքերում գտնվողները, այդ թվում՝ ընդդիմադիր գործիչները, իսկ ձայնային նռնակներից նաև դեպքի վայրում գտնվող տարբեր մարդիկ, նաև մի քանի ոստիկան, ի դեպ:

Բայց իշխանության սադրանքը չանցավ: Սա, նկատենք, ընդամենը մի քանի տասնյակ րոպե կամ մոտ մեկ ժամվա ընթացքում տեղի ունեցած դեպքերի սեղմ նկարագրությունն է՝ ականատեսիս կողմից: Ինչո՞ւ ենք այս, թվում է՝ «մանր» հանգամանքի վրա ուշադրություն հրավիրում: Բանն այն է, որ դա որոշակիորեն հիմնավորում է «օդում կախված» այն ենթադրությունը, եթե կուզեք՝ վարկածը, որ Նիկոլ Փաշինյանը և նրա իշխանությունը ձգտում էին ներքին բախումների, նույնիսկ արյունահեղության, առանձնապես՝ սեպտեմբերի 19-22-ն ընկած ժամանակահատվածում (ըստ տեղեկությունների, այդ ձգտումը չի վերացել, հիմա էլ կա): Դրանով էին պայմանավորված նրան ենթակա ոստիկանության հատկապես «բերետավոր» ստորաբաժանումների կողմից վայրագ, ոչնչով չհիմնավորված անհամաչափ ուժի կիրառումը ցուցարարների և նույնիսկ անցորդների վրա, ընդգծված դաժանությունն ու անմարդկայնությունը:

Մյուս կողմից՝ հրապարակում հավաքվող բազմությունը հարթակից պահանջում էր գործողություններ, ավելի ճիշտ՝ «կոնկրետ գործողություններ»: Թե ամեն մեկը դրա տակ ինչ էր հասկանում, կարծում ենք՝ պարզ է: Սակայն ողջ խնդիրը, ըստ ընդդիմադիր լիդերների մոտեցման, այն է, որ եթե հրապարակում հավաքված չէ առնվազն 100 հազար մարդ, ապա «կոնկրետ գործողությունների» դիմելը կարող է ավարտվել ընդամենը զանգվածային ծեծուջարդով, իշխանության կողմից գազանաբարո ռեպրեսիաներով ու՝ վերջ: Եվ հետո, ի դեպ, եթե հրապարակում հավաքվեր կամ հավաքվի 100 հազար կամ ավելի մարդ, ապա արդեն նույնիսկ «կոնկրետ գործողությունների» անհրաժեշտություն միգուցե չլինի, այսինքն՝ ընդհանրապես «ոչ բռնի» ճնշումներով հնարավոր լինի իշխանություններին պարտադրել որոշակի քայլեր: Այդպես մտածում են շատերը: Սակայն այդ «շատերը» հաշվի չեն առնում Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության մղումները՝ բախումներ հրահրելու, խաղաղ, անզեն ցուցարարների վրա կրակելու հետ կապված:

Հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության կարկառուններից մեկը հայտարարեց, որ իրենք պատրաստ են կրակել ժողովրդի վրա ու կկրակեն: Հավատացեք, իրենց համար 100 հայ մարդ սպանելն ընդհանրապես խնդիր չէ, մանավանդ այն ամենից հետո, ինչ արել են ու անում են: Ի վերջո, Նիկոլ Փաշինյանի իշխանավարման առնվազն վերջին երեք տարին ամենօրյա մահերի ժամանակաշրջան է... Հարթակ ելած ընդդիմադիրները ևս սա հրաշալի հասկանում էին, և գուցե նաև այդ էր պատճառը, որ հետևողականորեն հորդորում էին հնարավորինս զերծ մնալ բռնի գործողություններից, ինչ-որ գույք վնասելուց, առհասարակ՝ բռնություններից: Այսինքն, չէին ցանկանում սպասարկել «փաշինյանական օրակարգը»: Մյուս կողմից՝ նման կոչերը ակնհայտորեն խաղարկվում էին «թունդ արմատականություն» խաղացող զանազան քարոզիչների և նրանց կամա-ակամա ձայնակցողների կողմից՝ մարդկանց մեծ խմբերի հիասթափեցնելու կամ հիասթափության զգացումները խորացնելու համար:

Անկասկած, որպես կոմիտե միավորված ընդդիմադիրների կողմից էլ սխալներ են թույլ տրվել (դա անխուսափելի է նման պայմաններում ու առհասարակ), առանձին դեպքերում հապաղել են կամ մեկ այլ բան:Տվյալ դեպքում էականն այն է, որ ձգտելով շրջանցել «ներքին արյունահեղության» փաշինյանական օրակարգը՝ նրանք հայտնվեցին պատային իրավիճակում, իսկ մարդիկ էլ, բնականաբար, օրեցօր նվազեցին: Ճիշտ է, Հայաստանը շարունակում է ցնցումների մեջ գտնվել, և ոչ ոք չի կարող վստահ լինել, որ վաղը, մյուս օրը իրավիճակը, կոնկրետ՝ ներքին իրավիճակը վայրկենապես չի բորբոքվի: Այդ առումով Հայաստանում հասարակական տրամադրությունները նման են վառոդի տակառի, որին միայն կայծն է պակասում: Դիտարկելի է նաև մեկ այլ երևույթ. այս օրերին տեղի ունեցող ազգային խոշորագույն ողբերգության ու աղետի՝ Արցախի հայության բռնագաղթի ու Արցախի էթնիկ զտման խորապատկերում առանձնահատուկ ակտիվացել են իշխանական ու իշխանամերձ զանազան քարոզիչները, որոնք ուղղակիորեն ատելություն են սերմանում ու բորբոքում արցախցիների դեմ: Սա ևս ուսումնասիրության հետաքրքրական նյութ է, թեպետ ծավալվող ողբերգության խորապատկերում հազիվ թե մեկնումեկը հիմա նստի ու մանրակրկիտ ուսումնասիրի:

Այնուամենայնիվ, մի քանի հատկանշական «մանրուք» արժե հընթացս կամ, ինչպես ասվում է, «տաք-տաք» արձանագրել՝ ապագայի հետազոտողների համար: Տեսեք. իշխանությունը, անձամբ Նիկոլ Փաշինյանը, որ «բադրջանային» շանթուորոտ էր արձակում արցախցիների հասցեին՝ դրսևորելով նրանց հանդեպ իր գրեթե կենսաբանական ատելությունը, Արցախի լիարժեք հանձնումից հետո մի անասելի «սեր ու գորովանք» է ցուցադրում, խոսում է հոգատարությամբ ընդունելու, տեղաբաշխելու, տնավորելու մասին: Բայց, միաժամանակ, տարատեսակ «սուբյեկտների» միջոցով, այսպես ասած՝ «տակից» ծավալում են վայրենի քարոզչություն, եթե չասվի՝ արշավ արցախցիների դեմ: Նողկալի, զազրելի «թեզերով»:

Ի լրումն, առանձին մերձիշխանական «կերպարներ» բացեիբաց չարախնդում են Արցախի գլխին բերած աղետի ու աղետյալ հայրենակիցների վրա: Դե, այն, ինչի ունակ են Նիկոլ Փաշինյանի թիմն ու բոլոր նիկոլականները: Հուսանք, որ այս մի «փաշինյանական օրակարգը» գոնե չի հասցնի այն աստիճան արմատներ նետել, որ հասարակությունը վերջնականորեն ինտոքսիկացիայի տակ մնա: Չնայած դրա նշաններն արդեն տևական ժամանակ երևում են: Վկայություններն ամեն օր են, թեկուզ հենց սոցցանցերում...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

ՏՏ ոլորտից շատերը բոյկոտել են կարկառուն ՔՊ-ականի ելույթը ԵՄ-ում խիստ զայրացած են Հայաստանի վերջին շրջադարձերից Գործող իշխանությունը վախենում է ՀՅԴ ազդեցության աճից Փաշինյանին դուրս են բերում իր կերպարից Իմ գործունեությունը միտված է Հայաստանի շահերին. Մհեր Ավետիսյան ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ կայացել է Աշոտ Սարգսյանի անվան բազկամարտի ամենամյա մրցաշարը Մարզական Սյունիք․ իրավիճակը համապարփակ ներկայացնելու փորձ Ի տարբերություն Փաշինյանի` ՀՀ բոլոր նախագահները հանդիպումներ են ունեցել ԱՄՆ նախագահների հետ. Սարգսյան «Քյասիբի ռադիոն» պետք է փակվի». Հրայր Կամենդատյան Պահպանել պետության ինքնիշխանությունը` նշանակում է, որ Հայաստանն է որոշում իր զարգացման ճանապարհը. ՀայաՔվե Մշակվել է ձգվող արևային մարտկոց Գիտությունը, կրթությունն ու մշակույթը՝ ավելորդ բե՞ռ. «Փաստ» Ինչո՞ւ իշխանությունները չեն ցանկանում օգնել աղքատ և ծայրահեղ աղքատ գյուղացուն. «Փաստ» Ինչո՞ւ իշխանություններին չեն հետաքրքրում հայ գերիների ճակատագրերը. «Փաստ» «Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն». «Փաստ» Իսկ ընդհանրապես՝ Հայաստանն՝ ո՜ւր, դուք՝ ո՜ւր.... «Փաստ» Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ» Ադրբեջանցիները Ռուսաստանում իսկական գլխացավանք են դարձել. «Փաստ» Իսկ Հայաստանում դա հնարավոր է.... «Փաստ» Վաղը երեկոյան անձրև է սպասվում Մայք Թայսոնն այս գիշեր ռինգ կբարձրանա՝ մրցելու 27‑ամյա Ջեյք Փոլի հետ «Աղա Խան» զմրուխտն աճուրդում վաճառվել է շուրջ 9 մլն դոլարով՝ դառնալով աշխարհում ամենաթանկ կանաչ քարը (լուսանկարներ) Իսրայելը տարհանման կոչ է արել, ապա խոշոր հարված հասցրել Բեյրութի արվարձաններին. կան զոհեր Մբապեն իր կարիերայի ամենաերջանիկ շրջանը չի ապրում. Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչը խոսել է Մբապեի խնդիրների մասին ԱԺ-ում խոսվեց, թե Կիրանցի հատվածից անասուններ են անցնում, պարո՛ն մարզպետ, ի՞նչ ինֆորմացիա ունեք այս մասին. Փաշինյան (տեսանյութ) «Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կգ ոսկյա և արծաթյա զարդերի ներկրման փորձեր (տեսանյութ) «Միակ բանը, որ մտածում էի՝ ոտքի կանգնեմ, որովհետև ընտանիք ունեմ». Արսեն Սաֆարյանը՝ 44-օրյայից հետո չքայլելու և հոգեբանական բարդ փուլի մասին ԱՄՆ պետական ​​պարտքը գերազանցել է 36 տրիլիոն դոլարը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կվերազինվի հակահրդեհային, օդափոխության և էլեկտրական ժամանակակից համակարգերով ԱրարատԲանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը ներդրողների հետ հարաբերություններում Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ․ ինչ են քննարկել Ծեծկռտուք` ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալի ու գումարտակի հրամանատարի միջև․ հարվածներ՝ փոխգնդապետին (տեսանյութ) Հյուսիս-հարավ ծրագրի կարիքների համար անհրաժեշտ հողամասերը կճանաչվեն հանրության գերակա շահ ԱԺ-ում ՔՊ-ն հիմա էլ անցել է հայ-արմերիկյան պաշտոնական հարաբերությունների պատմության աղավաղմանը. Զաքարյան «Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կգ ոսկյա և արծաթյա զարդերի ներկրման փորձեր Սերոբ Գասպարյանի կալանքի ժամկետը երարաձգվել է 5-ից ավելի կրակոցներ՝ Մովսես Խորենացու փողոցում․ անչափահասի են տարել բաժին Հաստատվել է Լատվիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Պուտինն ու Ալիևը հաստատել են Մոսկվա-Բաքու ռազմավարական գործընկերության զարգացման հարցում փոխադարձ հետաքրքրությունը Ինչպե՞ս օգտվել Սուպերայից. Համառոտ ուղեցույց