Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նոր խաղ է սկսվել. կտեսնեք՝ հիմա մենք ինչ ենք անելու. Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ի և Եվրոպայի աջակցությունը հնարավոր է դարձնում պաղեստինցիների դեմ Իսրայելի հանցագործությունները. Էսմայիլ ԲաղայիԶելենսկին չի ցանկանում թույլ տալ ռուսական նավթի տարանցումը Հունգարիա. Սիյարտո Հերթական խայտառակ տապալումը․ Հրայր ԿամենդատյանԻնչո՞ւ է ուրբաթ 13-ը համարվում անհաջող Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում ձեռք բերված հակահայաստանյան պարտավորությունները կկատարվեն, եթե ՔՊ-ն հաջողի առաջիկա խորհրդարանական ընտրություններում. Էդմոն ՄարուքյանԱզգերի լիգա․ վիճակահանության ամբողջական արդյունքները Ձեր ծննդյան օրը շնորհավո՛ր, Հրամանատա՛ր. Խաչիկ Ասրյան«Կնոջ առաքելությունն առաջին հերթին մայրանալն է». Մարջան Ավետիսյան Իրանից ժամանած բեռնատարից մաքսային ծառայողները հայտնաբերել են «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցԱռաջիկա ընտրությունը մեր հետպատերազմյան ապատիան և խեղճությունը կոտրելու շանս է. Իվետա ՏոնոյանԵՄ-ն բացահայտ աջակցում է իշխող քաղաքական ուժին՝ միջամտելով ՀՀ ներքին գործերին․ Ավետիք ՉալաբյանՄենք այժմ շատ լավ հարաբերություններ ունենք Չինաստանի հետ․ Թրամփը մտադիր է ապրիլին այցելել ՉինաստանՄենք՝ եվրոպացիներս, պետք է լինենք բանակցությունների սեղանի շուրջ՝ Եվրոպայի բարգավաճման, ապագայի և նրա անվտանգության ճարտարապետության հարցերի շուրջ․ ՄակրոնԱզատություն բոլոր քաղբանտարկյալներին․ Արամ ՎարդևանյանTeam Holding-ը հայտարարում է դոլարային պարտատոմսերի երկրորդ փուլի տեղաբաշխման մեկնարկը․ տեղաբաշխողը՝ Freedom Broker ArmeniaTeam-ի ծառայությունների դիմաց վճարումները՝ նաև Fast Shift-ի հավելվածով և վճարային տերմինալներովԻշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը. Էդմոն ՄարուքյանԸնդդիմադիր պատգամավորի մանդատը ինձ ընդհանրապես չի հետաքրքրում. Նաիրի Սարգսյան Ըստ բոլոր հարցումների՝ հաղթանակը Սամվել Կարապետյանի կողմն  է. Նարեկ Կարապետյան
Քաղաքականություն

ՀՀ որ բնակավայրերի տարածքով է Փաշինյանը պատրաստվում միջանցք տրամադրել Ալիևին

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով, ինչպես հայտնի է, նախատեսվում է տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակում․ «Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արևմտյան շրջանները կապող տրանսպորտային նոր ուղիների շինարարությունը»,- ասված է պատերազմի ավարտին կնքված եռակողմ հայտարարության մեջ։ 

ՀՀ իշխանությունները թեպետ չեն շտապում տեղեկացնել, թե ապաշրջափակված ճանապարհները որտեղով են անցնելու, այսինքն` Ադրբեջանից Թուրքիա և հակառակը՝ որ ուղիներով են կապվելու, սակայն Սյունիքում խոսում են, որ քննարկվում է 4-5 ճանապարհի տարբերակ:  Ամենահավանական տարբերակը համարվում է այն, որ Նախիջեւանի ու Ադրբեջանի արեւմտյան շրջանների միջեւ տրանսպորտային ուղին հավանաբար կանցնի Անգեղակոթ գյուղով;

Նախ՝ ի՞նչ է իրենից ներկայացնելու այդ ճանապարհը (միջանցքը) աշխարհագրական տեսակետից, եթե, իհարկե, կյանքի կոչվի:

Սկսենք Անգեղակոթից ու Շաղատից. գտնվում են Սիսիան-Նախիջեւան երբեմնի ճանապարհին: Սիսիան-Նախիջեւան սահմանային ջրբաժանն այդ հատվածում Բիչանակ լեռնանցքն է՝ 2346 մ բարձրությամբ:

Ադրբեջանի սահմանադուռն այդտեղ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանի Բիչանակ գյուղն է (հայերենով՝ Բջնակ կամ Բջնաղ), որտեղով էլ ժամանակին անցել է ճանապարհը: Այսինքն՝ ավտոճանապարհը (միջանցքը)  բացվելու դեպքում թուրք-ազերին Անգեղակոթից կմտնի Շաղատ, ապա՝ Շահբուզի շրջան, որի նույնանուն շրջկենտրոնը Նախիջեւան քաղաքից մոտ 30 կմ հյուսիս-արեւելք է:

Ի դեպ, Շահբուզի տարածքը համապատասխանում է Սյունյաց աշխարհի Ճահուկ գավառի արեւելյան մասին՝ Շահապոնք գավառակին, որը վերջնականապես հայաթափվեց 1960-ականներին:

Հիմա՝ գլխավոր հարցը, որը, համենայնդեպս, հրապարակավ չի քննարկվում: Հարցը հետեւյալն է՝ իսկ Ադրբեջանի արեւմտյան շրջաններից ինչպե՞ս է թուրք-ազերին հասնելու Անգեղակոթ-Շաղատ, որտեղից էլ՝ Բիչանակ:

Ըստ պետական պաշտոնյաների հայտարարությունների՝ ճանապարհը (միջանցքը) սկիզբ է առնելու Կուբաթլիից, որից հետո անցնելու է Ներքին Խնձորեսկի տարածքով, ապա՝ Խնձորեսկի գյուղամիջով եւ դուրս է գալու Գորիս-Ստեփանակերտ մայրուղի: Այդ մայրուղիով թուրք-ազերին մտնելու է Գորիս քաղաք՝ անցնելով Արցախյան խճուղով եւ միանալով Մ-2-ին:

Մ-2-ով հասնելու է Շինուհայրի խաչմերուկ (որտեղից սկիզբ է առնում Գորիս-Կապան այլընտրանքային նորակառույց ճանապարհը), հասնելու է Նորավանի խաչմերուկ (որտեղից սկիզբ է առնում եւս մեկ շրջանցող ճանապարհ՝ Լծեն-Տաթեւ ուղղությամբ), հասնելու է Սիսիանի եւ Իշխանասարի խաչմերուկ, Սիսիանի եւ Շաքիի խաչմերուկ, որից հետո՝ Անգեղակոթ տանող ճանապարհ: Այսպիսով, Անգեղակոթ-Շաղատ հասնելու համար թուրք-ազերին առնվազն պետք է անցնի Խնձորեսկի գյուղամիջով, Գորիս քաղաքի ամենաբանուկ թաղամասերով, Վերիշենի հարավային եզերքով; Այսինքն՝ այս ուղիով այդպես կոչված միջանցքի բացումը կործանարար ազդեցություն է թողնելու Սյունիքի վրա:

Ամիսներ առաջ Հայաստանի վարչապետը կառավարության նիստում հանձնարարեց Ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Պետական եկամուտների կոմիտեի նախագահին ապահովել, որ ադրբեջանական կողմը կարողանա անարգել անցնել Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան: Միաժամանակ, ընդգծեց Փաշինյանը, դա պիտի լինի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Անդրադառնալով ազատ տեղաշարժի մասին դրույթին` Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, թե դա էլ պետք է լինի Հայաստանի Սահմանադրության ու օրենսդրության շրջանակներում։ Սակայն, Բաքուն այս հարցում, կարծես թե, այլ կարծիք ունի և չի էլ թաքցնում, որ Փաշինյանից միջանցք ստանալու բանավոր համաձայնություն ունեն: Ստացվում է, որ Փաշինյանի և թիմի ապաշնորհ կառավարումը հանգեցրել է պատային իրավիճակի, երբ պետք է ընտրել վատի և վատագույնի միջև: