Բաքուն Լեռնային Ղարաբաղի մոտ 200 հայերի ցուցակ ունի, որոնց ցանկանում է կալանավորել․ Reuters
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանն ունի Լեռնային Ղարաբաղից մոտ երկու հարյուր հայերի ցուցակ, որոնց ցանկանում է կալանավորել՝ տարբեր հանցագործությունների մեղադրանքով, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով «բարձրաստիճան դիվանագետին»։
Թե ովքեր են այդ ցուցակում, կամ ով է բարձրաստիճան դիվանագետը, լրատվամիջոցը չի հայտնում։
Մինչ այդ սեպտեմբերի 27-ին Արցախի նախկին պետնախարար, գործարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադիր Ռուբեն Վարդանյան է ձերբակալվել Լաչինի միջանցքով Հայաստան անցնելիս՝ Հակարիի կամրջի ադրբեջանական անցակետում։
Արցախի նախագահի խորհրդական, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանն էլ երեկ հայտարարել է Ստեփանակերտից Շուշի մեկնելու իր որոշման մասին։ Ըստ Բաբայանի՝ ինքն ընդգրկված է Ադրբեջանի սև ցուցակում, և ադրբեջանական կողմը պահանջել է իր ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։