Կոտայքում Howo բեռնատարը կողաշրջված, Nissan-ը մեջտեղից կիսված՝ հայտնվել են ձորում․ ՊՆ զինծառայողը մահացել է
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։40-ի սահմաններում Աշտարակ-Նոր Գեղի ավտոճաապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 36-ամյա Վիգեն Մ․-ի վարած Nissan X-Trail մակնիշի և 53-ամյա Համլետ Հ-ի վարած, խճաքարով բարձված, Howo մակնիշի բեռնատարը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհով անցնող գազատար խողովակներին և Howo-ն կողաշրջված, իսկ Nissaն-ը 2 մասի բաժանված վիճակում՝ հայտնվել են ձորակում։Վթարի հետևանքով Nissan-ի վարորդը տեղում մահացել է։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Եղվարդի թիվ 46 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։Փրկարարները մահացածի մարմինը հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս։Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Հրաչյա Մկոյանի գլխավորությամբ։
Տեղում նշված անձինք, ինչպես նաև պարեկներ Մանուկ Խաչատրյանն ու Արտակ Գաբրիելյանը սահմանազատել են տարածքը և մեծ թվով պարեկների ժամանման պատճառը կայանում է նրանում, քանի որ հետաքրքրասեր վարորդները, որոնց թիվն անցնում է մի քանի հարյուրը, փորձում էին ավտոմեքենաները կայանել դեպքի վայրում, ինչը առաջացնում էր խցանում։Պարեկներին հաջողվեց կարճ ժամանակում բոլորին հեռացնել դեպքի վայրից։Ժամանել են նաև ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սանթուր Դուրգարյանի և բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Շահնազարյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության ծառայողները, քանի որ ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը ՀՀ ՊՆ X զորամասի ծառայող է։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Աբովյանի ԳԳՄ-ի Նաիրի տեղամասի 1-04 ծառայության աշխատակիցները, ովքեր ժամանակավորապես նշված հատվածով գազամատակարարումը դադարեցրել են և արդեն սկսել են վթարավերականգոնղական աշխատանքներ կատարել։
Վթարի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորութամբ։
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ