Փաշինյանի զենքն ապատեղեկատվությունն է
Հայաստանի անկախության 35 տարիների ընթացքում գործող իշխանությունները բազմիցս դիմել են ապատեղեկատվությանը և մեդիամանիպուլացիաներին, սակայն այն, ինչ անում է գործող վարչախումբը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, գերազանցում է բոլոր նախորդներին միասին վերցրած։ Ավելին, թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունները այդ առումով զգալիորեն հետ են մնում։
Իշխանությունը հատուկ տելեգրամյան ալիքներ և կեղծ լրատվամիջոցներ և ֆեյքերի բանակ է պահում քաղաքական հակառակորդներին մրոտելու, կեղծիքներ տարածելու, արցախահայությանն էլ թիրախավորելու համար։ Հատկապես վերջին դեպքերի համատեքստում, Փաշինյանի առաջնային թիրախը դարձել է արցախահայությունը։ Սեփական իշխանության համար տվայտվելով՝ գործող վարչախմբի պարագլուխը լուրջ վտանգ է տեսնում Հայաստան տեղափոխվող արցախցիներից, ուստի և փորձում է շարունակել պառակտելու իր քաղաքականությունը, սեպ խրելու հայության երկու տարբեր հատվածների մեջ։ Այս գործում ամենամեծ աջակցությունը Փաշինյանին իրականացնում է տելեգրամյան Բաղրամյան 26 ալիքը, որը սեփական հայրենիքին ծառայելու փոխարեն, ծառայում է Ադրբեջանի խամաճիկը դարձած Նիկոլ Փաշինյանին։ Արցախահայությանը թիրախավորելու իր մղումներում տելեգրամյան այս ալիքը շարունակում է կեղտոտ ապատեղեկատվություններ տարածել, այժմ էլ հանրությանը կերակրում է վրիժառու արցախահայության մասին թեզերով, ովքեր իբր փողով պիտի գան մասնակցելու սպասվող միտինգներին։
Սեպտեմբերի 30-ին ընդդիմությունը կրկին վերսկսում է իր հանրահավաքային ալիքը, իսկ Արցախից 76 հազար հայերի տեղահանումից հետո, Փաշինյանը լուրջ վախեր ունի, որ միտինգների մասնակիցների քանակն այս անգամ կարող է մի քանի անգամ ավելին լինել։ Ի դեպ իշխանական այս ալիքն ու մյուս քարոզիչները, օրեր շարունակ զգուշացնում էին, թե հատուկ տեղեկություններ ունեն, որ միտինգների ժամանակ արյուն է հեղվելու, այդ միտինգները չափազանց հանգիստ, առանց որևէ էքսցեսների, ուստի և կարելի է արձանագրել, որ գործող իշխանությունը լկտի ստեր է տարածում և առաջին հերթին հենց արցախահայության հասցեին։
Աշխեն Մարկոսյան