Շուշիի փոխարեն Դավիթ Բաբայանը պետք է Լաչին գնար․ Լապշին
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անհանգստանում եմ Արցախի նախագահի խորհրդական, Արցախի ԱԳՆ նախկին ղեկավար Դավիթ Բաբայանի կյանքի համար։ Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը․
«Նրա հուզական որոշումը՝ գնալ Շուշի՝ ադրբեջանցիներին հանձնվելու, մյուս արցախցիներին վտանգի տակ չդնելու համար, հարգանքի է արժանի։ Թեև բոլոր նրանցից, ում փնտրում է վրիժառու բռնապետ Ալիևը, Դավիթ Բաբայանն ամենաանվնասն է ադրբեջանական վրեժխնդրության տեսանկյունից։ Բաբայանը բնիկ ստեփանակերտցի է, ոչ զինվորական է, ոչ ՄԻԱՑՈՒՄ-ի գաղափարախոս, ոչ քաղաքական գործիչ։ Նա պատմաբան է, գիտության մարդ, համալսարանի ուսուցիչ և լրագրող։ Նույնիսկ նրա գրքերը հեռու են քաղաքականությունից, դրանք Հարավային Կովկասի աշխարհագրության ու հիդրոագրաֆիայի մասին են։
Եթե հնարավորություն ունենայի շփվելու նրա հետ, խորհուրդ կտայի գնալ Լաչին, ոչ թե Շուշի։ Որպեսզի եթե ձերբակալեն, դա լինի սկանդալով ու հարյուրավոր վկաների աչքի առաջ։ Սա կտրուկ կթանկացնի նրա կյանքի գինը, մինչդեռ Շուշիում, առանց վկաների, ադրբեջանցիները կարող են սպանել նրան ու ասել՝ նա մեզ մոտ չի եկել, մենք ոչինչ չգիտենք։ Ընկերնե՛ր, այս պահին ոչ ոք չգիտի, թե որտեղ է Դավիթ Բաբայանը և ո՞ղջ է արդյոք նա (լավագույնի հույս ունեմ), եկեք չմոռանանք այս արժանի մարդու մասին և որտեղ հնարավոր է նրա հարցը բարձրացնենք։
Անձամբ ես այսուհետ Եվրոպայում և ԱՄՆ-ում բոլոր հանդիպումներին անընդհատ հիշեցնելու եմ Դավիթ Բաբայանի առևանգման, ինչպես նաև Ռուբեն Վարդանյանի մասին»։




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն Ասլանյան
Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայ...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Իրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց
Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է
Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ
Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի
Սթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակա...
«Կրասնոդարը» հաղթեց «Սոչիին»․ Սպերցյանը դարձավ դուբլի հեղինակ