Այսօր՝ 16 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ինչու՞ և ինչպե՞ս հասանք այս օրվան

Ակնհայտ է, որ Արցախի անկման ու կորստի համար պատասխանատվությունն ու մեղքը Նիկոլ Փաշինյանն ու իր քպականները ձգտում են բարդել ում վրա ասես, միայն թե «թռնեն» այս ամենի վրայից: Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ու յուր քարոզիչները ամեն կերպ, զանազան մանիպուլ յացիաներով, խեղաթյուրումներով ու նենգախեղումներով փորձում են մեղքը նետել մեկ Ռուսաստանի «գրպանը», մեկ «նախկինների», մեկ ինչ-որ «5-րդ շարասյուն» են հորինում, մեկ «հիբրիդային պատերազմից» են խոսում, մեկ այս, մեկ այն: Ավելին, հիմա էլ փորձում են Արցախի անկման մեղքը բարդել Արցախի նոր իշխանությունների վրա: Ավելին, Արցախը Ադրբեջանի մասն ճանաչած Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության «կարկառուններից» մեկը նույնիսկ ինչ-որ ինքնասպանության ու պատասխան տալու մասին է համարձակվում խոսել:

Մեկ ուրիշ քպական ամբողջապես է ի ցույց դնում իրենց թիմի ցինիզմը՝ ասելով, թե Արցախում իշխանափոխության արդյունքում հանձնվեց երկիրը, և կապիտուլ յացիայի մեղավորը Արցախի քաղաքական ղեկավարությունն է։ Ավելի անհեթեթ գաղափար դժվար է նույնիսկ մտածել: Պետք է բացարձակ անմեղսունակ լինել՝ կարծելու կամ առավել ևս՝ հավատալու համար, թե Արցախի՝ ընդամենը մի քանի օրվա իշխանությունը կարող է մեղավոր լինել կատարվածի համար: Առավել ևս չմոռանանք, թե ինչ պայմաններում է , ինչ ճնշման տակ է ստորագրվել հայտնի հրամանագիրը: Խնդիրն այս դեպքում այն է, թե ինչու և ինչպես հասանք այդ հրամանագրին: Սա, բնականաբար, «մեղադրական ճառ» չէ, ու այսպես ասած՝ «հայկական նյուրնբերգում» չենք դեռևս, բայց իսկապես արժե թե՛ հիշեցնել մի շարք փաստեր ու եղելություններ, թե՛ թարմացնել ոմանց փառակալած հիշողությունը: Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանը, ընդամենը մի քանի հոգով Գյումրիից Երևան քայլելով, եկավ ու ինչ-որ 2 շաբաթվա ընթացքում հավաքեց որոշակի զանգված, որի փողոցային ակտիվությունը թույլ տվեց զավթել իշխանությունը, և մայիսի 8-ին հռչակվեց ՀՀ վարչապետ:

Սկսվեց Արցախի կործանման, Արցախի հայությանը ցեղասպանության ու հայրենազրկման ենթարկելու հետհաշվարկը: Պատահական չէր, որ Փաշինյանը գրեթե անմիջապես մեկնեց Արցախ՝ Հաղթանակի օրվա միջոցառումներին մասնակցելու: Նրանից պահանջվեց ընդամենը 2 տարի՝ այդ Հաղթանակի օրը ոչնչացնելու համար: Փաշինյանը հայտարարեց, թե ամեն ինչ պետք է անել, որ Արցախը դառնա բանակցային կողմ: Սկսվեց բանակցային գործընթացի տորպեդահարման ու ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը հավել յալ փակուղի մտցնելու զուգահեռ ծրագիրը: Հաջորդիվ տպավորվեց Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ՝ 2018 թ. օգոստոսի 17-ին: Այն ժամանակ Փաշինյանը, հակադարձելով այն մեղադրանքներին, որ ինքն իշխանության է բերվել Արցախը թշնամուն հանձնելու նպատակով, իր ֆալցետով բղավում էր, թե՝ իրեն վարկաբեկո՜ւմ են, ինքն անգամ դեռ բանակցություննե՜ր չի վարել, թե ինչ-որ «ծախու գրչակներ» են նման հերյուրանքներ տարածո՜ւմ, թե բացառված բան է, որ ինքը ժողովրդի թիկունքում, գաղտնի ինչ-որ համաձայնություն կայացնի, թե՝ մի նախագիծ որ լինի, ինքը կբերի հրապարակ, որպեսզի միասին որոշեն՝ ինչ անել Արցախի հետ...

Պահանջվեց ընդամենը 2 տարի և գումարած 3 տարի՝ համոզվելու համար, որ «ծախու գրչակները», ցավոք, բացարձակապես իրավացի էին, որ դրանք հերյուրանքներ չէին, որ էժանագին սենսացիաների և «օդից կախված» լուրերի մասնագետ Փաշինյանը իսկապես եկել էր իշխանության՝ Արցախը թշնամուն հանձնելու համար: Եվ նա դա արեց: Փաստը, ցավոք, առավել քան ակնհայտ է: Բայց շարունակենք անկման ու կործանման յուրօրինակ քրոնիկոնը: Հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե «զրոյական կետից» է վարելու բանակցությունները: Հետո հայտարարեց, թե բանակցային գործընթացում ինչ-որ «միկրոհեղափոխություններ» է անելու: Հետո Ալիևի հետ հանդիպեց վերելակում ու «վերելակային բանակցություններ» վարեց: Այս ամենը ԵԱՀԿ Մինսկի խմբին «խաղից դուրս» մղելու, գործնականում ադրբեջանական երկարամյա ծրագիրն սպասարկելուն միտված գործողություններ էին:

Հետո եղավ «արտահոսք» Ռուսաստանի ՆԳ նախարարի կողմից, թե ինչ վտանգավոր տարբերակներ են բանակցվում, հետո եղավ Փաշինյանի արձագանքը, թե՝ «ինչ պետք է, այն էլ բանակցում է» ու, ընդհանրապես, դուք ո՞վ եք, որ իմանաք, թե ինքն ինչ է բանակցում Ալիևի հետ: Այդ ընթացքում՝ 2019 թվականին եղավ Համահայկական խաղերի բացումն Արցախում և Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Նիկոլ Փաշինյանի տխրահռչակ հայտարարությունը, թե՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»: Դա հնչեց պաթետիկ, կեղծավոր, սնամեջ հայրենասիրական պաթոսով (չեմ մոռանա Պարգև սրբազանի դեմքի արտահայտությունը՝ Փաշինյանի այդ հայտարարությունների պահին), բայց գործնականում ադրբեջանաթուրքական ռազմատենչ մղումների լեգիտիմացում էր: Բանակցությունները մղվեցին խորը փակուղի: Հետո եղան էլի բաներ, եղավ Տավուշի (2020 հուլիս) սահմանային միջադեպը, որը փաշինյանական քարոզչությունը ուռճացրեց, դարձրեց խոշոր ճակատամարտ, որտեղ հայոց բանակը, իբր Նիկոլ Փաշինյանի քաջարի ու անմիջական ղեկավարությամբ, զգետնեց հակառակորդին:

Իսկ հետո եղավ 44-օրյա պատերազմը, որտեղ 43 օր շարունակ Նիկոլ Փաշինյանի քարոզչության մատուցմամբ հաղթում ու հաղթում էինք, իսկ 44-րդ օրը նա ստորագրեց նոյեմբերի 9-ի կապիտուլյատիվ հայտարարությունը: Ի դեպ. խիստ կարևոր է ընդգծել, որ փաշինյանական կառավարման ամբողջ ժամանակահատվածում՝ 2018-ի մայիսից սկսած, վարկաբեկվել ու գործնականում խարխլվել է Հայոց բանակը, հրամանատարների, խոշոր ստորաբաժանումների ղեկավարների շարունակական փոփոխություններ են արվել, ինչը որոշակի շփոթ է ստեղծել ու նվազեցրել կարգապահությունը:Բանակի սնունդը «տեղն էին պահում», իսկ կառավարումը գնալով վատանում էր, մարտունակությունը թուլանում, իսկ սպառազինությունը արագորեն «հնանում»: Ադրբեջանը, հատկապես 2019-ից սկսած, ինտենսիվորեն ավելացնում էր ԱԹՍ-ները, իսկ Նիկոլ Փաշինյանը անպետք Սու-եր էր առնում աստղաբաշխական գներով, այն էլ՝ «առանց հրթիռների», ձեռք չէին բերվում ժամանակակից ԱԹՍ-ների դեմ արդյունավետ պայքարի միջոցներ, ինչն էլ հետո ճակատագրական եղավ կամ մատուցվեց այդպես:

Եվ մի հանգամանք էլ. այդ ամբողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, կաշվից դուրս գալով փչացրեց հայ-ռուսական, հայ-իրանական և անգամ՝ հայ-չինական հարաբերությունները, նույնիսկ հայ-վրացական հարաբերությունների վրա հասցրեց ձյութ թափել: Հասկանալի է, թե ինչու: Որպեսզի հետո ասեն՝ «մենք մենակ էինք մնացել, բայց մենք ինքնիշխան ենք...»: Այն, ինչ եղավ 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո, սկզբունքորեն այնքան էլ վաղուց չէր, այնպես որ հազիվ թե շատերը մոռացած լինեն: Թեթևակի հիշեցնենք: Հայտարարվեց «խաղաղության օրակարգ», եղան մի քանի հանդիպումներ Փաշինյանի ու Ալիևի միջև: Սկզբունքային է այն, որ տապալված, երկրին ահռելի կորուստների ու հազարավոր զոհերի հասցրած Փաշինյանն ու իր թիմը որոշեցին պահել իշխանությունն ամեն գնով, ու պահեցին, այդ թվում՝ 2021-ի խայտառակ «ընտրություններով»: Զուգահեռաբար, Արևմուտքի գործուն աջակցությամբ գործարկվեց ու իրականացվեց նոյեմբերի 9-ի կապիտուլ յացիոն փաստաթուղթը 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրագայի հանցավոր համաձայնությամբ փոխարինելու պրոցեսը:

Եվ, եթե առաջին թղթով, Ռուսաստանի միջնորդությամբ, նախատեսվում էր Արցախի կարգավիճակի հարցը թողնել հետագային ու ապահովել ՀՀ-ԼՂՀ 5 կմ լայնությամբ միջանցք, ապա Պրագայում Նիկոլ Փաշինյանն Ալիևին ու Էրդողանին խոստացավ Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում ու ճանաչեց: Դրանից հետո արդեն դեպքերը ծավալվեցին ձնագնդի էֆեկտով. Արցախը 10 ամիս շրջափակվեց, որից հետո Հայաստանի իշխանության կողմից ուրացված ու դավաճանված՝ մնաց մեն-մենակ՝ ադրբեջանական ագրեսիայի դեմ: Ու նախօրեին՝ սեպտեմբերի 28-ին, Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, թերևս բարձրաձայնելով իր վաղեմի երազանքն ու դրա իրականացումը, ասես՝ ոչինչ էլ չի պատահել, հայտարարեց. վերլուծությունը (պա՜հ, վերլուծությունը) ցույց է տալիս, որ առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում հայ չի մնա: Փաշինյանն ու իր ՔՊ-ն վերջնականորեն հանձնեցին Արցախը թշնամուն: Բայց թող ոչ ոք չկարծի, թե կարող է «թռնել» պատասխանատվության ենթարկվելուց: Դրա ժամանակը անպայման գալու է...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

ՏՏ ոլորտից շատերը բոյկոտել են կարկառուն ՔՊ-ականի ելույթը ԵՄ-ում խիստ զայրացած են Հայաստանի վերջին շրջադարձերից Գործող իշխանությունը վախենում է ՀՅԴ ազդեցության աճից Փաշինյանին դուրս են բերում իր կերպարից Իմ գործունեությունը միտված է Հայաստանի շահերին. Մհեր Ավետիսյան ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ կայացել է Աշոտ Սարգսյանի անվան բազկամարտի ամենամյա մրցաշարը Մարզական Սյունիք․ իրավիճակը համապարփակ ներկայացնելու փորձ Ի տարբերություն Փաշինյանի` ՀՀ բոլոր նախագահները հանդիպումներ են ունեցել ԱՄՆ նախագահների հետ. Սարգսյան «Քյասիբի ռադիոն» պետք է փակվի». Հրայր Կամենդատյան Պահպանել պետության ինքնիշխանությունը` նշանակում է, որ Հայաստանն է որոշում իր զարգացման ճանապարհը. ՀայաՔվե Մշակվել է ձգվող արևային մարտկոց Գիտությունը, կրթությունն ու մշակույթը՝ ավելորդ բե՞ռ. «Փաստ» Ինչո՞ւ իշխանությունները չեն ցանկանում օգնել աղքատ և ծայրահեղ աղքատ գյուղացուն. «Փաստ» Ինչո՞ւ իշխանություններին չեն հետաքրքրում հայ գերիների ճակատագրերը. «Փաստ» «Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն». «Փաստ» Իսկ ընդհանրապես՝ Հայաստանն՝ ո՜ւր, դուք՝ ո՜ւր.... «Փաստ» Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ» Ադրբեջանցիները Ռուսաստանում իսկական գլխացավանք են դարձել. «Փաստ» Իսկ Հայաստանում դա հնարավոր է.... «Փաստ» Վաղը երեկոյան անձրև է սպասվում Մայք Թայսոնն այս գիշեր ռինգ կբարձրանա՝ մրցելու 27‑ամյա Ջեյք Փոլի հետ «Աղա Խան» զմրուխտն աճուրդում վաճառվել է շուրջ 9 մլն դոլարով՝ դառնալով աշխարհում ամենաթանկ կանաչ քարը (լուսանկարներ) Իսրայելը տարհանման կոչ է արել, ապա խոշոր հարված հասցրել Բեյրութի արվարձաններին. կան զոհեր Մբապեն իր կարիերայի ամենաերջանիկ շրջանը չի ապրում. Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչը խոսել է Մբապեի խնդիրների մասին ԱԺ-ում խոսվեց, թե Կիրանցի հատվածից անասուններ են անցնում, պարո՛ն մարզպետ, ի՞նչ ինֆորմացիա ունեք այս մասին. Փաշինյան (տեսանյութ) «Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կգ ոսկյա և արծաթյա զարդերի ներկրման փորձեր (տեսանյութ) «Միակ բանը, որ մտածում էի՝ ոտքի կանգնեմ, որովհետև ընտանիք ունեմ». Արսեն Սաֆարյանը՝ 44-օրյայից հետո չքայլելու և հոգեբանական բարդ փուլի մասին ԱՄՆ պետական ​​պարտքը գերազանցել է 36 տրիլիոն դոլարը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կվերազինվի հակահրդեհային, օդափոխության և էլեկտրական ժամանակակից համակարգերով ԱրարատԲանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը ներդրողների հետ հարաբերություններում Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ․ ինչ են քննարկել Ծեծկռտուք` ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալի ու գումարտակի հրամանատարի միջև․ հարվածներ՝ փոխգնդապետին (տեսանյութ) Հյուսիս-հարավ ծրագրի կարիքների համար անհրաժեշտ հողամասերը կճանաչվեն հանրության գերակա շահ ԱԺ-ում ՔՊ-ն հիմա էլ անցել է հայ-արմերիկյան պաշտոնական հարաբերությունների պատմության աղավաղմանը. Զաքարյան «Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կգ ոսկյա և արծաթյա զարդերի ներկրման փորձեր Սերոբ Գասպարյանի կալանքի ժամկետը երարաձգվել է 5-ից ավելի կրակոցներ՝ Մովսես Խորենացու փողոցում․ անչափահասի են տարել բաժին Հաստատվել է Լատվիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Պուտինն ու Ալիևը հաստատել են Մոսկվա-Բաքու ռազմավարական գործընկերության զարգացման հարցում փոխադարձ հետաքրքրությունը Ինչպե՞ս օգտվել Սուպերայից. Համառոտ ուղեցույց