Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արևային վահանակներ բազմահարկ շենքերում. Պետությունը պատրաստվում է աջակցել դրանց «Մեր ձևով»-ը ՔՊ-ի համար լուրջ խնդիրներ է ստեղծում՝ ինչը բնականաբար լավ է․ Գառնիկ ԴավթյանՍև ծովը չպետք է դառնա բախմшն ասպարեզ, դա կվնասի և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային․ ԷրդողանՀայաստանին պետք է մարդ, որը մեր փոքրաթիվ ազգին կմիավորի, որովհետև մեր հակառակորդները ավելի շատ են և ավելի միաբանցած են, քան մենք․ Նարեկ ԿարապետյանՄարուքյանը ընդդիմադիրներին առաջարկում է համախմբվել՝ «Փաշինյանի թոշակի ուղարկելու համար» Արյան մեջ շաքարի մակարդակի գրեթե կրկնակի իջեցումը կապված է սրտի կաթվածի և ինսուլտի ավելի ցածր ռիսկի հետ․ The Lancet Diabetes & EndocrinologyՍյունիքի այցի ամփոփում․ փակվող դպրոցներ, կրճատվող աշխատատեղեր, դատարկվող գյուղեր․ Գոհար ՄելոյանՈվ ձեռք է բարձրացնում դպրոցի վրա, նա ձեռք է բարձրացնում Հայաստանի վրա․ Ռուբեն ՄխիթարյանՔիմ Քարդաշյանը սև կրծկալով զարմացրել է Սուրբ Ծննդյան երեկույթի հյուրերին Միայն լավ կրթությամբ կարող է կառուցվել ուժեղ Հայաստան․ Արթուր ԴանիելյանՎաղը մետրոն կաշխատի մինչեւ 01.00–ն Շարունակելով «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամների այցը Սյունիքում՝ համոզված ենք, որ միասին կերտելու ենք ուժեղ ՀայաստանԳազայի հատվածում «Բայրոն» փոթորկի հետևանքով առնվազն 14 մարդ Է զոհվել 6 ամսից մենք կգանք ու կլուծենք բոլոր խնդիրները ի շահ մեր ժողովրդի․ Ալիկ ԱլեքսանյանԱյսօր տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության V համագումարը՝ նվիրված կուսակցության 10-ամյա հոբելյանինՀայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են հաջորդ տարի էլեկտրաէներգիայի ներկրման ավելացումըՀատկապես սահմանամերձ համայնքներում դպրոց փակելը հավասարազոր է գյուղը դատարկելու կանաչ լույսին․ Մարիաննա ՂահրամանյանՎրաստանը կուժեղացնի վերահսկողությունը՝ մաքսային գոտիներում թմրանյութերի մաքսանենգության աճի պատճառովԶելենսկին շшնտաժի է ենթարկում իր արևմտյան օգնականներին․ Զախարովա Էլի ասել եմ՝ գործող իշխանության հետ մատաղ ուտելու էլ չենք գնա. Էդմոն Մարուքյանը՝ դաշինք կազմելու մասին
Ժամանց

Հոկտեմբերի 1-ի ձեր ռոմանտիկ հորոսկոպը․ ի՞նչ են հուշում աստղերը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Խոյեր

Այսօր սիրելիի ընկերակցությամբ ձեզ տխուր եւ միայնակ կզգաք, անգամ եթե նա բոլոր հնարավոր եւ անհնարին ջանքերը գործադրի իրավիճակը փոխելու համար։ Իսկ իրավիճակը կփոխվի միայն այն դեպքում, եթե դուք ինքներդ շատ ցանկանաք։

Ցլեր

Թվում է, թե առօրյա հոգսերի պատճառով դուք բոլորովին մոռացել եք ձեր սիրելիի մասին։ Շտապ ուղղեք այդ սխալը։ Ծաղիկներ սիրելին պետք է նվիրել ոչ միայն ծննդյան տոներին, իսկ տղամարդիկ էլ սափրվելու օծանելիքի կարիք տարվա մեջ մեկ անգամ չեն ունենում։ Այնպես որ՝ այսօր սիրելիներին նվերներ անելու օր է։

Երկվորյակներ

Այսօր սիրելին կցանկանա ի ցույց դնել իր խելքն ու սրամտությունը եւ այլ հատկանիշներ, որոնք նա ունի։ Չի բացառվում, որ ձեր հաշվին փորձի ինքնահաստատվել, իսկ դա արդեն վատ է։

Խեցգետիններ

Այսօր կհասկանաք, որ դեռ ուշ չէ վերադարձնել այն լավը, որը եղել է ձեր եւ ձեր սիրելիի միջեւ։ Պետք է միայն ջանքեր գործադրել, սակայն ոչ շատ քիչ կամ չափից դուրս շատ, քանի որ դա կարող եք խափանել ձեր ծրագիրը։

Առյուծներ

Այսօր ձեր սիրելին կցանկանա ձեզ ինչ-որ անակնկալ նվեր անել, որի մասին դուք նույնիսկ երազել չէիք կարող։ Ոչ թե նրա համար, որ այն շատ թանկ արժե կամ դժվար է ձեռք բերելը, այլ իր բնույթով անհավանական է եւ ոչ մի կերպ ձեր սիրելիի կերպարին չի համապատասխանում։

Կույսեր

Աշխատեք այսօր ձեր սիրելիին ապացուցել, որ նա աշխարհում ամենալավն է եւ նրանից լավը չի լինում։ Պետք չէ վախենալ չափազանցնելուց։ Սիրելիի թերարժեքության դեմ պայքարի բոլոր միջոցներն արդարացված են։

Կշեռքներ

Եթե դուք մտադիր եք սիրելիի հետ երկար եւ երջանիկ կյանքով ապրել եւ մահանալ միեւնույն օրը, ապա այսօր ամենահամապատասխան օրն է, որպեսզի ակնարկեք նրան այդ մասին։ Միայն թե՝ դա պետք է անել նրբորեն եւ զգույշ, որպեսզի չվախեցնեք նրան։

Կարիճներ

Այսօր ձեր սիրելիի կյանքում կհայտնվի նոր ընկեր կամ մտերիմ անձնավորություն, իսկ ցանկացած նոր բան միշտ հետաքրքիր է, այդ պատճառով դուք խանդելու առիթ կունենաք։ Աստղերը, սակյան, այսօր խորհուրդ են տալիս հարաբերություններ չպարզել։

Աղեղնավորներ

Այսօր պատրաստ եղեք դժվարությունների։ Հնարավոր է, որ հանուն սիրելիի ստիպված լինեք հրաժարվել ձեր սկզբունքներից եւ համոզմունքներից։ Կամ էլ հակառակը՝ ընտրել դրանք՝ ի վնաս սիրուն։

Այծեղջյուրներ

Օրը բարեհաջող է հատկապես նրանց համար, ովքեր կոմերցիոն գործունեությամբ են զբաղված։ Ձեզ անսպասելիորեն աջակցություն կհայտնեն ձեր ընտանիքի անդամները։ Աստղերը հուշում են ընդունել նրանց օգնությունը, հատկապես, որ որոշ հարցերից ձեր զուգընկերը լավ է գլուխ հանում։

Ջրհոսներ

Այսօր ձեր անձնական կյանքի շատ բաներ կախված կլինեն ձեր զսպվածությունից եւ հանդուրժողականությունից, հատկապես՝ սիրելիի հանդեպ։ Եթե նման որակներ ժամանակին դրսեւորեք, ապա ոչ մի խնդիր չեք ունենա։

Ձկներ

Այսօր սիրելիից ինչ-որ հատուկ կամ որոշիչ քայլեր կակնկալեք։ Եթե նա ձեր սպասելիքները չարդարացնի, դուք շատ կտխրեք եւ կվիրավորվեք, որում, սակայն, նա մեղք չի ունենա։