Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Մասամբ ազատ» ժողովրդավարության բաստիոնը «Թրամփի ուղին» ծառայելու է միայն ԱՄՆ-ին ու Ադրբեջանին Կաթողիկոսին արգելել են մեկնել. Փաշինյանի հերթական խայտառակությունը Մեր հայրենիքը լավ է ապրելու. ուղղակի երկրին պետք է տնտեսական ղեկավարներ. Նարեկ Կարապետյան Փաշինյանը շարունակում է պատերազմով ահաբեկել հանրությանը Կառուցելու ենք ուսանողական հանրակացարաններ․ Հրայր Կամենդատյան«Ով է ծառայել, ով՝ պարգևավճարներ բաժանել»․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանի և Սամվել Կարապետյանի ակնհայտ հակադրությունների մասին․ Լուսանկար Եթե մենք ուզում ենք իրականում ուժեղ պետություն, ապա պետք է սկսենք ամենակարևորից՝ զինվորին արժանապատիվ կյանքով ապահովվելուց. Ռուբեն ՎելիցյանԱկնկալիք չունեմ՝ հաշվի առնելով զարգացումները և ՀԷՑ-ը խլելու փոքրիկ խմբակի ցանկությունը, բանակցությունների հիմք չեմ տեսնում. Դավիթ Ղազինյան Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ն կենսաբազմազանության ուսումնասիրության և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շրջանակում իրականացնում է լայնածավալ և շարունակական մշտադիտարկումներ Փակվող դպրոցներից 27-ը Սյունիքի մարզում են․ 27 սահմանամերձ բնակավայր վտանգված են․ Ատոմ ՄխիթարյանՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դատական գործով նիստըԵթե Սամվել Կարապետյանը հետքայլ աներ, ՀԷՑ-ը փաթեթավորած հետ կտային. Դավիթ Ղազինյան Ձեր այս «տասանորդի» կոչից առաջ մի պարզ ճշմարտություն կա, որը չեք կարող շրջանցել. Ռուբեն ՄխիթարյանԹուրքիայի արևային և քամու էներգիայի ընդհանուր տեղադրված հզորությունը գերազանցել է 40,000 ՄՎտ-ը Շարունակելով մեր աշխատանքը համայնքներում՝ Ավան վարչական շրջանում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը. Գագիկ ԾառուկյանՉգործող եկեղեցին վերակառուցվել է Սարգիս Կարապետյանի նախաձեռնությամբ. տեսանյութ Ժողովուրդ ջան, ուզո՞ւմ եք էժան բնակարաններ, ապա պետք է թիկունք լինեք մեզ՝ մեր բարի նպատակներին հասնելու ճանապարհին. Ալիկ ԱլեքսանյանԱզգը մնում է ազգ իր մշակույթով․ Լիլիթ ԱրզումանյանՈւսանողական տարիք և ուսանողական տանիք. Հրայր Կամենդատյան
Հասարակություն

«Բռնի տեղահանված մեր հայրենակիցները 2 օրից կարող են դիմել միանվագ 100-հազարական դրամ ստանալու համար»

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները 2 օրից կարող են դիմել միանվագ 100-հազարական դրամ ստանալու համար։ Այս մասին հումանիտար կենտրոնում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

ՀՀ կառավարությունը որոշել է 2024 թ. պետբյուջեով նախնական 10 մլրդ դրամ հատկացնել Արցախից բռնի տեղահանվածների համար։

«Հաշվառումը տեղի կունենա Երևանից դուրս` բոլոր մարզպետարաններում և խոշոր համայնքապետարաններում գործող միասնական սոցիալական ծառայությունների միջոցով։ Երկուշաբթի օրը (հոկտեմբերի 2–ին,–խմբ.) մենք կհրապարակենք կարգը, իսկ երեքշաբթի օրվանից (հոկտեմբերի 3–ից) տեղահանվածները հնարավորություն կունենան դիմելու։ Անչափահասների դեպքում ծնողները կարող են նշել, թե ում բանկային հաշվին են ցանկանում, որպեսզի գումարը փոխանցվի»,– նշեց Խաչատրյանը։

Նրա խոսքով` բոլոր այն անձանց համար, որոնք ունեն բանկային հաշիվներ կամ քարտեր, այս գործընթացը համամետաբար արագ կկատարվի, իսկ ովքեր չունեն` տեխնիկապես մի քանի օր կպահանջվի։

Փոխվարչապետը նաև անդրադարձավ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար բնակարան վարձելու գործընթացին և շեշտեց` ՀՀ կառավարությունն այս ծրագրում աշխարհագրական սահմանափակումներ չի մտցնի։

Նա ասաց, որ ի սկզբանե նախատեսվում էր կենտրոնանալ Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերի վրա, բայց հետո որոշվել է ծրագիրը տարածել ամբողջ հանրապետության, այդ թվում` Երևանի վրա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԼՂ–ից տեղահանված ամեն անձի բնակության ծախսերի համար առնվազն 6 ամիս տրամադրվելու է 40 հազար դրամ։

Խաչատրյանը նշեց, որ բացի այդ գումարից, յուրաքանչյուր արցախցու տրամադրելու են ևս 10–հազարական դրամ` կոմունալ ծախսերի համար։

Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։