Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Թրամփի ուղին» ծառայելու է միայն ԱՄՆ-ին ու Ադրբեջանին Կաթողիկոսին արգելել են մեկնել. Փաշինյանի հերթական խայտառակությունը Մեր հայրենիքը լավ է ապրելու. ուղղակի երկրին պետք է տնտեսական ղեկավարներ. Նարեկ Կարապետյան Փաշինյանը շարունակում է պատերազմով ահաբեկել հանրությանը Կառուցելու ենք ուսանողական հանրակացարաններ․ Հրայր Կամենդատյան«Ով է ծառայել, ով՝ պարգևավճարներ բաժանել»․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանի և Սամվել Կարապետյանի ակնհայտ հակադրությունների մասին․ Լուսանկար Եթե մենք ուզում ենք իրականում ուժեղ պետություն, ապա պետք է սկսենք ամենակարևորից՝ զինվորին արժանապատիվ կյանքով ապահովվելուց. Ռուբեն ՎելիցյանԱկնկալիք չունեմ՝ հաշվի առնելով զարգացումները և ՀԷՑ-ը խլելու փոքրիկ խմբակի ցանկությունը, բանակցությունների հիմք չեմ տեսնում. Դավիթ Ղազինյան Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ն կենսաբազմազանության ուսումնասիրության և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շրջանակում իրականացնում է լայնածավալ և շարունակական մշտադիտարկումներ Փակվող դպրոցներից 27-ը Սյունիքի մարզում են․ 27 սահմանամերձ բնակավայր վտանգված են․ Ատոմ ՄխիթարյանՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դատական գործով նիստըԵթե Սամվել Կարապետյանը հետքայլ աներ, ՀԷՑ-ը փաթեթավորած հետ կտային. Դավիթ Ղազինյան Ձեր այս «տասանորդի» կոչից առաջ մի պարզ ճշմարտություն կա, որը չեք կարող շրջանցել. Ռուբեն ՄխիթարյանԹուրքիայի արևային և քամու էներգիայի ընդհանուր տեղադրված հզորությունը գերազանցել է 40,000 ՄՎտ-ը Շարունակելով մեր աշխատանքը համայնքներում՝ Ավան վարչական շրջանում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը. Գագիկ ԾառուկյանՉգործող եկեղեցին վերակառուցվել է Սարգիս Կարապետյանի նախաձեռնությամբ. տեսանյութ Ժողովուրդ ջան, ուզո՞ւմ եք էժան բնակարաններ, ապա պետք է թիկունք լինեք մեզ՝ մեր բարի նպատակներին հասնելու ճանապարհին. Ալիկ ԱլեքսանյանԱզգը մնում է ազգ իր մշակույթով․ Լիլիթ ԱրզումանյանՈւսանողական տարիք և ուսանողական տանիք. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» պանելային քննարկում էր կազմակերպել հաջողակ կանանց մասնակցությամբ

Ինչ է տեղի ունեցել Կութում

Այսօր առավոտյան ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել. «Ադրբեջանի Զինված ուժերը հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ»: 

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը կապվեց մեզ հետ եւ տեղեկացրեց, որ ՊՆ հաղորդագրությունը չի ներկայացնում ամբողջ իրավիճակը. «Ես հստակ տեղեկություն ունեմ, որ կրակոցների հետևանքով մեկ զինծառայող զոհվել է, երկուսը՝ վիրավորվել, սակայն ՀՀ ՊՆ-ն դեռևս լռում է այդ մասին»,-ասաց Պողոսյանը։

Կապ հաստատեցինք Գեղարքունիքի մարզի Կութ վարչական շրջանի ղեկավար Գրիգոր Ավագյանի հետ, ով ասաց, որ ինքը ևս լսել է՝ կրակոցները եղել են դիրքեր սնունդ տանող մեքենայի ուղղությամբ։ Հարցին, արդյոք տեղյա՞կ է՝ կրակոցների հետևանքով զոհի կամ վիրավորների մասին տեղեկություններ կա՞ն, ասաց․ «Ես նման բան չեմ լսել։ Կարծես թե ՊՆ հաղորդագրության մեջ էլ նման բան չկար»։

Կութի ղեկավարն ասաց նաեւ, որ հայկական դիրքերը գյուղի անմիջական հարևանությամբ չեն ու երբ անձրևոտ կամ քամոտ եղանակ է լինում, միջդիրքային կրակոցները կարող են գյուղում և չլսվել։ Գյուղի բնակիչները ևս տեղյակ չէին զոհերի կամ վիրավորների մասին։

Իսկ 10 րոպե առաջ ՊՆ-ն նոր հաղորդագրություն տարածեց. «Հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ. պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն կտրամադրի ավելի ուշ: Ժամը 16:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է»: