Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
IDBank-ը զգուշացնում է հեռավար աշխատանքի անվան տակ թաքնված զեղծարարությունների մասինԼոռու մարզի փակվող դպրոցները. ինչպե՞ս կանխել դրանց փակումը. Մենուա ՍողոմոնյանԱղետաբեր պատերազմի սպառնալիք և Արցախի էթնիկ զտման ջնջում. Փաշինյանը կատարում է Ալիևի պահանջները. Էդմոն ՄարուքյանԴավիթբեկում էինք, գյուղ, որ տեսել է պատերազմ, ավերածություններ. Արթուր ՄիքայելյանԱնուշ Միրզոյանը միացել է ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի գլխավորած քաղաքական թիմին՝ «Ուժեղ Հայաստանին»Մենք բերելու ենք ուժեղ դիվանագիտություն, իրական խաղաղություն և բացառելու ենք միակողմանի զիջումները. Գոհար Ղումաշյան«ԱրտՔոմփանի» կառուցապատող ընկերությունը նոր անակնկալներ է պատրաստել TOON EXPO-ի այցելուների համար Վերջապես կան մարդիկ, որոնց կարող ենք վստահել մեր երեխաների անվտանգությունը, մենք այլևս թույլ չենք լինի․ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունՍուտ և անհիմն հրապարակում՝ Իվետա Տոնոյանի արձագանքը Վահե Մակարյանի հոդվածին«Հայաստան–Արցախ» համահայկական երիտասարդական միության և «Արցախի հոգեբանների միության» միջև կնքվեց համագործակցության հուշագիր«Մեծ քաղաքականություն». երրորդ էպիզոդը՝ վաղըՌազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի անդամը Բաղանիսում էր. այն, ինչ նրան այնտեղ են պատմել, դժվար է անգամ պատկերացնելՄեզ պատերազմից ուզում է փրկել մի մարդ, ով բերել է 3 պատերազմ. Գոհար Ղումաշյան1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայի ձեռքբերման համարՀավասարակշռության վերականգնումը շատ կարևոր է Ադրբեջանի հետ հարաբերություններում. Ավետիք ՉալաբյանՎերականգնելու ենք ժողովրդավարությունը. Շիրազ Մանուկյան Փաշինյանի խուլիգանությունը՝ լակմուսի թուղթ Լոռու մարզի փակվող դպրոցները. ինչպե՞ս կանխել դրանց փակումը․ ՀայաՔվեՀամախոհ ուժերի համախմբումը կխթանի մարդկանց մասնակցությունը ընտրություններին․ Մենուա Սողոմոնյան
Աշխարհ

Պեսկովը մեկնաբանել է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման քայլը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Կրեմլը Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը ոչ ճիշտ քայլ է համարում երկկողմ հարաբերությունների տեսանկյունից. Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլօի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք, իհարկե, չէինք ցանկանա, որ նախագահը ստիպված լինի մի օր հրաժարվել Հայաստան այցից։ Հայաստանը մեր դաշնակիցն ու գործընկերն է, մենք շատ ընդհանրություններ ունենք մեր եղբայրական ժողովրդի հետ։ Մենք կասկածում ենք և ի սկզբանե կասկածում էինք, որ երկկողմ հարաբերությունների տեսանկյունից Հայաստանի միացումը Հռոմի ստատուտին ճիշտ էր»,- ասել է Պեսկովը։

Նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ իրավիճակի նախադրյալն այն էր, որ Փաշինյանը ճանաչեց Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։

Պեսկովը նաև մեկնաբանել է Հայաստանի առաջարկը՝ Մոսկվայի և Երևանի միջև Հռոմի ստատուտի վերաբերյալ երկկողմ համաձայնագիր կնքելու վերաբերյալ։ Նրա խոսքով՝ փաստաթուղթը պարունակում է միայն հայկական կողմի կարծիքը։ Դիվանագետները լուծում են փնտրում այս իրավիճակից։

«Պետք է հասկանալ, թե Հայաստանում ինչպես կարող են պետական ​​օրենքները գերակայել միջազգային ակտերին, կարո՞ղ են դրանք հատուկ պայմաններ ապահովել։ Փաստը մնում է փաստ, որ Հայաստանը ճանաչել է ՄՔԴ-ն»,- ընդգծել է մամուլի քարտուղարը։