ՀՀ դե ֆակտո վարչապետը ֆինանսական աջակցություն է ակնկալել հումանիտար խնդիրների լուծման համար. Մենուա Սողոմոնյան
Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ֆրանսիայի արտգործնախարարի հետ հանդիպմանը ՀՀ դե ֆակտո վարչապետը ֆինանսական աջակցություն է ակնկալել հումանիտար խնդիրների լուծման համար։
Իսկ ի՞նչ եղավ էն նախկինների թալանած միլիարդները կոպեկ առ կոպեկ հետ բերելու գործընթացը, կարող է՞ նախկինները չեն թողնում։
Իսկ գուցե ավելի անկեղծ լինի, ասի, որ էդ փողը խնդրում է Հայաստանում նորմալության պատրանք ստեղծելու համար, զորօրինակ Սնուփ դոգի համերգ կազմակերպելու համար, կամ իրեն պահող հազարավոր բերետավորների ու թիկնապահների վարձատրությունը կրկնապատկելու համար։