Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա
Հասարակություն

ՀՀ տարածքի 100 տոկոսը ենթակա է ուժեղ երկրաշարժերի, 4,1 տոկոսը՝ սողանքների, 30 տոկոսը՝ սելավների

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Կառավարությունը հաստատեց Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարությունը և 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը։

Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանն ասաց, թե Հայաստանը աղետների տեսանկյունից բավական լուրջ հակվածություն ունի հատկապես երկրաշարժերի։

«Հանրապետության տարածքի 100 տոկոսը ենթակա է ուժեղ երկրաշարժերի, 4,1 տոկոսը՝ սողանքների, 30 տոկոսը՝ սելավների և այլն», -  նշեց փոխնախարարը։

Նրա խոսքով՝  կենսաբանական ու տեխնածին վտանգները ևս զգալի ռիսկի աղբյուր են իրենցից ներկայացնում։ Ողջ աշխարհում կլիմայի փոփոխության ազդեցություն է զգացվում, Հայաստանն էլ բացառություն չէ։

«Հայաստանում ուրբանիզացիայի բավական բարձր մակարդակ ունենք, կազմում է 55-60 տոկոս, ինչը ևս հանգեցնում է աղետների ռիսկի մեծացման», - նշեց Սարգսյանը։

Նա ասաց, թե շատ կարևոր է ունենալ ռազմավարական այնպիսի մոտեցումներ, որոնք ոչ միայն կկենտրոնանան բուն աղետի վրա հասնելու դեպքում փրկարարական ու ենթակառուցվածքների վերականգնմա աշխատանքներին, այլև կծածկեն ամբողջ ցիկլը։

Առանձնացվել են 5 գերակայություններ, որոնք հիմնաքարային են լինելու արդյունավետ համակարգի զարգացման համար.

1.համակարգի գործառութային և մեթոդաբանական հիմքերի բարելավում,
2.տեխնոլոգիահենք համակարգի շարունակական բարելավում,
3.մարդկային ռեսուրսների զարգացմանն ուղղված գործողություններ,
4.անվտանգության մշակույթի ամրապնդում,
5.ոլորտում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունների ընդլայնում և պետություն-մասնավոր հատված համագործակցության նոր մեխանիզմների մշակում

Նախագծով սահմանվում է բարեփոխումների օրակարգ, որի տեսլականն է՝ ձևավորել անվտանգ և դիմակայուն պետություն ու  անվտանգության մշակույթ՝ աղետների ռիսկից ապահովելով անհատի, համայնքի և հասարակության անվտանգությունը և նպաստելով ռիսկի գիտակցմամբ պայմանավորված կայուն զարգացմանը:

Սահմանված տեսլականին հասնելու ճանապարհը ռազմավարական հետևյալ նպատակի իրականացումն է՝ միջազգային չափանիշներին համապատասխան, շարունակաբար զարգացող կարողունակությամբ օժտված ԱՌԿ համակարգի ձևավորում, որը կունենա՝

ա. աղետների ռիսկի նվազեցմանը,
բ. օպերատիվ արձագանքմանը,
գ. հետաղետային վերականգնմանն ուղղված որոշումների կայացման, դրանց իրականացման և մշտադիտարկման մեխանիզմներ:

Նախագծով սահմանված գերակայությունների ու գործողությունների ծրագրով ներկայացված միջոցառումների իրականացման արդյունքում ակնկալվում է մինչև 2030 թվական նվազեցնել աղետներից տուժած բնակչության և զոհերի քանակը 30%-ով, իսկ պատճառած ուղղակի տնտեսական վնասը՝ 50%-ով՝ 2005-2015 թվականների համեմատությամբ։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ասաց, թե պետք է վստահ լինել, որ ստանդարտների պահանջների կատարման իրականացման մեխանիզմներն աշխատում են։

«Եթե հանկարծ ստանդարտները մնան թղթի վրա՝ ռազմավարությունը կարող է նպատակին չհասնել, այս հարցին ուշադիր եղեք», - նշեց փոխվարչապետը։