Ում է պետք լինելու ձեր տված հաղորդումը, երբ արդեն Արցախը դատարկվեց, իսկ հերթը Հայաստանինն է. Աննա Կոստանյան
Աննա Կոստանյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ՀՀ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանի հայտարարությունը հաղորդում է հանցագործության մասին։
Նախկին ու ներկա պաշտոնյաներ, եթե պիտի սկսեք հերթով խոսել, ինչու՞ եք սպասում բանը բանից անցնի, նոր բերան բացեք։ Ում է պետք լինելու ձեր տված հաղորդումը, երբ արդեն Արցախը դատարկվեց, իսկ հերթը Հայաստանինն է։
Ըստ Կարապետյանի` նիկոլ փաշինյանը խնդրել է Ալիեւին` ձերբակալել Ռուբեն Վարդանյանին։