Փաշինյանի նոր ստորագրած փաստաթղթի հետևանքները
Արձանագրելով Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կմ՝ Ադրբեջանին ենք հանձնում Տավուշի և Արարատի մարզում գտնվող մի շարք տարածքներ։
Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանին տալ հայկական անկլավը (Արծվաշենը)։ Այսինքն՝ զիջման դիմաց մենք որևէ բան չենք ստանում։
Տարածքային զիջումների արդյունքում Տավուշի, Արարատի և Վայոց Ձորի մարզերում մենք ստանում ենք Ադրբեջան-Թուրքիա ուղիղ ռազմական ներկայություն։
Նույն տարածքային զիջումների արդյունքում Հայաստանը զրկվում է արտաքին աշխարհի հետ կապող իր երկու հիմնական անվտանգ ճանապարհներից։ Նոր զիջումներով թուրքերի վերահսկողության տակ կհայտնվի Իրանի և Վրաստանի հետ կապող հիմնական ճանապարհները (դրանով իսկ կմեռնի «Հյուսիս-Հարավ» ճանապարհի նախագիծը)։ Այսինքն «տրանսպորտային ապաշրջափակում» գեղեցիկ արտահայությունը իրականության մեջ վերածվում է Հայաստանի լիարժեք շրջափակման։
Վարուժան Գեղամյան
թյուրքագետ