Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանը պահպանել է նավթի արտահանման բարձր տեմպերը. Bloomberg Ռուսաստանի Պետդուման խստացնում է աշխատանքային միգրանտների համար պահանջներըԻրանը ոչ թե կրակի դադարեցում, այլ պшտերազմի ավարտ է ուզում. Արաղչի Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի խոսքը Սամվել Կարապետյանի «Ուժեղ Խաղաղություն» անվտանգային ծրագրի շնորհանդեսինՍենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան կբողոքարկի Աֆրիկայի գավաթից զրկելու CAF-ի որոշումը Փաշինյանը խոստացավ խաղաղություն և բերեց 3 պատերազմ․ մենք կբերենք ուժեղ խաղաղությունԻրանում հայտարարել են ութ դեղագործական գործարանների վնաuման մասին Հայաստանը թուրք-ադրբեջանական խումբ է կառավարում՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի վարչախմբի․ Ավետիք Չալաբյան Louis Vuitton-ը թողարկել է 250 եվրո արժողությամբ շոկոլադե պայուսակ՝ ուտելի շքեղություն Զատկի համար Սյունեցիներն անհանգիստ են. Իրանի պատերազմից կարող են օգտվել թշնամական ուժերը՝ էթնիկ վտանգավոր տարրերի ներթափանցման միջոցով ռիսկեր ստեղծելով (տեսանյութ) Մենք անհանգստացած ենք, որ քաղաքացիություն ստանալու ծավալները քիչ են. Փաշինյանը՝ արցախցիների մասին«Կհանդիպենք 10 ամսից». Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին ճանապարհեցին Գերմանիա Մեր ամեն զինվորի անվտանգության համար մենք որևէ ջանք չենք խնայելու․ Նարեկ ԿարապետյանՄերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայթայթման աղբյուրների. ԶելենսկիIDBank-ը և Իդրամը շարունակում են համագործակցությունը «ԶԱՐԿ» կրթական հիմնադրամի հետԻրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի Պարոնա՛յք ընդդիմադիրներ, դուք ասելու բան չունե՞ք․ Արշակ Կարապետյան Ադրբեջանը Իրան է ուղարկել հումանիտար օգնության հերթական խմբաքանակը Ստացվում է, որ ՔՊ֊ն և Նիկոլի կազմած կառավարությունն իրենց համար են գրում սահմանադրություն․ Արշակ Կարապետյան

Վեդիում լարված իրավիճակ է, մարդիկ վրդովված են

ArmLur.am-ի տեղեկություններով Վեդիում լարված իրավիճակ է և վիճաբանություններ են։ Վեդու համայնքապետարանի դիմաց մարդիկ են հավաքված և  բղավում են միմյանց վրա։ Կապվեցինք Վեդիի համայնքապետի օգնական Պատվական Մարգարյանի հետ, ով մեզ հետ զրույցում ներկայացրել է մանրամասներ։

-Պարոն Մարգարյան, ի՞նչն է Վեդիում ստեղծված իրավիճակի պատճառը։

-Արարատ ցեմենտ գործարանի աշխատակիցներն են Վեդու համայնքապետարանի դիմաց հավաքված։ Այսօր մեր մետ հանրային լսումների օր էր։ Վեդի համայնքի տարածքում ուզում են նորագույն տեխնոլոգիաներով, փակ ցիկլով նոր ցեմենտի գործարան ստեղծեն։  «Արարատ ցեմենտի» գործարանի աշխատակիցներն էլ մտավախություն ունեն, որ իրենց հաստիքները կկրճատվեն, Գործարանը կսնանկանա։ Եկել են, բողոքում են և համայնքին խնդրում են, որ համայնքապետարանը նախնական թույլտվություն չտա։

-Համայնքապետարանում ի՞նչ է քննարկվում, թույլտվություն տրվելո՞ւ է, թե՞ ոչ։

-Ներկայացրեցինք, քննարկում եղավ, հարց ու պատասխան արեցինք, հանրային լսումների առաջին փուլը կայացավ։

-Ի՞նչ որոշվեց։

-Առաջին լսումը թույլտվություն տալու-չտալու վերաբերյալ չէր։ Դեռևս պետք է 2 լսում ևս անցկացնենք և դրա արդյունքում կորոշվի թույլտվություն տալ կամ չտալ։ Համայնքապետարանը գործարան կառուցել նախատեսող ընկերությանը ներկայացրել է, եթե ակնկալում են ստանալ թույլտվություն, պետք է համագործակցել համայնքապետարանի հետ։ Հաջորդիվ նրանք պետք է ներկայացնեն ինչ պահանջներ ունեն, և մենք ինչ պահանջներ ունենք։

-Համայնքապետարանը նախնական ի՞նչ որոշում ունի։

– Համայնքապետարանն այս հարցում փոքր օղակ է, կոնկրետ թույլտվություն տվողը համայնքապետարանը չէ։ Դեռևս շատ հարցեր կան, որոնք այս հարցի վերաբերյալ պիտի գտնեն իրեց պատասխանները։

-Գործարանի տնօրինության հետ խորհրդակցություն եղե՞լ է, վերջիվերջո աղմուկը հենց իրենց պատճառով է բարձրացել։

-Չէ, ինչի մենք պետք ա խորհրդակցենք։

-Իրե՞նք պիտի ձեր հետ խորհրդակցեն։  

-Մինչ մեզ, Կառավարության,  Էկոնոմիկայի, ՏԿԵ, Շրջակա միջավայրի նախարարությունների հետ։

-Համայնքապետարանը խոսե՞լ է նախարարությունների հետ որևէ որոշման գալուց առաջ։

-Այն ընկերությունը, որը ուզում է հիմնի գործարան, ինքը պիտի դիմի նախարարություններին։ Նրանցից ստանալով  առաջարկներ և պահանջներ՝ ընկերությունը պետք է նրանց ներկայացուցիչներից և փորձագետների հետ քննարկում ունենա։

-Իսկ տեղյա՞կ եք, նման քննարկումներ եղե՞լ են։

-Եղած կլինեն։

-Համայնքապետարանը Կառավարություից կամ նախարարություններից հրահանգ ստացե՞լ է այս հարցի վերաբերյալ։

-Իհարկե ոչ, մենք առաջնորդվում ենք պետական շահով։ Մենք այստեղ աշխատում ենք առաջնային համարելով պետական շահը, հետո նոր մեր անձնական շահը։ Պետական շահից ելնելով՝ ես ունեմ իմ անձնական կարծիքը, որ եթե  պետք է տարածաշրջանում գործի փակ ցիկլով ցեմենտի արտադրությամբ գործարան, նախընտրելի է, որ գործի, քանի որ մեր պետությանն անհրաժեշտ են միլիոնավոր ներդրումներ և աշխատատեղեր։ Ասեմ նաև, որ գործարանի տերերին չեմ ճանաչում, որ չասեք՝ ճանաչում եմ, դրանից եմ կողմ։

Զրուցեց Էմմա Միքայելյանը