Այսօր՝ 16 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Պետք է վաղուց հասկացած լինեինք, որ որևէ փաստաթուղթ որևէ խնդրի երաշխիք չի տալիս

Հոկտեմբերի 5-ին Գրանադա քաղաքում պետք է հանդիպեին Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը: Իշխանությունն այս հանդիպումը մեկ քայլ առաջ էր որակում և մեծ հույսեր էր կապում դրա հետ, բայց հանդիպումից մեկ օր առաջ պարզ դարձավ, որ Ալիևը չի մասնակցելու հանդիպմանը՝ պատճառաբանելով «Ֆրանսիայի «ապակառուցողական» դիրքորոշմամբ»: Արդյունքում տեղի ունեցավ քառակողմ հանդիպում Փաշինյանի, Մակրոնի, Շոլցի և Միշելի միջև:

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանն ասում է՝ մեր թշնամիներն իրենց նպատակներին հասնելուց հետո Գրանադայում հերթական անգամ ասացին, որ իրենց պետք չէ որևէ բան ո՛չ ստորագրել, ո՛չ էլ պարտավորություն ստանձնել, դրա համար էլ չեն մեկնել: «Բացի դրանից, այդ առիթն էլ հետո կօգտագործեն այլ ձևով: Օրինակ՝ Ռուսաստանին կասեն՝ տեսաք՝ չգնացինք, որ չստացվի, թե արևմտյան դաշտում ենք ինչոր բան ստորագրել, մի օր կարող է ամենը բերենք ռուսական դաշտ ու նորից ինչ-որ բանի հետևից գնանք: Դա չլինի, մեկ ուրիշ բան կանեն: Այսօր մեր թշնամիները շատ լավ սովորել են խաղալ և՛ եվրոպացիների, և՛ ռուսական կողմի հետ, իսկ մենք ամեն հաջորդ փուլում մեր հերթական պարտությունն ենք կրում, որովհետև պարտված իշխանությունը միայն նոր պարտություններ կարող է բերել, միայն նոր կորուստների կարող է տանել»,- ասում է Պողոսյանը:

Գրանադայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքում հռչակագիր ընդունվեց, որով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը բնորոշվեց որպես զանգվածային տեղահանություն, կողմերը կոչեր արեցին, այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացման, ինչպես նաև տարածաշրջանային կապերի բացման և այլ հարցերի հետ կապված: Պողոսյանի խոսքով, հանդիպումն այն մասին էր, ինչ գրված է հրապարակված տեքստում:

«Մարդիկ բացատրեցին, որ այն, ինչ ուզում էին, եկան ու հասան դրան, հիմա էլ ստորագրում են: Նշաձողի իջեցումը նշանակում էր, որ Արցախի հարց ընդհանրապես գոյություն չունենա, համարում էին, որ լավ կլինի՝ Հայաստանի իշխանություններն այդ օրվա դրությամբ դա կազմակերպեն, ինչը և արվեց: Դրա համար շատ ուրախալի ընդունում էին: Մոռացան խոսել այլ բաների մասին, բացատրեցին իրենց հիմնական մոտեցումը բոլոր կոնֆլիկտների հանդեպ, որտեղ մինչ այդ ինչ-որ մի բան էին խոստանում, խոստումների գաղափարն ավարտվում էր հետևյալով՝ դե, փախստականներ կլինեն, տիրություն կանենք, գումարներ կտրամադրենք, ծրագրեր կնախաձեռնենք, ինչ-որ բաներ կանենք, բայց այս խնդիրը վերջացավ: Իրենք իրենց գլխավոր շահերի հետևից են գնում, ինչի մասին ևս ասացին: Դա տարածաշրջանային կոմունիկացիաների կամ նոր միջանցքների խնդիրն է: Իրենց շահերը դրանք են, մնացածը թղթի վրա ձևակերպումներ են»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Թղթի վրա եղած ձևակերպումների և ընդունված հռչակագրերի մասին խոսելիս հետևյալ օրինակն է բերում: «Նույն այդ Եվրամիությունը, որն ամբողջովին ներկա էր Գրանադայում, ունի Հայաստանի հետ ստորագրած փաստաթուղթ, որը կոչվում է ՍԵՊԱ: Դրանում սևով սպիտակի վրա գրված է, որ ամբողջ Եվրամիությունն օժանդակում է Արցախի ինքնորոշման իրավունքին, տարածքային ամբողջականությանը, ուժի չկիրառման հիման վրա կոնֆլիկտի լուծմանը: Ստորագրված փաստաթղթի այդ կետերից ո՞ր մեկն է կատարվել: Հիմա այս մի ստորագրված փաստաթուղթը մեզ ի՞նչ է տալու: Պետք է վաղուց հասկացած լինեինք, որ որևէ փաստաթուղթ որևէ խնդրի երաշխիք չի տալիս, ձևակերպումներն ամեն կողմն օգտագործում է իր ուժի չափով, իսկ հաշվի առնելով, որ մեր թշնամիները ավելի լավ են ամեն ինչին տիրապետում և ուրախ են, որ Հայաստանում պարտված իրավիճակ է, այդ ամենը միշտ օգտագործելու են դեպի իրենց ցանկությունները: Որ կետը հետաքրքիր լինի, Եվրամիությունն օգտագործելու է, որ կետը հետաքրքիր չլինի, չի օգտագործելու: Ռուսաստանը որ կետին ինչպես անհրաժեշտ համարի, այնպես է անդրադառնալու, որ կետը պետք է արհամարհի, արհամարհելու է՝ սեփական շահերից ելնելով: Ու այդպես՝ ցանկացած երկիր, այս պարագայում՝ բացի Հայաստանից»,-ասում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարը:

Ընդգծում է՝ ի սկզբանե ասել էր, որ Գրանադայում կայանալիք հանդիպումը լինելու է հերթական պարտությունը: «Այսօրվա դրությամբ արդեն իսկ սոցիալական ցանցերում եղել են պետական ինստիտուտների կողմից հրապարակված քարտեզներ, որտեղ անկլավների հետ կապված նշված է տարածքների մաթեմատիկական հաշվարկների պատասխանը, որտեղ ասել են, որ անկլավները կան, որևէ մի կերպ չի խոսվել Արծվաշենի հետ դրանց փոխանակման կամ այլ քայլերի մասին: Առհասարակ, Արծվաշենը որևէ կերպ նշված չէ հրապարակված քարտեզներում, բայց ադրբեջանական տարածքները, կարծես թե, կան: Հիմա մեկն, օրինակ՝ ասում է, որ այս հանդիպումն առաջընթաց էր, այն զգո՞ւմ ենք մեզ վրա: Զգացե՞լ ենք, որ ներդրումներ են կատարվելու, և լավ ենք ապրում, ԵՄ-ն ճանաչել է Արցախի Հանրապետությունը և գալիս է ազատագրի ու պաշտպանի այն, և այլն: Պետք է մշտապես արդյունքներից խոսել, ասում են՝ հաղթանակ էր, ո՞ւմ հանդեպ էր հաղթանակ, պյուռոսյան հաղթանակների շարքից պետք է դուրս գանք:

Հաղթանակը պետք է տեսնենք, զգանք, պետք է մատնանշվի այն, դեռ հաղթանակների գաղափար չեմ տեսել, ընդամենը մի փաստաթուղթ է ստորագրվել այն խմբի կողմից, որը ժամանակին ստորագրել է ՍԵՊԱ-ն, և ես տեսել եմ, թե ինչպես են ձայները կտրում, երբ ռազմական գործողություն է լինում, իսկ երբ էթնիկ զտում և ցեղասպանություն է տեղի ունենում, տեղի ունենալուց հետո գալիս ու ասում են՝ վա՜յ-վա՜յ: Դա տեսել եմ, այսինքն արդեն գիտենք, թե ինչպիսին է լինում նախկին ստորագրված փաստաթղթի արդյունքի վերաբերյալ իրենց վերաբերմունքը: Նորը ստորագրեցինք, ի՞նչ է լինելու, մեկ օր առա՞ջ են գալու վա՜յ-վա՜յ անելու, թե՞ այս պահից են սկսելու: Այդքանի մեջ Մակրոնի խոսքերը լսե՞լ ենք, որ «Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցներ չենք կիրառելու»: Լսել ենք, այդքանից հետո էլ ի՞նչ ենք ակնկալում»,-հավելում է մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ նույն ճակատագիրն է ունենալու նաև Եվրախորհրդարանի անդամների ԵԽ լիագումար նիստում ընդունած բանաձևը, որով կոչ էին արել ԵՄ-ին՝ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, մասնավորաբար վերանայել համագործակցությունը նրա հետ և նվազեցնել ադրբեջանական գազի ներկրումից կախվածությունը:

Բայց ինչո՞ւ մերժել հանդիպմանը մասնակցելը, երբ գիտես, որ առավելությունը քո կողմն է: «Որովհետև համարում է, որ կարող է էլի հաղթանակներ գրանցել, ինչո՞ւ պետք է զսպի իրեն: Ախորժակն ուտելուց է բացվում: Սկսեց 2020 թ.-ից ու շարունակեց: Եթե իր ուզածին հասել է, ինչո՞ւ իրեն որևէ բանով պետք է սահմանափակի: «Զանգեզուրի միջանցք, Արևմտյան Ադրբեջան, հայ ազգը պետք է բանակ չունենա, 300 հազար ադրբեջանցի պետք է վերադառնա Հայաստան միջազգային ոստիկանական ուժերի ներքո, ատոմակայանը պետք է փակվի» թեզեր է առաջ քաշում: Ինչո՞ւ պետք է գնա ինչ-որ բան ստորագրի և պակաս ստանա նրանից, ինչն արդեն ստացել է: Նոր ռազմագերիներ կամ քաղաքական գերիներ է ձերբակալել՝ Արցախի երեք նախագահներին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ հրամանատարին, ԱԱԾ տնօրենին, նախկին արտգործնախարարին:

2020 թ.-ից հետո կար մի տեսանյութ, որտեղ Ալիևը Էրդողանին և տիկնոջը Արցախի Հանրապետության գրավյալ տարածքներով պտտում է, վերջինը նրան հարց է տալիս՝ գերիներ ունե՞ք, դրական պատասխան ստանալով՝ ասում է՝ միանգամից չտաք, երբ ինչ-որ բանի կհասնեք, դանդաղ-դանդաղ կտաք: Մեր գերիները չվերադարձան, հակառակը՝ նոր մարդիկ գերեվարվեցին: Ալիևը այսպես է վարվում, որովհետև տեսնում է՝ ծեծված ես, պարտված ես, ասել է՝ պետք է ամեն ինչ անեմ, որ հայ ազգն ամբողջ կյանքն ապրի պարտվածի խարանով, դա ճակատին դաջված լինի: Հիմա ամեն ինչ անում է, որ առաջիկա հարյուրամյակի համար հայը նորից վախի մեջ ապրի, 1915 թ.-ին ցեղասպանություն արեցին, որ հայ ազգը ոտքի չկանգնի, հիմա էլ Ալիևն է իր բաժին ցեղասպանությունը, զտումները, սպանությունները ու ճնշումները կատարում, որ հայ ազգն էլի ոտքի չկանգնի և վախով ապրի: Ամբողջ քաղաքականությունն այդ է:

Ալիևի նպատակի մասին խոսելիս հիշեցնեմ: Հանրայինում ԱԺ գործող ղեկավարին նման հարց է տրվել, պատասխանել է՝ մեր թշնամիների նպատակն է վերացնել հայկական պետականությունը: Այդ նպատակին հասնելու համար մեզանից ավելի էին սերտել մեր ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի խոսքերը՝ եթե կորցնենք Արցախը, ապա կշրջենք հայոց պատմության վերջին էջը: Այդ վերջին էջը շրջել ենք, գրում ենք, թե որ օրն ինչն ենք կորցնում, որ օրը ինչն ենք տալիս»:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ԵՄ-ում խիստ զայրացած են Հայաստանի վերջին շրջադարձերից Գործող իշխանությունը վախենում է ՀՅԴ ազդեցության աճից Փաշինյանին դուրս են բերում իր կերպարից Իմ գործունեությունը միտված է Հայաստանի շահերին. Մհեր Ավետիսյան ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ կայացել է Աշոտ Սարգսյանի անվան բազկամարտի ամենամյա մրցաշարը Մարզական Սյունիք․ իրավիճակը համապարփակ ներկայացնելու փորձ Ի տարբերություն Փաշինյանի` ՀՀ բոլոր նախագահները հանդիպումներ են ունեցել ԱՄՆ նախագահների հետ. Սարգսյան «Քյասիբի ռադիոն» պետք է փակվի». Հրայր Կամենդատյան Պահպանել պետության ինքնիշխանությունը` նշանակում է, որ Հայաստանն է որոշում իր զարգացման ճանապարհը. ՀայաՔվե Մշակվել է ձգվող արևային մարտկոց Գիտությունը, կրթությունն ու մշակույթը՝ ավելորդ բե՞ռ. «Փաստ» Ինչո՞ւ իշխանությունները չեն ցանկանում օգնել աղքատ և ծայրահեղ աղքատ գյուղացուն. «Փաստ» Ինչո՞ւ իշխանություններին չեն հետաքրքրում հայ գերիների ճակատագրերը. «Փաստ» «Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն». «Փաստ» Իսկ ընդհանրապես՝ Հայաստանն՝ ո՜ւր, դուք՝ ո՜ւր.... «Փաստ» Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ» Ադրբեջանցիները Ռուսաստանում իսկական գլխացավանք են դարձել. «Փաստ» Իսկ Հայաստանում դա հնարավոր է.... «Փաստ» Վաղը երեկոյան անձրև է սպասվում Մայք Թայսոնն այս գիշեր ռինգ կբարձրանա՝ մրցելու 27‑ամյա Ջեյք Փոլի հետ «Աղա Խան» զմրուխտն աճուրդում վաճառվել է շուրջ 9 մլն դոլարով՝ դառնալով աշխարհում ամենաթանկ կանաչ քարը (լուսանկարներ) Իսրայելը տարհանման կոչ է արել, ապա խոշոր հարված հասցրել Բեյրութի արվարձաններին. կան զոհեր Մբապեն իր կարիերայի ամենաերջանիկ շրջանը չի ապրում. Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչը խոսել է Մբապեի խնդիրների մասին ԱԺ-ում խոսվեց, թե Կիրանցի հատվածից անասուններ են անցնում, պարո՛ն մարզպետ, ի՞նչ ինֆորմացիա ունեք այս մասին. Փաշինյան (տեսանյութ) «Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կգ ոսկյա և արծաթյա զարդերի ներկրման փորձեր (տեսանյութ) «Միակ բանը, որ մտածում էի՝ ոտքի կանգնեմ, որովհետև ընտանիք ունեմ». Արսեն Սաֆարյանը՝ 44-օրյայից հետո չքայլելու և հոգեբանական բարդ փուլի մասին ԱՄՆ պետական ​​պարտքը գերազանցել է 36 տրիլիոն դոլարը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կվերազինվի հակահրդեհային, օդափոխության և էլեկտրական ժամանակակից համակարգերով ԱրարատԲանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը ներդրողների հետ հարաբերություններում Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ․ ինչ են քննարկել Ծեծկռտուք` ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալի ու գումարտակի հրամանատարի միջև․ հարվածներ՝ փոխգնդապետին (տեսանյութ) Հյուսիս-հարավ ծրագրի կարիքների համար անհրաժեշտ հողամասերը կճանաչվեն հանրության գերակա շահ ԱԺ-ում ՔՊ-ն հիմա էլ անցել է հայ-արմերիկյան պաշտոնական հարաբերությունների պատմության աղավաղմանը. Զաքարյան «Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կգ ոսկյա և արծաթյա զարդերի ներկրման փորձեր Սերոբ Գասպարյանի կալանքի ժամկետը երարաձգվել է 5-ից ավելի կրակոցներ՝ Մովսես Խորենացու փողոցում․ անչափահասի են տարել բաժին Հաստատվել է Լատվիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Պուտինն ու Ալիևը հաստատել են Մոսկվա-Բաքու ռազմավարական գործընկերության զարգացման հարցում փոխադարձ հետաքրքրությունը Ինչպե՞ս օգտվել Սուպերայից. Համառոտ ուղեցույց ՊՆ-ն ՝ Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի մասին