Ալիևը Միշելից ուզում էր «ստանալ միջանցք ՀՀ-ից կամ Արևմուտքի համար անցանկալի Իրանի ուղին կօգտագործի»
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է.
«Այսօր Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում կրկին բարբաջել է Հայաստանի կողմից իբր «բռնազավթված 8 գյուղերի» և, որքան էլ «տարօրինակ» թվա, փորձել է ստանալ եվրոպական աջակցություն թուրք-ադրբեջանական երազանքի, այսպես կոչված, «Թուրանական միջանցքի» համար։
Բանն այն է, որ Բաքվի վարչախմբի պաշտոնական քարոզչամեքենայի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ բռնապետն «ընդգծել է, թե այժմ Իրանի հետ աշխատանքներ են ընթանում տարածաշրջանային տրանսպորտային միջանցք ստեղծելու» ուղղությամբ։
Եթե փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ է հանկարծ Բաքվի բռնապետը փորձում Շառլ Միշելին «հաշվետու» լինել Իրանի հետ իր հարաբերությունների այս հատվածի վերաբերյալ, ապա ակնհայտ է դառնում, որ թաքնված նպատակը մեկն է՝ «օգնեք ստանալ այդ միջանցքը Հայաստանից, հակառակ դեպքում ես կօգտագործեմ Արևմուտքի համար անցանկալի Իրանի ուղին»։
Միակ խնդիրն այն է, որ ԽՍՀՄ փլուզումից ի վեր և հենց հիմա էլ Իրանի տարածքով գործում է արհեստածին Ադրբեջանից Նախիջևան գնացող ավտոճանապարհ, իսկ Թեհրանը հրաժարվում է սեփական գումարների հաշվին դրան զուգահեռ կառուցել որևէ այլ ենթակառուցվածք՝ այդ թվում երկաթուղի, այսինքն այդ ուղին հենց այժմ էլ օգտագործվում է»:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն Ասլանյան
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայ...
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան
Իրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց
Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է
Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի
Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ
Իրենց պատգամավորներից մեկն էլ ասում էր, որ ժողովրդը իրավունք ունի այցելելու ռազմական նշանակություն ո...