Թուրքիայի Վան և Բիթլիս նահանգներում բազմամարդ ցույցեր են՝ ի աջակցություն պաղեստինցիների
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ի թիվս այլ վայրերի՝ Թուրքիայի Վան և Բիթլիս նահանգներում նույնպես ցույցեր են կազմակերպվել՝ ի զորակցություն Պաղեստինի և պաղեստինցիների։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Քրդական «Ազատ դատ» կուսակցության (Hür Dava Partisi/HÜDA PAR/) անդամները կուսակցության տարածքայի ղեկավարի առաջնորդումթյամբ հավաքվել են Վանի ամրոցի հարևանությամբ գտնվող այգում՝ շարասյուն կազմելով և Ղուրանը կարդալուց հետո ուղևորվել Բեսելի հրապարակում գտնվող Հազրաթի Ումար մզկիթ։
Ղուրանի ընթերցումից հետո կուսակցության նախագահ Էմրե Այջանը հայտարարություն է տարածել, որում ասել է, որ Պաղեստինի ժողովրդի և տարածքի դեմ ուղղված համակարգված օկուպացիան և բռնությունը շարունակվում են ավելի քան մեկ դար։
Այջանը նշել է, որ Պաղեստինի ժողովուրդը պաշտպանում է իր տարածքները և իր քաղաքացիներին ցեղասպանությունից և օկուպացիայից և հավելեց հետևյալը.
«Ամեն օր, չնայած մարդկային կորուստներին, Պաղեստինի ժողովուրդը ամրապնդում է իր դիմադրությունը բոլոր ճակատներում: Մենք ողջունում ենք Պաղեստինի ժողովրդի ազնիվ դիմադրությունը և աղոթում նրանց հաջողության համար: Թող Ամենակարողը օգնի նրանց և հասցնի հաղթանակի: Մահմեդականների բոլոր պաշտոնական և քաղաքացիական տարրերը, տնտեսապես, ռազմական և հոգևոր առումներով, պետք է աջակցեն իրենց մահմեդական եղբայրներին»:
Քրդական «Ազատ դատ» կուսակցությունը Պաղեստինը դիտարկում է որպես անբաժանելի մի ամբողջություն՝ Երուսաղեմով որպես մայրաքաղաքով և սուրբ հողերով ու վայրերով, որոնք կապված են իսլամի հետ, և պատրաստ է աջակցել պաղեստինցիների պայքարին։
«Մենք կոչ ենք անում իսլամական աշխարհին մի կողմ թողնել բոլոր տարաձայնությունները և աջակցել Պաղեստինին: Մենք չպետք է մոռանանք, որ սիոնիզմը թունավոր դանակ է, որը խփվել է իսլամական աշխարհի սրտում»,- ասում է կուսակցության հայտարարության մեջ։
Բիթլիս նահանգի Թաթվան քաղաքում ցուցարարները հավաքվել են Իբադուլլահ մզկիթում։ Մասնակիցները բողոքել են Գազայի հատվածի վրա իսրայելական օդային հարձակումների դեմ և կարգախոսներ վանկարկել՝ ի պաշտպանություն Պաղեստինի:
Հայտարարությունից հետո ընթերցվել է Ղուրանը և կատարվել մուսուլմանական աղոթքներ։




















Իսրայելի պաշտպանության բանակը hարվածներ է hասցրել Իրանի և Լիբանանի ավելի քան 200 օբյեկտի
Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայ...
Այսօր մետրոյում Փաշինյանին պատասխանող Արցախցի կինը պարզապես հիացմունքի է արժանի. Ավետիք Չալաբյան
Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն Ասլանյան
2–րդ դասարանցի երեխան «որովայնի սալջարդ» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ
Իրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց
Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է
Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ
Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի
Սթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակա...