Այսօր՝ 16 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Հերթական չարագուշակ «հաղթանակն» ու նոր հարցականները

Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կարգավորելու համար Եվրամիությունն ակտիվ նախաձեռնողականություն է ցուցաբերում՝ հասկանալի է՝ առաջին հերթին տարածաշրջանից Ռուսաստանին ամբողջությամբ դուրս մղելու մտադրությամբ։ ԵՄ-ի միջնորդությամբ Փաշինյան-Ալիև վերջին հանդիպումը Բրյուսելում կայացավ հուլիսի 15-ին։ Իսկ սեպտեմբերից սկսեցին խոսակցությունները իսպանական Գրանադա քաղաքում սպասվող հանդիպման մասին։ Ու հատկապես շատ էր քննարկվում այն հարցը, թե արդյո՞ք Գրանադայում որևէ փաստաթուղթ կստորագրվի։ Բայց մինչ Գրանադայի հանդիպումը Ադրբեջանը հասցրեց Արցախի դեմ նոր ռազմական ագրեսիա, իսկ եթե իրերն իրենց անուններով կոչենք՝ իր բնույթին հարիր ահաբեկչություն ձեռնարկել ու հայաթափել Արցախը։ Այդ ամենից հետո հայկական կողմն ուներ բոլոր հնարավորությունները Ադրբեջանի հանցագործություններին համարժեք արձագանքելու համատեքստում ԵՄ-ին պահանջներ ներկայացնելու և նույնիսկ Գրանադայի հանդիպումից հրաժարվելու համար։

Բայց տեղի ունեցավ անսպասելին։ ՀՀ իշխանությունները, որոնք դիտորդի դեր էին ստանձնել այն հարցում, թե ինչպես է հայաթափվում Արցախը, որևէ ծպտուն անգամ չհանեցին իսպանական քաղաքում հանդիպումը բոյկոտելու ու ԵՄ-ին պահանջներ ներկայացնելու հետ կապված։ Փոխարենը Ալիևը հրաժարվեց Գրանադայի հանդիպումից՝ դա պայմանավորելով նրանով, որ դրան մասնակցելու է նաև Ֆրանսիան, որն աջակցում է Հայաստանին, իսկ իր դաշնակից Թուրքիան չի մասնակցելու։ Նախորդ օրը, արդեն իմանալով, որ Ալիևը չի մեկնելու, Փաշինյանը վերահաստատեց, որ գնալու է Գրանադա: «Մենք մինչև այս պահն էլ հաստատել ենք մեր Գրանադա այցելությունը, ընդ որում շատ կառուցողական եւ լավատես էինք տրամադրված, որովհետև մտածում էինք, որ կա հնարավորություն շրջադարձային նշանակության փաստաթուղթ ստորագրելու:

... Մենք չենք չեղարկել, մեկնում ենք եւ այնտեղ ունենալու ենք հանդիպումներ եւ փորձելու ենք ավելի դետալացված մեր դիրքորոշումները ներկայացնել: Իհարկե, ցավում ենք, որ հանդիպումը տեղի չունեցավ, բայց հույս ունենք, որ հայեցակարգային փաստաթուղթը, որը դրված է սեղանին, հարմար պահի կստորագրվի: Ես պատրաստ եմ այդ պայմանագիրը ստորագրել եւ ցավում եմ շատ, որ վաղը առիթ չեմ ունենալու հայտարարել, որ այդ շատ կարևոր որոշումը կայացվեց»: Մի խոսքով, Գրանադայի հանդիպումը, որն ի սկզբանե նախատեսված էր հնգակողմ ձևաչափով, տեղի ունեցավ արդեն քառակողմ ձևաչափով, քանի որ Հայաստանը ներկայացված էր, իսկ Ադրբեջանը՝ ոչ։ Եվ ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպման արդյունքներով ընդունվեց հռչակագիր, որի համաձայն, «Հայաստանը հավատարիմ է մնում ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված Հայաստանի (29 800 քկմ) և Ադրբեջանի (86 600 քկմ) սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա»։

Նման հայտարարության տակ Փաշինյանը մեկ անգամ ևս ստորագրել է՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, և հիմա փաստացի վերահաստատեց: Հանդիպումից անմիջապես հետո իշխանական քարոզչամեքենան՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարից սկսած, փորձեց Փաշինյանի՝ Գրանադա մեկնելը և ընդունված հայտարարությունները ներկայացնել որպես մեծ հաջողություն, թե իբր Հայաստանը Գրանադայում ինչ ցանկացել է, ստացել է՝ հասնելով լուրջ հաղթանակի: Միևնույն ժամանակ անընդհատ շեշտվում է, թե անկլավների թեմա չի քննարկվել, միջանցքի թեման փակ է: Այստեղ մի քանի վտանգավոր հանգամանք կա, կան նաև որոշ հարցեր: Նախ՝ եթե անկլավների հարց չկա, եթե սահմանազատման ու սահմանագծման հարցերը հետագայում են լուծվելու, ի՞նչ հաշվարկով է ճանաչվել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը քառակուսի կիլոմետրով: Երկրորդ՝ երբ Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանության ներկայացուցիչներն սկսում են խոսել հաղթանակի մասին, դա ոչ մի լավ բանի մասին չի խոսում, ավելին՝ արդեն իսկ չարագուշակ նշան է։

Արցախյան 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում էլ ՀՀ իշխանությունները օրուգիշեր ողջ ուժով քարոզում էին, թե «հաղթելու ենք», «հաղթում ենք», նույնիսկ այդ կարգախոսին նվիրված հատուկ ցուցանակներ էին պատրաստել՝ ցույց տալու համար, որ հաղթանակը մոտալուտ է, բայց վերջում պատերազմն ավարտվեց կապիտուլ յացիոն հայտարարությամբ, հսկայական մարդկային ու տարածքային կորուստներով: Հաջորդը: Ադրբեջանն անցած տարի ձեռնամուխ եղավ Լաչինի միջանցքը փակելուն, ապա ՀՀ իշխանություններն այդ հարցով դիմեցին Արդարադատության միջազգային դատարան։ Թեմայի շրջանակներում դատարանը փետրվարի 22-ին որոշում ընդունեց, որով պարտավորեցրել էր Ադրբեջանին՝ ձեռնարկել բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։ Եվս մեկ անգամ էլ Հաագայի դատարանը վերահաստատեց իր այդ որոշումը։

Դրանից հետո մեր իշխանությունները, նրանցից ավելի ակտիվ՝ մերձիշխանական սատելիտները սկսեցին տարփողել, թե՝ Հաագայի դատարանի որոշումը մեծ հաղթանակ է, որին հաջողվել է հասնել, թե՝ ուր որ է, Ադրբեջանը չի դիմանա միջազգային ճնշմանը և այլն: Բայց հընթացս տեսանք, որ Ադրբեջանը ոչ միայն չկատարեց այդ որոշումը, այլև նոր հարձակում նախաձեռնեց Արցախի դեմ։ Այս անգամ էլ Գրանադայում Փաշինյանի «հաղթանակի» արձագանքը երկար սպասել չտվեց։ Իլհամ Ալիևը Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում հայտարարեց, որ «Ադրբեջանի ութ գյուղեր դեռ գտնվում են Հայաստանի օկուպացիայի տակ»։ Արցախի հայաթափումը հանգիստ մարսելուց հետո ահաբեկչական կազմավորման ղեկավարը արդեն, ըստ էության, բաց խոսում է ադրբեջանական անկլավների մասին։ Դրա համար էլ հանրության շրջանում հարց է ծագում, թե Փաշինյանը Գրանադայում ի՞նչ փաստաթուղթ է ստորագրել ժողովրդի թիկունքում, որ Ալիևը նոր տարածքներ է պահանջում։

Մյուս կողմից էլ՝ պետք է ի նկատի ունենալ, որ Ալիևը ընդամենը ձևական է հայտարարել, թե ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, առանց հստակեցումների: Ալիևի ու, ընդհանրապես, թուրքադրբեջանական տանդեմի որևէ հայտարարության պարզապես չի կարելի հավատալ: Առավել ևս, որ հենց իշխանության ներկայացուցիչը՝ ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանն է հայտարարել, որ Հայաստանը «շաբաթների ընթացքում» Ադրբեջանի կողմից ներխուժում է սպասում։ Արցախի կապիտուլ յացիայից հետո Ադրբեջանը հարձակվելու է հենց Հայաստանի վրա, կարծիք է հայտնել Տիգրան Բալայանը։ «Մենք այժմ գտնվում ենք Հայաստան ներխուժման անմիջական սպառնալիքի տակ»,- ասել է նա։ Բալայանի խոսքով, այժմ Հայաստանը պնդում է, որ Իլհամ Ալիևը մտադիր է ավելին անել:

Խոսքը, մասնավորապես, «Զանգեզուրի միջանցքի» մասին է, որը բուն Ադրբեջանը բաժանում է Նախիջևանից։ Հիշեցնենք, որ խոսքը որևէ փորձագետի, քաղաքագետի կամ ընդդիմության ներկայացուցչի մասին չէ, այլ հայաստանյան դիվանագետի: Այդ դեպքում, ի՞նչ «հաղթանակների» մասին են խոսում իշխանավորները: Մի խոսքով, հարցերն ավելի շատ են, քան պատասխանները: Գուցե ԵՄ միջնորդությամբ սպասվող բրյուսել յան նոր հանդիպումը դրանց որոշ մասին պատասխաններ տա՞...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

ԵՄ-ում խիստ զայրացած են Հայաստանի վերջին շրջադարձերից Գործող իշխանությունը վախենում է ՀՅԴ ազդեցության աճից Փաշինյանին դուրս են բերում իր կերպարից Իմ գործունեությունը միտված է Հայաստանի շահերին. Մհեր Ավետիսյան ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ կայացել է Աշոտ Սարգսյանի անվան բազկամարտի ամենամյա մրցաշարը Մարզական Սյունիք․ իրավիճակը համապարփակ ներկայացնելու փորձ Ի տարբերություն Փաշինյանի` ՀՀ բոլոր նախագահները հանդիպումներ են ունեցել ԱՄՆ նախագահների հետ. Սարգսյան «Քյասիբի ռադիոն» պետք է փակվի». Հրայր Կամենդատյան Պահպանել պետության ինքնիշխանությունը` նշանակում է, որ Հայաստանն է որոշում իր զարգացման ճանապարհը. ՀայաՔվե Մշակվել է ձգվող արևային մարտկոց Գիտությունը, կրթությունն ու մշակույթը՝ ավելորդ բե՞ռ. «Փաստ» Ինչո՞ւ իշխանությունները չեն ցանկանում օգնել աղքատ և ծայրահեղ աղքատ գյուղացուն. «Փաստ» Ինչո՞ւ իշխանություններին չեն հետաքրքրում հայ գերիների ճակատագրերը. «Փաստ» «Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն». «Փաստ» Իսկ ընդհանրապես՝ Հայաստանն՝ ո՜ւր, դուք՝ ո՜ւր.... «Փաստ» Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ» Ադրբեջանցիները Ռուսաստանում իսկական գլխացավանք են դարձել. «Փաստ» Իսկ Հայաստանում դա հնարավոր է.... «Փաստ» Վաղը երեկոյան անձրև է սպասվում Մայք Թայսոնն այս գիշեր ռինգ կբարձրանա՝ մրցելու 27‑ամյա Ջեյք Փոլի հետ «Աղա Խան» զմրուխտն աճուրդում վաճառվել է շուրջ 9 մլն դոլարով՝ դառնալով աշխարհում ամենաթանկ կանաչ քարը (լուսանկարներ) Իսրայելը տարհանման կոչ է արել, ապա խոշոր հարված հասցրել Բեյրութի արվարձաններին. կան զոհեր Մբապեն իր կարիերայի ամենաերջանիկ շրջանը չի ապրում. Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչը խոսել է Մբապեի խնդիրների մասին ԱԺ-ում խոսվեց, թե Կիրանցի հատվածից անասուններ են անցնում, պարո՛ն մարզպետ, ի՞նչ ինֆորմացիա ունեք այս մասին. Փաշինյան (տեսանյութ) «Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կգ ոսկյա և արծաթյա զարդերի ներկրման փորձեր (տեսանյութ) «Միակ բանը, որ մտածում էի՝ ոտքի կանգնեմ, որովհետև ընտանիք ունեմ». Արսեն Սաֆարյանը՝ 44-օրյայից հետո չքայլելու և հոգեբանական բարդ փուլի մասին ԱՄՆ պետական ​​պարտքը գերազանցել է 36 տրիլիոն դոլարը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կվերազինվի հակահրդեհային, օդափոխության և էլեկտրական ժամանակակից համակարգերով ԱրարատԲանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը ներդրողների հետ հարաբերություններում Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ․ ինչ են քննարկել Ծեծկռտուք` ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալի ու գումարտակի հրամանատարի միջև․ հարվածներ՝ փոխգնդապետին (տեսանյութ) Հյուսիս-հարավ ծրագրի կարիքների համար անհրաժեշտ հողամասերը կճանաչվեն հանրության գերակա շահ ԱԺ-ում ՔՊ-ն հիմա էլ անցել է հայ-արմերիկյան պաշտոնական հարաբերությունների պատմության աղավաղմանը. Զաքարյան «Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կգ ոսկյա և արծաթյա զարդերի ներկրման փորձեր Սերոբ Գասպարյանի կալանքի ժամկետը երարաձգվել է 5-ից ավելի կրակոցներ՝ Մովսես Խորենացու փողոցում․ անչափահասի են տարել բաժին Հաստատվել է Լատվիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Պուտինն ու Ալիևը հաստատել են Մոսկվա-Բաքու ռազմավարական գործընկերության զարգացման հարցում փոխադարձ հետաքրքրությունը Ինչպե՞ս օգտվել Սուպերայից. Համառոտ ուղեցույց ՊՆ-ն ՝ Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի մասին