Սլովակիայում գրանցվել է վերջին 80 տարվա ամենաուժեղ երկրաշարժը
Սլովակիայի գիտությունների ակադեմիայի սեյսմոլոգիայի բաժնի ղեկավար Քրիստիան Չիչայը զեկուցել է ամենաուժեղ երկրաշարժի մասին, որը տեղի է ունեցել նախորդ օրը երկրում վերջին 80 տարվա ընթացքում:
«Երկուշաբթի երեկոյան 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Արևելյան Սլովակիայում։ Դա բավականին ուժեղ երկրաշարժ էր տարածաշրջանի համար։ Վերջին անգամ նման երկրաշարժ այստեղ գրանցվել է 80 տարի առաջ»,-նշել է նա:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պրեսով քաղաքի մոտակայքում։ Ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել 10 կմ խորության վրա։ Պակոստով գյուղում հունական կաթոլիկ եկեղեցին վնասվել է, շենքում ճաքեր են առաջացել։ Այլ ավերածությունների մասին չի հաղորդվում։
Երկրաշարժը, որը տեղի է ունեցել Սլովակիայի արևելքում, զգացվել է Հունգարիայի հյուսիս-արևելքում, Լեհաստանի հարավ-արևելքում և Ուկրաինայի արևմուտքում։




















Երևանում բшխվել են «Mercedes»-ն ու «Range Rover»-ը. կան վիրավnրներ
Դավաճանության 8 անսպասելի նշանները
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Ինչո՞ւ է ուրբաթ 13-ը համարվում անհաջող
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
Առգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը
TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան
ԶՊՄԿ-ի աջակցությամբ Կապանի և Քաջարանի բժշկական կենտրոններում աշխատում են բարձրակարգ մասնագետներ
Սկսել են վճարել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը