Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ն կենսաբազմազանության ուսումնասիրության և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շրջանակում իրականացնում է լայնածավալ և շարունակական մշտադիտարկումներ Փակվող դպրոցներից 27-ը Սյունիքի մարզում են․ 27 սահմանամերձ բնակավայր վտանգված են․ Ատոմ ՄխիթարյանՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դատական գործով նիստըԵթե Սամվել Կարապետյանը հետքայլ աներ, ՀԷՑ-ը փաթեթավորած հետ կտային. Դավիթ Ղազինյան Ձեր այս «տասանորդի» կոչից առաջ մի պարզ ճշմարտություն կա, որը չեք կարող շրջանցել. Ռուբեն ՄխիթարյանԹուրքիայի արևային և քամու էներգիայի ընդհանուր տեղադրված հզորությունը գերազանցել է 40,000 ՄՎտ-ը Շարունակելով մեր աշխատանքը համայնքներում՝ Ավան վարչական շրջանում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը. Գագիկ ԾառուկյանՉգործող եկեղեցին վերակառուցվել է Սարգիս Կարապետյանի նախաձեռնությամբ. տեսանյութ Ժողովուրդ ջան, ուզո՞ւմ եք էժան բնակարաններ, ապա պետք է թիկունք լինեք մեզ՝ մեր բարի նպատակներին հասնելու ճանապարհին. Ալիկ ԱլեքսանյանԱզգը մնում է ազգ իր մշակույթով․ Լիլիթ ԱրզումանյանՈւսանողական տարիք և ուսանողական տանիք. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» պանելային քննարկում էր կազմակերպել հաջողակ կանանց մասնակցությամբՀայաստանի հակաօդային պաշտպանությունը կյանքի և մահվան խնդիր է. հարցազրույց Իսրայելի ՀՕՊ համակարգի նախկին ղեկավարի հետ«Ուժեղ Հայաստան»-ի աճող ազդեցությունը՝ իշխանության հիմնական անհանգստությունը Տարածաշրջանային լարվածության ստվերը․ Հայաստանը տնտեսական հարվածի առջև Ոչ թե ժամանակավոր ճգնաժամի, այլ համակարգային խնդիրների կուտակում. «Փաստ» Քաղաքական համակարգը՝ որպես պետական իմունիտետ. դասեր աշխարհից և Հայաստանի իրականությունը. «Փաստ» Պետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ» «Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր». «Փաստ» Սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ.... «Փաստ»
Հասարակություն

Փարաքարում համաճարակ է սկսվել. պատճառը հայտնի է

Երեկ՝ հոկտեմբերի 9-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում: Փարաքար վարչական շրջանի Կարեն Դեմիրճյան և Ֆրանց Վերֆել փողոցների խաչմերուկում «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցների կողմից տրված սխալ տեղեկատվության արդյունքում Փարաքար գյուղի բնակիչները ջրագծի աշխատանքներ կատարելիս անզգուշաբար վնասել են «Զվարթնոց» օդանավակայանի համար տեղադրված կեղտաջրերի հեռացման խողովակի մի հատված:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչները փորձել են իրենց ուժերով լուծել շատ կարևոր ջրագծի հարցը և «Զվարթնոց» օդանավակայանում հանդիպել են աշխատակիցներից մի քանիսին և տեղեկացրել, որ իրենք տրակտորով փորման աշխատանքներ են կատարելու, և որպեսզի սխալ հատված չփորեն, քանի որ գյուղացիները տեղեկացված էին, որ այդ հատվածով կոյուղատար ու ջրագիծ է անցնում, «Զվարթնոցից» խնդրել էին իմանալ՝ արդյո՞ք օդանավակայանի կոյուղատարերը իրենց կողմից փորման աշխատանքներ կատարելու հատվածում են:

«Զվարթնոցից» հայտնել են, որ գյուղացիները կարող են հանգիստ իրենց գործը անել: Ու մարդիկ, սեփական միջոցներով, սկսել են աշխատանքներ կատարել: Պարզվել է, որ «Զվարթնոցի» հայտնած տեղեկությունը սխալ է, և գյուղացիները վնասել են «Զվարթնոց» օդանավակայանի կողմից օգտագործվող կեղտաջրերի կոյուղատարը:Ժամերի ընթացքում վնասված  կոյուղատարից դուրս եկած կեղտաջրերը ողողել են ողջ տարածքը:Մի քանի տոննա կեղտաջրերը անխնա հոսում էին՝ լցվելով բնակիչների տներն ու այգիները:Իրավիճակի՝ վերահսկողությունից դուրս գալու պատճառով, բնակիչները դեպքի մասին տեղեկացնում են Արմավիրի մարզպետ Էդուարդ Հովհաննիսյանին և Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանին:

Վերջիններս ժամանում են դեպքի վայր, տեղում ծանոթանում խնդրին, սակայն, քանի որ գիշեր էր, մարզպետն ու վարչականի ղեկավարը որոշում են, որ աշխատանքները պետք է կատարվեն առավոտյան:Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, արդեն մի քանի ժամ է՝ Արմավիրի մարզպետարանի և Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի աշխատակազմից արդեն սկսել են աշխատանքներ կատարել՝ վնաված կոյուղատարը նորոգելու ուղղությամբ:Ամբողջ տեխնիկան, որի մեջ է մտնում հատուկ ավտոմեքենան, որով 10-ից ավելի անգամ ամեն տեղափոխելը 3 տոննայի չափ կեղտաջրերի հեռացումն էր, նաև տրակտորը, հատուկ խողովակը, այդ ամենը արվեց Փարաքար խոշորացված համայնքի կողմից: Աշխատանքները ղեկավարում է համայնքի ղեկավար Դ. Մինասյանը:Գյուղացիները նույնպես միացել էին աշխատանքներին:

Բնակիչ-վարչական շրջանի ղեկավար-մարզպետ համագործակցված գործողություններն ապացուցեցին ժողովրդական հայտնի ասացվածքը, որ «գյուղ կանգնի, գերան կկոտրի»:Զվարթնոց օդանավակայանից էլ ընդառաջեցին մարզպետին և Փարաքար վարչական շրջանի ղեկավարին, և մի որոշ ժամանակ դադարեցրին կեղտաջրերի բացթողումը՝ խողովակաշար:Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված հատվածում կան նաև ավելի լուրջ խնդիրներ՝ ոոռոգման և խմելու ջրախողովակների վերականգնման ուղղությամբ:Մարզպետարանն ու վարչական շրջանն էլ արդեն աշխատանքներ են կատարում՝ հիմնովին նոր ջրագծեր, այդ թվում՝ ջրահեռացման, անցկացնելու ուղղությամբ:Այս պահին աշխատանքները շարունակվում են: