Կորպորասիոն Ամերիկա օդանավակայանների ղեկավարության գագաթնաժողովը. Մասնակցում է Փաշինյանը (ուղիղ)
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան մեծ» դահլիճում ընթանում է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայանների ղեկավարության գագաթնաժողովը»:
Գագաթնաժողովին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Գագաթնաժողովը կընթանա մինչեւ հունիսի 6-ը: Գագաթթաժողովին մասնակցում են Բրազիլիայի, Պերուի, Էկվադորի, Արգենտինայի, Ուրուգվայի, Իտալիայի եւ Հայաստանի օդանավակայանների մոտ 120 ներկայացուցիչներ, «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանը, «Հայաստանի միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն:
Նշենք, որ «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունը պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին: Հայաստանում ընկերության գործունեության ոլորտը ներառում է այնպիսի բնագավառներ, ինչպիսիք են ավիացիան, գյուղատնտեսությունը եւ բանկային սեկտորը: