Թուրքիայում հիստերիա է Հայաստանում ՈՄԱ-ի գործունեության կապակցությամբ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայում մեծ աղմուկ են բարձրարցրել հայաստանյան ՈՄԱ (Ողջ մնալու արվեստ) կազմակերպության գործունեության կապակցությամբ, գրում է Հաքին․ազ-ը։
Նրանք համարում են, որ հետախուզադիվերսիոն գումարտակի հրամանատար Վովա Վարդանովի հիմնած կազմակերպությունն «ահաբեկչական» է, իսկ դրա գործունեության մասին հաճախ են հիշատակում Հայաստանի ընդդիմության ներկայացուցիչները, փորձագետները, պատմաբանները և իշխանություններին մոտ կանգնած լրատվամիջոցները։
Թուրքական լրատվամիջոցները նշում են, թե ՈՄԱ-ն, իբր, աջակցություն է ստանում PKK-ից և ԱՍԱԼԱ-ից։
Թուրքիայում ընդդիմադիր ազգայնական IYI կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները, ելույթ ունենալով խորհրդարանական խմբակցության նիստում, ասել է, որ ԱՍԱԼԱ-ի գաղափարախոսության հիման վրա ստեղծված ՈՄԱ-ի օգնությամբ Հայաստանը պատրաստվում է «ասիմետրիկ» պատերազմի Ադրբեջանի և Թուրքիայի դեմ։ Ըստ Աքշեների՝ թուրքերի դեմ ռազմական գործողություններին նախապատրաստվելու համար ՈՄԱ-ն ռազմական դասընթացներ է անցկացնում տարբեր տարիքի հայերի, այդ թվում՝ անչափահասների համար։
«Նրանք, ովքեր նախկինում խուսափում էին խիզախ պայքարից, այժմ փնտրում են սպանության նենգ մեթոդներ», - ընդգծել է Աքշեները IYI կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում,- Մենք գիտենք, որ երկար տարիներ Հայաստանի կառավարությունը նյութական, տեխնիկական և կադրային աջակցություն է ցուցաբերել ահաբեկչական PKK կազմակերպությանը («Քրդստանի աշխատավորական կուսակցություն» - խմբ.): Հնարավոր է, որ թուրքերի ու Թուրքիայի հանդեպ թշնամանքի հիման վրա ստեղծված այս դաշինքը շարունակի գործել ՈՄԱ/PKK դաշինքի տեսքով։
Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է անհապաղ վերացնել մեր սահմանների բոլոր «կույր կետերը» և ավելի վճռական ու կոշտ միջոցներ ձեռնարկել հայկական տարածքից ահաբեկիչների մուտքի սպառնալիքի դեմ։ Մենք նաև պետք է միջազգային հանրությանը տրամադրենք փաստաթղթեր և տեղեկատվություն, որոնք կարող են բացատրել Հայաստանի տարածքում ահաբեկչության մեջ ներդրումների վնասակար հետևանքները և թույլ չտալ մեր երկրին կատարել հերթական պատմական սխալը»։
Իր հերթին, Աթաթուրքի համալսարանի պատմության ֆակուլտետի դոցենտ Սավաշ Էգիլմեզը TRT Haber-ին տված հարցազրույցում ասել է, որ «Հայաստանը, երբևէ չհրաժարվելով իր պատմական սովորություններից, համաշխարհային տերությունների խրախուսմամբ և աջակցությամբ ստեղծել է նոր ահաբեկչական կազմակերպություն, որը կոչվում է ՈՄԱ»: .




















Իսրայելի պաշտպանության բանակը hարվածներ է hասցրել Իրանի և Լիբանանի ավելի քան 200 օբյեկտի
Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայ...
Այսօր մետրոյում Փաշինյանին պատասխանող Արցախցի կինը պարզապես հիացմունքի է արժանի. Ավետիք Չալաբյան
Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն Ասլանյան
2–րդ դասարանցի երեխան «որովայնի սալջարդ» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ
Իրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց
Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է
Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ
Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի
Սթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակա...