Վերածվել ենք բանտապետության. Տիգրան Աբրահամյանը այցելել է Գրիգորի Խաչատուրովին և Մամիկոն Ասլանյանին
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդիպեցի շինծու գործով ազատությունից զրկված գեներալ Գրիգորի Խաչատուրովին և արդեն անհիշելի ժամանակներից ապօրինի կալանքի տակ գտնվող Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Նույն քրեակատարողական հիմնարկում գտնվող մի շարք անձանց տեսակցության նկատմամբ արգելք կա` Գարիկ Գալեյան, Նարեկ Մալյան և ուրիշներ:
Իշխանության վախերի և կոմպլեքսների հետևանքով մեծ թվով մարդիկ գտնվում են տարբեր քրեակատարողական հիմնարկներում, շատերն այնքան երկար են այնտեղ, որ նույնիսկ մարդիկ են հաճախ մոռանում:
Վերածվել ենք բանտապետության», - գրել է Աբրահամյանը։