Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պուտինի վարքագիծը նման է խելագարության․ Ռյուտե Ուկրաինայում չկա մի էլեկտրակայան, որը չի տnւժել ռուսական հարձակnւմներից․ Զելենսկի Մենք չենք կարող մեզ թույլ տալ ավելի շատ չծախսել պաշտպանության վրա․ ֆոն դեր Լայեն Հաղթում է անզուսպը, հախուռնը, խելագարը. Կաթողիկոսի դեմ քրեական գործ է հարուցվել, ի՞նչ անել․ Էդմոն Մարուքյան Իջևան-Սևան-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած Մայր Աթոռը՝ Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդման մասին Ռոբերտ Լևանդովսկու ծառայություններով հետաքրքրված է հինգ ակումբ Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի Ուկրաինայի ԶՈւ-ն հրթիռային հարված է հասցրել Բելգորոդին. կա երկու զոհ Զելենսկին «պետք է շարժվի» հակամшրտության կարգավորման ուղղությամբ, հակառակ դեպքում նա կարող է բաց թողնել կարգավորման «մեծ հնարավորությունը»․ ԹրամփԱրվեստ՝ պոդիումի վրա. Ուես Գորդոնը կին-մուսաներին վերածում է պայծառ հերոսուհիների՝ Carolina Herrera-ի նոր հավաքածուի համարՊատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ ՄերցԱյսօր տեղի ունեցավ աննախադեպ մի բան` քրեական հետապնդում հարուցվեց Ամենայն Հայոց Հայրապետի դեմ․ Նարեկ ԿարապետյանՇիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպքԱռգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթՔաղաքականություն ենք մտնում՝ հայակենտրոն ու բազմավեկտոր ուղեգիծ ձևավորելու համար․ Ավետիք ՉալաբյանՄենք վճռականորեն կիրառելու ենք Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված ողջ գործիքակազմը ունենալու համար ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ. Արթուր ԴանիելյանՀայ ազգն արժանի է ուժեղ առաջնորդի. Ալիկ ԱլեքսանյանԱյն ինչ մատուցվում է այսօր մեր ժողովրդին, իրականության հետ աղերս չունի. ՔոչարյանՍա մի փոթորիկ էր բաժակի մեջ. Ռոբերտ Քոչարյան

Ատեստավորման հետևանքով պայմանագրայինները հեռանո՞ւմ են զինված ուժերից․ ՊՆ պարզաբանումը

«Հրապարակի» խմբագրություն ՀՀ Զինված Ուժերի սպա էր դիմել՝ ահազանգով, որ ատեստավորման հետևանքով բազմաթիվ պայմանագրայիններ զրկվում են աշխատանքից, քանի որ միայն ատեստավորում անցնող պայմանագրայինների աշխատավարձն են բարձրացնում, իսկ 170 հազար ՀՀ դրամի համար կյանքը զոհել քչերն են պատրաստ։ Մեզ ահազանգել էին նաև, որ մարտական հերթափոխը շատ ուշ է լինում, երբեմն պայմանագրայինները ստիպված են լինում մեկ ամիս կամ մեկ ու կես ամիս մնալ դիրքերում, որովհետև համապատասխան քանակով զինծառայողներ չկան՝ նրանց փոխարինելու համար։ Տեղեկություններ էին հաղորդել նաև այն մասին, որ որոշ ստորաբաժանումներում հաստիքացուցակը 50 տոկոսից պակաս է զբաղեցված, ինչն էլ պատճառ է դառնում նաև հերթափոխի ուշացմանը։

«Հրապարակը» հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարարություն՝ բարձրացված ահազանգի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար։ ՊՆ-ից սակայն պնդում են, որ մարտական հերթափոխը կատարվում  է ըստ հաստատված գրաֆիկի։ Ինչ վերաբերվում է որոշ ստորաբաժանումներում հաստիքների 50 տոկոսից պակաս լինելուն, ապա ՀՀ զինված ուժերում 50 տոկոսից ցածր հաստիքային համալրվածությամբ ստորաբաժանումներ չկան։

Ատեստավորման մասով էլ ՊՆ-ն հայտնում է․« Պայմանագրային զինծառայողներից ատեստավորում անցնելու նպատակով դիմորդների թվաքանակը ընթացքում աճում է։ Ատեստավորվել են դիմորդների մոտ 52 տոկոսը, որոնցից մոտ 50 տոկոսը ստացել են դրական գնահատական։

Ատեստավորումը չանցնելու պարագայում կրկնակի ատեստավորելու կարգը և ատեստավորումը չանցնելու դեպքում առաջացող իրավական հետևանքը սահմանված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 47-րդ հոդվածի 7-րդ մասով և ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 162- Ն որոշմամբ սահմանված կարգի 43-րդ կետով»։

Պայմանագրային զինվորական ծառայության զինծառայողներին ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարների չափերը սահմանված են ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 166-Ն որոշմամբ, ինչպես նաև զինծառայողների դրամական ապահովությունը սահմանվում է ամսական օրացույցային օրերի հաշվարկով և բաղկացած է զինվորական կոչումներին համապատասխանող զինվորական պաշտոնների դասակարգման դրույքաչափերից, օրենքով սահմանված կարգով տրվող հավելումներից, հավելավճարներից և լրավճարներից, որոնք կանոնակարգվում են ՀՀ Կառավարության որոշումներով և ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով։ հետևաբար յուրաքանչյուր զինծառայողի դրամական ապահովման չափը տարբեր է, ինչի պատճառով ատեստավորված զիծառայողին հատկացվող ընդհանուր գումարի չափը հնարավոր չէ տրամադրել։