Այսօր՝ 25 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղը՝ որակական փոփոխությունների և արդիականացման ճանապարհին

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) Կապանի մասնաճյուղի հոկտեմբերի 11-ի գիտխորհրդի նիստը նվիրված էր 2022-2023 ուսումնական տարվա հիմնական արդյունքների ամփոփմանը։ Մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Լեռնիկ Պետրոսյանը նախ թվերի ու փաստերի լեզվով ներկայացրեց կրթօջախի գործունեությունը: Առաջին պլանում մասնաճյուղի համալրումն է՝ առկա ուսուցման գծով ունեցել են 69 դիմորդ՝ վեց մասնագիտության, 52 դիմորդ՝ հեռակա ուսուցման երկու մասնագիտության գծով։

2023-ին մասնաճյուղին հրաժեշտ է տվել 69 շրջանավարտ, սեպտեմբերի 1-ի դրությամբ նրանցից աշխատանք ունեն 49-ը, որից 29-ը՝ մասնաճյուղում ստացած մասնագիտությամբ։ Նախորդ ուստարում մասնաճյուղն ուներ 327 ուսանող, ներկայումս՝ 306 ուսանող (առանց հեռակա ուսուցման առաջին կուրսի)։

Վիճակագրության մեջ մի ուշագրավ փաստ կա. մեկ տարվա կտրվածքով մասնաճյուղից հեռացվել է 28 ուսանող, ընդ որում՝ հեռակա ուսուցմամբ սովորող ուսանողներ (23 հոգի)՝ անբավարար առաջադիմության պատճառով։

Այնուհետև բանախոսը տարբեր ուղղություններով ներկայացրեց կատարված աշխատանքը. մասնավորապես՝ գիտահետազոտական ոլորտում հրատարակվել է 11 հոդված, գիտաժողովներում զեկուցվել չորս աշխատանք, մասնագիտական խորհուրդներում ներգրավված է երկու աշխատակից, թեկնածուական ատենախոսություն է պաշտպանել երկու դասախոս:

Ներկայացված հաշվետվության շուրջ եղավ նաև մտքերի փոխանակում:

Ուսումնամեթոդական աշխատանքների և միջազգային համագործակցության գծով տնօրենի տեղակալ Տիմեա Աղամյանը նշեց, որ ընդունելության քննություններին ընդառաջ մասնաճյուղի գովազդաշարն իրականացնող խումբը կազմակերպել է մասնագիտական բաց դասեր, լաբորատոր փորձեր, մասնագիտական կողմնորոշմանը միտված հանդիպումներ և սեմինարներ: Այդ ամենի շնորհիվ նախորդ տարվա համեմատ ութ տոկոսով աճել է առկա ուսուցմամբ առաջին կուրս ընդունված ուսանողների թիվը: Այդուհանդերձ՝ բանախոսը հրատապ համարեց մասնաճյուղին կից ավագ դպրոցի հիմնադրումը, ինչը կապահովի տեխնիկական գիտելիքներով դիմորդների հոսքը մասնաճյուղ:

Մասնաճյուղի տեխնոլոգիաների և ճյուղային տնտեսագիտության ֆակուլտետի  դեկան, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Անիկ Եղիազարյանը փաստեց, որ նկատվել է ուսման առաջադիմության անկում, և դա պայմանավորված է վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձություններով՝ կորոնավիրուսի համավարակ և պատերազմական իրավիճակներ: Արական սեռի ուսանողների մի մասը մասնակցել է մարտական գործողություններին՝ ստացել մարմնական և հոգեբանական վնասվածքներ: Բացի այդ՝ որոշ ուսանողների շրջանում մարել է ընտրած մասնագիտության հանդեպ հետաքրքրվածությունը, ինչն էականորեն ազդել է ուսման առաջադիմության վրա:

Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սեյրան Բալասանյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց, իր բնորոշմամբ, երկու առանցքային խնդրի վրա, այն է՝ մասնաճյուղի վարկանիշի բարձրացում, որով և պայմանավորված կլինի դիմորդների թվաքանակի աճը և ուսանողների ուսման առաջադիմության մակարդակի բարելավում։ Այս համատեքստում նշեց. «Մեր ուսանողների գիտելիքների ցածր մակարդակի ակունքները դպրոցում են, որի կրթական համակարգը էական, դեռ ավելին՝ արմատական բարելավման հրամայական անհրաժեշտություն ունի։ Եթե չենք կարողանում հանրակրթական դպրոցներին ինչ-որ ձևով օգնել, ուրեմն պիտի ստեղծել սեփական դպրոցը, սկզբում՝ ավագ դպրոց, հետո՝ ինչպես Երևանում, հիմնական: Դա ինքնանպատակ չէ, քանզի մեր ուսանողների մեծ մասը մասնաճյուղ է դիմում պատահականորեն՝  առանց մասնագիտական կողմնորոշման, պարզապես դիպլոմ ստանալու համար, թեպետ և՛ մամուլով, և՛ հեռուստատեսությամբ ընդունելության քննություններին ընդառաջ քարոզչական աշխատանք է տարվում»։

Բանախոսը նաև նկատեց, որ մասնաճյուղի համակարգչային բազան շուտափույթ թարմացման կարիք ունի:

Մասնաճյուղի ուսխորհրդի նախագահ Արտյոմ Առաքելյանը ներկայացրեց ուսանողության շրջանում խորհրդի ծավալած գործունեությունը:

Այնուհետև հրապարակվեց մասնաճյուղի գիտական խորհրդի որոշումը, որով երաշխավորվեց՝ տնօրենի պաշտոնակատարի հաշվետվությունը ներկայացնել ՀԱՊՀ գիտական խորհրդին՝ քննարկման նպատակով:

Ի դեպ, ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի գիտական խորհրդի կազմում ընդգրկված են նաև «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության, «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերության, «Լամաքս» ՍՊ ընկերության ներկայացուցիչները, ինչը վկայում է բուհական այդ հաստատության և տարածաշրջանի խոշոր գործատուների հետ սերտ համագործակցության մասին: Նաև այդ հանգամանքի շնորհիվ է, որ, ինչպես արդեն նշեցինք, անցած ուսումնական տարվա 69 շրջանավարտից 49-ը արդեն իսկ աշխատանքի է անցել, որից 29-ը՝ իր մասնագիտությամբ:

Գիտխորհրդի նիստում ականատես եղանք մի հետաքրքիր երևույթի. և՛ մասնաճյուղի ղեկավարը, և՛ պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներն իրենց մեջ ուժ էին գտել լիովին առերեսվելու իրականությանը՝ նշելով ոչ միայն հաջողությունները, այլև խնդիրները, առկա խոչընդոտները, բացթողումները: Իսկ դա խոսում է մասնաճյուղում ստեղծված բարենպաստ ու առողջ մթնոլորտի, կրթական գործը որակական նոր մակարդակի հասցնելու նրանց վճռականության մասին:

Լեռնիկ Պետրոսյանը ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական անձնակազմի անունից ջերմորեն շնորհավորեց «Սյունյաց երկրի» խմբագրակազմին՝ լրագրի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ: Բարձր գնահատելով այդ լրատվամիջոցի հետ մասնաճյուղի համագործակցությունը, օգտակար համարելով պարբերականի գործունեությունը մարզի կրթական համակարգի  համակողմանի լուսաբանման գործում, Լեռնիկ Պետրոսյանը «Սյունյաց երկրի» խմբագրակազմին ցանկացավ ստեղծագործական նորանոր հաջողություններ:

Վահրամ Օրբելյան

ԶՊՄԿ-ն՝ հանուն սահմանամերձ գյուղի Ադրբեջանում հայտնել են՝ ինչու են փակ պահում երկրի ցամաքային սահմանները Սեզոնային գրիպով վարակվածների թիվն աճել է. ի՞նչ վիճակ է COVID-19–ի մասով ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Wildberries-ը գործարկում է սպառողական վարկավորման ծառայությունը «Շատ թանկ ա»․ Ամանորին ընդառաջ թանկացումներ են. հարցում Վրաստանի նոր խորհրդարանը ստանձնել է լիազորությունները Վճարի՛ր Իդրամով Երեւան մոլում եւ շահի՛ր նվերներ Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով, սպասվում է թաց ձյուն Եգիպտոսում զբոսանավ է խորտակվել, որում ավելի քան 30 զբոսաշրջիկ է եղել Թրամփը մտադիր է ԱՄՆ բանակից հեռացնել բոլոր տրանսգենդերներին. The Times Մայրության օրվան նվիրված տոնական համերգը Կրեմլում հավաքեց ավելի քան 2 հազար բազմազավակ ընտանիքներ Ադրբեջանի և Իրանի զինված ուժերը 4-օրյա համատեղ զորավարժություններ են սկսել Թուրքիան արգելել է Երևանից Ստամբուլ մեկնած կանադացի լրագրողի մուտքը Արկտիկական բեմի գրավումը Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի կողմից Վարչախումբը փորձում է մոռացության տալ մեր հիշողությունը․ Մենուա Սողոմոնյան Հայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախ եւ առաջ ապտակ էր Փաշինյանին․ Էդուարդ Շարմազանով Գերմանիան մոտենում է 100 ԳՎտ արևային էներգիայի գեներացման «Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Մեղավորը պետք է պատժվի երկիրն այս օրը գցելու համար․ Հրայր Կամենդատյան Փաշինյանը ծառայում է Էրդողանի իշխանությանը և շարունակելու է ժողովրդին խաբելով առաջ մղել նրա օրակարգը․ «Հայաքվե» Հայաստանը ոչինչ չշահեց COP29-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան Ոչ խեղճ ենք, ոչ թույլ ենք, ոչ էլ անհրաժեշտություն ունենք համակերպվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին․ Ավետիք Չալաբյան Փաշինյանը մեր աչքի առաջ փորձում է Հայաստանը վերակողմնորոշել Ռուսաստանից Թուրքիա․ «Հայաքվե» Չպետք է այս իշխանությանը թույլ տալ մեզ վերածել Թուրքիայի ծայրագավառի․ Ավետիք Չալաբյան Պատմական և իրական Հայաստանների հակադրությունը կեղծ է․ Մենուա Սողոմոնյան Ռուսաստանին Հայաստանում պրոռուսական իշխանություն պետք չէ, Ռուսաստանին Հայաստանում պրոհայաստանյան իշխանություն է պետք․ Մհեր Ավետիսյան Գեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր Ավետիսյան Ռուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Reuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ