«Նախագծային շեղումներով շինարարությունը մեծ խնդիրներ է առաջացնելու կառուցապատողների համար». Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է կառուցապատողների կողմից առանց շահագործման թույլտվության շենք–շինությունները շահագործելու հարցին․
«Այն կառուցապատողները, որոնք չունեն ավարտական ակտ և շահագործման թույլտվություն, տուգանվելու են»,- ասել է Ավինյանը՝ մանրամասնելով, որ շահագործման թույլտվություն ունենալու համար նախ և առաջ հարկավոր է ավարտական ակտ։
Նշենք, որ, ըստ օրենսգրքի, առաջին տուգանքը կկազմի 500-700 հազար դրամ, իսկ տուգանվելուց հետո կրկին շահագործելու դեպքում՝ 1-1,5 մլն դրամ։
«Մենք նոր շրջափուլ ենք մտնում, որ բոլորը պետք է հանեն իրենց ավարտական ակտերը։ Նախագծային շեղումներով շինարարությունը մեծ խնդիրներ է առաջացնելու կառուցապատողների համար։ Հետևաբար, խնդրում ենք, հորդորում ենք մնալ նախագծային փաստաթղթերի շրջանակներում և իրականացնել այն նախագծերը, որ պարտավորվել են քաղաքապետարան փաստաթղթեր ներկայացնելիս»,- ասաց նա։