Մահացողը պայմանագրային զինծառայող էր
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Շիրակի մարզում երեկ տեղի ունեցած ողբերգական վթարից մահացած գյումրեցի Մարտունը Կառնուտ գյուղ էր գնացել` աշխատելու։ Այս մասին MediaHub-ին պատմեց Կառնուտի վարչական ղեկավար Գառնիկ Գաբոյանը։
Հիշեցնենք՝ ըստ մամուլի, հոկտեմբերի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Կառնուտ գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի բակում նույն գյուղի բնակիչ 34-ամյա Սրապ Պ.-ն իր վարած ГАЗ САЗ մակնիշի բեռնատարը հետընթաց վարելիս անզգուշաբար հարվածել է նշված հասցեում գտնվող, պահեստի դարպասի մոտ կանգնած, Գյումրիի բնակիչ՝ 47-ամյա Մարտուն Պ.-ին: Քաղաքացին տեղում մահացել է։
Վարչական ղեկավարը մեզ պատմեց, որ իր տեղեկությամբ՝ վթարը տեղի է ունեցել մեքենայի ինքնահոսի պատճառով։
«Երեկ, երբ գնացի դեպքի վայր, երկու տարբերակ էր պտտվում. առաջինն այն է, որ վարորդը ղեկին չի եղել, մեքենան ինքն իրեն է առաջ գնացել ու հարվածել 47-ամյա Մարտունին, մյուս տարբերակն էլ այն է, որ հետընթացքի ժամանակ Սրապը չի նկատել ու հարվածել է տղամարդուն։ Ոչ մեկը ներկա չի եղել դեպքին»,- ասաց նա։
Վարչական ղեկավարը պատմեց, որ գյումրեցին պայմանագրային զինծառայող է եղել և ունեցած ազատ օրերին եկել է Կառնուտ գյուղ, որպեսզի բերքահավաքությամբ զբաղվի։
«Մեր գյուղում տարբեր համայնքներից աշխատողներ կան, ինքն էլ եկել աշխատել, գնացել է։ Իրեն վրաերթի ենթարկած տղան էլ շատ հանգիստ ու լավ տղա, հիմա ինքն էլ է ձերբակալված, մեքենայի տերն էլ»։
Լիաննա Թորոսյան




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն Ասլանյան
Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայ...
Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է
Իրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան
Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի
Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ
Իրենց պատգամավորներից մեկն էլ ասում էր, որ ժողովրդը իրավունք ունի այցելելու ռազմական նշանակություն ո...