Ի՞նչ է խնդրում գերի ընկած իսրայելցի աղջիկը (տեսանյութ)
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀԱՄԱՍ-ի զինյալներն առաջին անգամ հրապարակել են հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման ժամանակ գերի վերցված անձի մասնակցությամբ տեսանյութը։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Թե կոնկրետ որտեղ է հրապարակվել տեսանյութը, չի նշվում։ Անհայտ է նաեւ, թե երբ եւ որ վայրում է այն նկարահանվել։
Կարճ տեսանյութում երեւում է, թե ինչպես են վիրակապում աղջկա ձեռքը։
Դրանից հետո, նայելով տեսախցիկին, աղջիկն ասում է, որ իր անունը Միա Շեմ է, նա 21 տարեկան է, Իսրայելի Շոհամ քաղաքից է և այժմ Գազայում է։
The Times of Israel-ը գրում է, որ Շեմը գերի է ընկել հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածի սահմանին մոտ գտնվող Ռեյմ գյուղաքաղաքի մոտ անցկացված երաժշտական փառատոնի մասնակիցների վրա գրոհայինների հարձակման ժամանակ։
Աղջիկը պատմում է, որ իրեն երեք ժամ վիրահատել են, այժմ անհրաժեշտ դեղամիջոցներն է ստանում։
«Ես միայն խնդրում եմ, որ ինձ շուտափույթ վերադարձնեն տուն՝ ընտանիքիս, ծնողներիս, եղբայրներիս ու քույրերիս մոտ։ Խնդրում եմ ինձ որքան հնարավոր է շուտ տարեք այստեղից»,- տեսանյութում նրա խոսքերն է մեջբերում The Times of Israel-ը։
Հրատարակությունը պարզաբանում է, որ Միա Շեմը իսրայելուհի է, ով ունի նաև Ֆրանսիայի քաղաքացիություն։ Աղջկա ընտանիքի ընկերը պատմել է, որ նրա հարազատները տեսել են տեսանյութը և հաստատել, որ ձայնագրության մեջ, իրոք, Միան է, հաղորդում է The New York Times-ը։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times