Այսօր՝ 16 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Զարգացումները, ցավոք, գնում են վատագույն ուղղություններով. սրանց՝ շարունակական մնալն իշխանության հանգեցնելու է Հայաստան պետության կործանմանը»

Այն, ինչ սկսվել է Մերձավոր Արևելքում, վաղուց սպասելի էր: Նման կարծիք է հայտնում միջազգայնագետ, պատմաբան ու էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվել յանը՝ հավելելով, որ մասնագիտական շրջանակները վաղուց էին ասում, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը շատ լարված է և, անշուշտ, պայթելու է:

«Հստակ է, որ փաստացի սկսված իսրայելա-պաղեստինյան պատերազմը գնալով ընդլայնման միտում ունի, հատկապես, երբ Գազայում հիվանդանոց էին պայթեցրել, և, տարբեր տվյալների համաձայն, մինչև 1000 զոհ կա: Սա նշանակում է, որ զուտ պաղեստինա-իսրայելական պատերազմը քիչ-քիչ վերածվում է Արևմուտք-իսլամական աշխարհ հակամարտության: Իսլամական աշխարհը, հանձինս առաջատար երկրների՝ Սաուդյան Արաբիայի, Իրանի, ինչ-որ ձևով սկսելու թ ներքաշվել այս գործընթացի մեջ: Խոսքը նաև Եգիպտոսի և Թուրքիայի մասին է, որոնք նույնպես հստակ կերպով աջակցում են Պաղեստինին: Բայց մյուս կողմից էլ տեսնում ենք, որ Արևմուտքն է ի պաշտպանություն Իսրայելի հանդես գալիս: Այս հակամարտությունն ինչ-որ առումով և՛ սպասելի էր, և՛ շատ վտանգավոր: Տեղի ունեցող իրադարձությունները զարգանում են մեզ անմիջապես մոտ, և շատ հնարավոր է, որ Իրանը ներքաշվի դրանցում:

Իրանը զգուշացրել է, որ Գազայի հատվածում ցամաքային գործողության դեպքում անտարբեր չի մնալու: Գաղտնիք չէ, որ Հեզբոլլահը, որպես պրոիրանական կառույց, գործում է Լիբանանում և այլն: Մեզ համար վտանգները աճում են, երբ զարգացումները սկսում են գնալ Իրանի շուրջ, և փորձ է արվում նրան ներքաշել այս պատերազմի մեջ: Եթե նման բան տեղի ունենա, սա կանդրադառնա նաև մեր տարածաշրջանի վրա: Սա կանդրադառնա նաև Հայաստանի և Ադրբեջանի հակասության պայմաններին: Ադրբեջանը չի թաքցնում իր ագրեսիվ նկրտումները Հայաստանի նկատմամբ, իսկ Հայաստանում իշխանության են մարդիկ, որոնք ի վիճակի չեն ադեկվատ գնահատել վտանգները և իրենց քայլերով ու գործողություններով Հայաստանն էլ ավելի մեծ վտանգի ու հակամարտության մեջ են ներքաշում: Իրականությունը բարդ է, զարգացումները շատ ավելի վտանգավոր են, քան կարելի էր կարծել մեկ շաբաթ առաջ»,- ասում է միջազգայնագետը:

Այս իրավիճակում, երբ աշխարհում և մեր շուրջն օր օրի խառնաշփոթն էլ ավելի է խորանում, Հայաստանի իշխանությունները պարբերաբար խոսում են երկրի արտաքին քաղաքական վեկտորի մասին: Մե՛կ հրաժարվում են Ռուսաստանից ու գնում դեպի Արևմուտք, մե՛կ էլ ասում, թե Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է մնում: Բաց է մնում հարցը՝ ի վերջո, արտաքին քաղաքական վեկտորը փոխո՞ւմ են, թե՞ ոչ: «Իրականության մեջ կարծիք կա, որ ամենավտանգավոր մարդիկ դիլետանտներն են: Մենք, մեղմ ասած, գործ ունենք դիլետանտ, էլ չեմ ասում՝ դավաճան ղեկավարության հետ, որը սեփական պատկերացումները փորձում է հարմարեցնել այն իրականության մեջ, որը կա: Եթե իրենք հասկանային, թե ինչ է միջազգային հարաբերությունը, ինչպես է փոփոխվում դրա զարգացման դինամիկան, շատ լավ կգիտակցեին, որ Հայաստանի նման պետությունն ուղղակի չի կարող վեկտոր փոխել: Ու առաջին հերթին այն պատճառով, որ գտնվում ենք մի տարածաշրջանում, որտեղ հենց մեր շրջապատում կա 88 մլն բնակչություն ունեցող թուրքական աշխարհ, որը շատ ագրեսիվ է տրամադրված մեր հանդեպ, և իր նպատակը Հայաստանով միջանցք ունենալը չէ, իր նպատակը հայ ժողովրդին, Հայաստան պետությունը ոչնչացնելն է:

Իսկ թե ինչպես կհասնեն դրան, բլոկադայի, ներխուժման, տնտեսական կամ այլ միջոցներով, իրենց համար արդեն էական չէ: Այս ամենը չհասկանալով՝ այս մարդիկ երկիրը կործանման են տանում: Ուղիղ մեկ տարի առաջ Պրահայում ստորագրվեց հայտնի փաստաթուղթը, որով Արցախը ԵՄ-ի միջնորդությամբ ճանաչվեց Ադրբեջանի մաս, և մեկ տարի հետո Արցախը չկա: Բառացիորեն մի քանի օր առաջ էլ Գրանադայում ստորագրվեց ևս մեկ խայտառակ փաստաթուղթ՝ նորից եվրոպացիների միջնորդությամբ, որով Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի 86,6 հազար քառ. կմ տարածքը: Հանդիպմանը ներկա չէր ադրբեջանական կողմը, թվում է, թե դա պրոադրբեջանական փաստաթուղթ է, բայց Ադրբեջանը ներկա չէր մի պարզ պատճառով, որովհետև իրեն դա պետք չէ, նա հրաժարվում է ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ գործող դավաճանական ռեժիմի երազած 29,8 քառ. կմ տարածքով: Իրեն թվում է, որ դա էլ է շատ Հայաստանի Հանրապետության համար:

Շատ լավ հասկանում են, որ իրենք Հայաստանում գործ ունեն բավականին տհաս, տգետ և դավաճանաձև քաղաքական ռեժիմի հետ և այդ ռեժիմից պետք է ստանան մաքսիմումը, որ կարող են: Այս իրավիճակին նաև նպաստում է այն տուրբուլենտությունը, որն այսօր կա Մերձավոր Արևելքում, այն գնալով աճելու, ուժեղանալու միտում ունի: Այս պայմաններում պարզ է, որ իրենք չեն գնա ոչ մի համաձայնության սրանց հետ, հակառակը՝ կսպասեն այն պահին, երբ կկարողանան Հայաստանը բլոկադայի ենթարկել: Փաստորեն, փորձելով անկլավները նվիրել Ադրբեջանին, ինչի մասին խոսում է այս ռեժիմի պարագլուխը, Հայաստանը փաստացի դառնում է օկուպացված, շրջապատված պետություն:

Փակվում է մեր հիմնական ճանապարհը դեպի Վրաստան, ընդամենը մեկ ուղի ենք ունենալու, և փակվում է մեր հիմնական ճանապարհը դեպի Սյունիք: Ունենք ուղիներ, որոնցով սկսելու ենք փորձել շրջանցել հիմնական ճանապարհները: Այսինքն, Հայաստանը դառնում է կիսաանկլավ, կիսաշրջապատված պետություն: Ամբողջական շրջապատելու, տնտեսապես ճնշելու, ոչնչացնելու համար նրան ընդամենը պետք է, որ այս իշխանությունը շարունակի մնալ և շարունակի վաճառել Հայաստանի շահերը: Զարգացումները, ցավոք, գնում են վատագույն ուղղություններով, և այս պայմաններում հասկանալի է, որ սրանց՝ շարունակական մնալն իշխանության հանգեցնելու է Հայաստան պետության կործանմանը»,-նշում է մեր զրուցակիցը:

Արցախի՝ որպես Հայաստանի դարպասի չլինելիության պայմաններում հասկանում ենք, որ թիրախում Սյունիքն է: Թշնամին հայտարարում է, որ «վերադառնալու» է Զանգեզուր «առանց պատերազմի», բայց զուգահեռաբար քարոզչական մեծ ծավալի նյութեր են առկա, նաև օտարերկրյա քաղաքական գործիչների հայտարարություններ՝ Հայաստանի հարավ Ադրբեջանի հնարավոր ներխուժման մասին: «Միանշանակ գործի են դրել բավականին լուրջ հոգեբանական ճնշում, ուզում են, որպեսզի հայերը լքեն Հայաստանը: Ասեմ, որ այդ գործընթացը վաղուց սկսվել է սրանց թեթև ձեռքով: Հայաստանը բավականին մեծ թափով հայաթափվում է: Ուղղակի, եթե արցախցիները տեղ ունեին գնալու, թե մենք ուր ենք գնալու, ես չգիտեմ: Հայաստանի հայաթափումը մի քաղաքական կուրս է, որը ձեռնտու է թուրքական աշխարհ կոչվածին, փաստացի այդ ուղղությամբ ակտիվ կերպով աշխատում է գործող քաղաքական ռեժիմը ևս, որովհետև թքած ունի հայ ժողովրդի, Հայաստանի ապագայի վրա:

Ընդամենն ուզում է՝ որքան հնարավոր է երկար մնալ իշխանության՝ շատ լավ հասկանալով, որ ոչ մի քաղաքական ուժ հավերժ չի կարող մնալ իշխանության: Վաղ թե ուշ իրենք զրկվելու են այդ իշխանությունից, ուղղակի ուզում են, որ այն պահին, երբ իրենք զրկվեն այդ իշխանությունից, Հայաստան պետությունն էլ որպես այդպիսին այլևս դադարի գոյություն ունենալ: Ցանկանում են այս պետության վերջին ղեկավարները լինել, դուրս գալ և իրենց հետևից դռները փակել: Սա է սրանց նպատակը»,-եզրափակում է Արմեն Մանվելյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ կայացել է Աշոտ Սարգսյանի անվան բազկամարտի ամենամյա մրցաշարը Մարզական Սյունիք․ իրավիճակը համապարփակ ներկայացնելու փորձ Ի տարբերություն Փաշինյանի` ՀՀ բոլոր նախագահները հանդիպումներ են ունեցել ԱՄՆ նախագահների հետ. Սարգսյան «Քյասիբի ռադիոն» պետք է փակվի». Հրայր Կամենդատյան Պահպանել պետության ինքնիշխանությունը` նշանակում է, որ Հայաստանն է որոշում իր զարգացման ճանապարհը. ՀայաՔվե Մշակվել է ձգվող արևային մարտկոց Գիտությունը, կրթությունն ու մշակույթը՝ ավելորդ բե՞ռ. «Փաստ» Ինչո՞ւ իշխանությունները չեն ցանկանում օգնել աղքատ և ծայրահեղ աղքատ գյուղացուն. «Փաստ» Ինչո՞ւ իշխանություններին չեն հետաքրքրում հայ գերիների ճակատագրերը. «Փաստ» «Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն». «Փաստ» Իսկ ընդհանրապես՝ Հայաստանն՝ ո՜ւր, դուք՝ ո՜ւր.... «Փաստ» Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ» Ադրբեջանցիները Ռուսաստանում իսկական գլխացավանք են դարձել. «Փաստ» Իսկ Հայաստանում դա հնարավոր է.... «Փաստ» Վաղը երեկոյան անձրև է սպասվում Մայք Թայսոնն այս գիշեր ռինգ կբարձրանա՝ մրցելու 27‑ամյա Ջեյք Փոլի հետ «Աղա Խան» զմրուխտն աճուրդում վաճառվել է շուրջ 9 մլն դոլարով՝ դառնալով աշխարհում ամենաթանկ կանաչ քարը (լուսանկարներ) Իսրայելը տարհանման կոչ է արել, ապա խոշոր հարված հասցրել Բեյրութի արվարձաններին. կան զոհեր Մբապեն իր կարիերայի ամենաերջանիկ շրջանը չի ապրում. Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչը խոսել է Մբապեի խնդիրների մասին ԱԺ-ում խոսվեց, թե Կիրանցի հատվածից անասուններ են անցնում, պարո՛ն մարզպետ, ի՞նչ ինֆորմացիա ունեք այս մասին. Փաշինյան (տեսանյութ) «Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կգ ոսկյա և արծաթյա զարդերի ներկրման փորձեր (տեսանյութ) «Միակ բանը, որ մտածում էի՝ ոտքի կանգնեմ, որովհետև ընտանիք ունեմ». Արսեն Սաֆարյանը՝ 44-օրյայից հետո չքայլելու և հոգեբանական բարդ փուլի մասին ԱՄՆ պետական ​​պարտքը գերազանցել է 36 տրիլիոն դոլարը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կվերազինվի հակահրդեհային, օդափոխության և էլեկտրական ժամանակակից համակարգերով ԱրարատԲանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը ներդրողների հետ հարաբերություններում Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ․ ինչ են քննարկել Ծեծկռտուք` ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալի ու գումարտակի հրամանատարի միջև․ հարվածներ՝ փոխգնդապետին (տեսանյութ) Հյուսիս-հարավ ծրագրի կարիքների համար անհրաժեշտ հողամասերը կճանաչվեն հանրության գերակա շահ ԱԺ-ում ՔՊ-ն հիմա էլ անցել է հայ-արմերիկյան պաշտոնական հարաբերությունների պատմության աղավաղմանը. Զաքարյան «Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կգ ոսկյա և արծաթյա զարդերի ներկրման փորձեր Սերոբ Գասպարյանի կալանքի ժամկետը երարաձգվել է 5-ից ավելի կրակոցներ՝ Մովսես Խորենացու փողոցում․ անչափահասի են տարել բաժին Հաստատվել է Լատվիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Պուտինն ու Ալիևը հաստատել են Մոսկվա-Բաքու ռազմավարական գործընկերության զարգացման հարցում փոխադարձ հետաքրքրությունը Ինչպե՞ս օգտվել Սուպերայից. Համառոտ ուղեցույց ՊՆ-ն ՝ Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի մասին Տերովին տերն ա տարել, անտերին՝ գելը. հողին հանձնեցին 19-ամյա Նարեկին, ու չկար ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը Փոխվարչապետը ՌԴ գյուղնախարարի հետ քննարկել է առևտրաշրջանառության ընդլայնման հնարավորությունների հարցը «Մանկական Եվրատեսիլ 2024»-ի քվեարկության կարգը Տրանսպորտային կապի ենթակառուցվածքը շուտով կհասցվի Հայաստանի հետ սահման. Բայրամով