Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մի դրամի ուժը միանում է Սիմֆոնիկ անտառ նախագծի ամփոփիչ փուլինIdram&IDBank-ի հատուկ առաջարկը՝ Դալմա Գարդեն ՄոլումԻշխան Սաղաթելյանի անդրադարձը Փաշինյանի հայտարարությանը«Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էԿուրտուայի վնասվածքի վերաբերյալ նոր մարամասներ են հայտնի դարձել․ բելգիացին կարող է բաց թողնել «Բավարիայի» դեմ խաղերըԵվրոպայում գազի գները մեկ երրորդով աճել են Իրանի նոր hարվածից հետո. Bloomberg Վանաձորում կալանավորել են 2 եղբոր, որոնք հանցավոր կազմակերպություն են ստեղծել «Լաբուբու»-ն պատրաստ է մեծ էկրանին. ո՞վ կբեմադրի ռեժիսորական աշխատանքը և կգրի սցենարը «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի փորձագետ Զվիկա Խայմովիչի հարցազրույցըԿասեցվել է «Էյեմ ֆակտորի»-ի պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՀանգստացի Նիկոլ Փաշինյան. Ալիկ Ալեքսանյան«Չկա կյանքում ավելի հաճելի բան, քան ճամփորդել ընտանիքով». Մենչը Հռոմից լուսանկարներ է հրապարակելՀայաստանը լինելու է ուժեղ, արժանապատիվ, խաղաղ և իր ապագան ինքնուրույն կերտող պետություն․ Իրինա ՅոլյանՊենտագոնի պահանջած 200 միլիարդ դոլարը միայն այսբերգի գագաթն է. Արաղչի Լրագրողները հաշմանդամ կդառնան, իսկ պետությունը կվերանա. Նիկոլ Փաշինյանի նոր թեզերը․ Էդմոն ՄարուքյանՎախեցնել պատերազմով, սպառնալ խաղաղությամբ. Վահե ՀովհաննիսյանԱրամ Վարդևանյանը իշխանության մանիպուլիացիաների մասինԻրանի 20 միլիոն ադրբեջանցիներից պատկերացնո՞ւմ եք գան Սյունիք, դեմոգրաֆիան կարող է փոխվել (տեսանյութ) Մեսսին պատմության մեջ ամենաարագը խփեց 900 գոլ՝ գերազանցելով Ռոնալդուին Հարկային տեռnրը հայտարարում եմ փակված. կարևորը՝ չեմ հայտարարում բացված. Փաշինյան
Հասարակություն

Բաքվից զանգ են ստացել, Մելիքսեթն ու ընկերը ողջ են. դուստրը մանրամասնում է

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած հերթական ռազմական օպերացիան խեղեց բազմաթիվ ճակատագրեր, փոխեց արցախցիների երազանքներն ու նպատակները։ 

Հայրենիքի կորստին զուգահեռ, անտանելի ցավ են ապրում հատկապես այն ընտանիքները, որոնք մարդկային կորուստներ են կրել։ Իսկ մի մասի ճակատագիրը դեռևս հայտնի չէ։ 

Ասկերանի շրջանի Ներքին Սզնեք գյուղը 2020  թվականի պատերազմից հետո դարձել էր առաջնագիծ։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին ծավալված գործողություններից ժամեր անց՝ ադրբեջանական զինուժն ամբողջությամբ գրավեց գյուղը, այն դեպքում, երբ քաղաքացիական անձինք դեռևս չէին հասցրել տարհանվել։ Գյուղից գաղթելու ճանապարհին նրանք ենթարկվել են բռնության ու խոշտանգումների։ 

MediaHub-ը զրուցել է սզնեքցի Զարինե Փաշայանի հետ։ Վերջինս սեպտեմբերի 19-ից փնտրում է հորը՝ Մելիքսեթ Փաշայանին։ 

Արցախցի փրկարարները Սզնեքում և հարակից համայնքներում որոնումներ են իրականացրել, շատ մարդիկ էին մնացել տներում,  պատսպարված նկուղներում, սակայն Մելիքսեթից որևէ տեղեկություն չի եղել։ Ընտանիքը պատրաստ էր ընդունելու ամենացավոտ լուրը, բայց օրեր առաջ Բաքվից զանգ են ստացել, Մելիքսեթն ու ընկերը ողջ են։

«Հայրս խոսել է քեռուս հետ միայն, քանի որ Հայաստան տեղահանվելուց հետո փոխել ենք նաև մեր հեռախոսահամարները։ Հայրս Ադրբեջանում է, ընկերոջ հետ գերի է։ Ասել է լավ եմ, միայն չգիտեմ երբ բաց կթողնեն»,- մանրամասնեց դուստրը։

Քանի՞ գերի է պահվում Ադրբեջանում։ Արցախի ՄԻՊ գրասենյակի փաստահավաք առաքելության շրջանակում հավաքագրված տվյալների համաձայն, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունից բացի, Բաքվի բանտերում պահվում է մոտ մեկ տասնյակ արցախցի (խոսքն այս սեպտեմբերի ագրեսիայի ժամանակահատվածի մասին է)։ 

Զարինեն հույս ունի, որ այս անգամ Ադրբեջանը, Արցախին ամբողջությամբ տիրանալուց հետո, մարդասիրական քայլ կանի և կփոխանցի գերիներին։

Հունան Թադևոսյան