Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ»
Ժամանց

Երբ արագ կալանավորեցին Լևոնին, հասկացանք, որ Արցախ հանձնելու հարց ունեին․ հիմա ինչո՞ւ են երկարացնում կալանքի ժամկետը․ Սիրուշո

Երգչուհի Սիրուշոն ամուսնու կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ գրում է․
 
«Լևոնին բոլորի աչքի առջև խեղդելով ու հարվածելով բերման ենթարկեցին՝ Արցախի համար ցույցին մասնակցելու համար։ Հետո ասացին, որ իրականում բոլորը սխալ են տեսել, այդ Լևոնն է ոստիկաններին ծեծել, ու քանի որ ծեծել է ՝ պետք է մեկ ամսով կալանավորել։ Բացարձակ արհամարհելով այն, որ ողջ հանրությունը դիտել է տեսանյութը և պարզ տեսել, որ տեղի է ունեցել հակառակը։ 

Երեկ որոշում կայացրեցին Լևոնի կալանավորումն երկարացնել ևս երկու ամսով. եթե կա մեկն, ով կարող է բացատրել, թե ինչ հիմքով ու ինչի համար, խնդրում եմ՝ բացատրեք։

Երբ անօրինական ձևով արագ կալանավորեցին Լևոնին, հասկացանք, որ Արցախ հանձնելու հարց ունեին, ու մեր ընտանիքը, ինչպես միշտ, որպես խոչընդոտ տեսնելով, փորձում են ամեն կերպ փակված ու հեռու պահել։

Հիմա ինչո՞ւ են երկարացնում։ Ի՞նչ նպատակ սա ունի։ Թե՞ ընդամենը անձնական վրեժխնդրություն է։

Քանի տարի է ընտանիքի մասին ինչ կեղծ մեղադրանքներ ասես չեն տարածում. պատկերացնո՞ւմ եք, եթե իրականում ինչ-որ բան լիներ, հիմա ինչ արած կլինեին, եթե ոստիկանին «հարվածելու» համար են էսպես անում։

Այս մասին էլի չէի խոսի, սա կմնար մեր ընտանեկան դժվարությունը, որը կհաղթահարեինք, ինչպես մնացածն ենք հաղթահարել, բայց ուզում եմ բարձրաձայնել ու ցույց տալ, որ սա մեծ խնդրի փոքր մասն է. հենց էսպես են մարդկանց խաբում տարիներ շարունակ ու այն մարդկանց դեմ հանում, ովքեր կարող էին ինչ-որ բան փոխել։

Բարեբախտաբար, այս դեպքում բոլորը տեսել են տեսանյութերը և գիտեն ճշմարտությունը։ Բայց պատկերացրեք, եթե տեսանյութը տեսած չլինեիք, հիմա հերթական անգամ հավատալու էիք հերթական ստի կամ առնվազն կասկած էիք ունենալու…»: