ՀՀ ՊՆ-ն հաղորդում է
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդում է․
Հոկտեմբերի 18-ին` ժամը 07։00-ից սկսած, ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության զինվորական ավտոտեսչության և պարետային ծառայության կողմից Երևան քաղաքում իրականացվել է «Կարգազանց-2023» միջոցառումը։
Միջոցառման ընթացքում հայտնաբերվել և արձանագրվել են ճանապարհատրանսպորտային և համազգեստի կրման կանոնների խախտման դեպքեր։
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կողմից իրականացվող նմանատիպ միջոցառումները շարունակական բնույթ են ունենալու։