Բանակաշինության փոխարեն միլիոնավոր դոլարների շինություն․ Գարիկ Ղազարյան
Գարիկ Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Բանակաշինության փոխարեն միլիոնավոր դոլարների շինություն
Օրեր առաջ ցուցակ էին հրապարակել Արցախի Ներդրումային Հիմնադրամի վարկառուների մասով, կից նկարով երևում է վարկառուների տվյալները։
Ինձ էս ցուցակների մեջ իրական շահառուների մասով ընդհանրապես չի զարմացնում Սերժ Սարգսյանի փոքր փեսայի լինելու հանգամանքը կամ ասենք Արթուր Աղաբեկյանի, որոնք միլիարդավոր փոխառություններ են վերցնում, այլ հատկապես հետաքրքիր էր Սամվել Բաբայանի անվան հետ կապվող 18-րդ եւ 20-րդ համարի տակ գտնվող ընկերությունների հանգամանքը մոտ 1,3 մլրդ, դե էլ անիմաստ է խոսել ենթադրելի ունեցած կապիտալի մասին, որն հաստատ տասնապատիկ ավելի շատ է, սա այն դեպքում դեռ ինչի մասին մեզ հայտնի է։
Սամվել Բաբայանը տասնյակ տարիներ բարձր պաշտոններ է զբաղեցրել, Արցախի հերոս է, միշտ համարվել է լուրջ, ստրատեգ գեներալ, բայց նա ինչով է զիջում մնացածին` ովքեր բանակաշինությունը թողած դոլարային միլիոններ են շինել։