Եթե Ադրբեջանը չդադարի իր ագրեսիվ քաղաքականությունը, կձեռնարկվեն պատժամիջոցներ Բաքվի ռեժիմի նկատմամբ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իմ այս անգամվա հայաստանյան այցը մեկնարկում է երևանյան հանդիպումներից: Ես վաղը իմ պատվիրակության հետ կմեկնեմ Հայաստանի հարավային շրջաններ, և այցի նշանաբանն է՝ համերաշխություն հայտնել Հայաստանին՝ որպես ժողովրդավար երկրի և նաև ուղերձ հղել Ադրբեջանի ավտոկրատ ռեժիմին այն մասին, որ այս տարածաշրջանում անայլընտրանք է, և մենք չենք հանդուրժի որևէ ռազմական լուծում տարածաշրջանում: 1lurer.am-ի փոխանցմամբ՝ այս մասին Երևանում ասուլիսի ժամանակ ասաել է Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը:
«Ռազմական ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի նկատմամբ միանշանակ միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է, և խախտում են նաև այն համոզմունքները ու սկզբունքները, որ մենք ունենք միջազգային իրավունքի հետ կապված, և խստորեն դատապարտում ենք այս գործելաոճը:
Հավասարության քաղաքականությունը, որ մենք վարում էինք երիտասարդ ժողովրդավարական Հայաստանի և հարուստ ու ավտոկրատ Ադրբեջանի հետ, այդ համաչափ քաղաքականությունը ձախողել է»,- ասաց նա՝ նշելով, որ դա նշանակում է՝ անհրաժեշտ է վերաձևակերպել քաղաքականությունը:
«Եթե Ադրբեջանը չդադարի իր ագրեսիվ և հրահրող քաղաքականությունը, անշուշտ կձեռնարկվեն պատժամիջոցներ Ադրբեջանի ռեժիմի նկատմամբ, որոնք այժմ մշակման փուլում են: Կշարունակենք նույն ինտենսիվությամբ աջակցել խաղաղությանը միտված բոլոր բանակցություններին»,- ասաց Միխայել Ռոթը:




















Իսրայելի պաշտպանության բանակը hարվածներ է hասցրել Իրանի և Լիբանանի ավելի քան 200 օբյեկտի
Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայ...
Այսօր մետրոյում Փաշինյանին պատասխանող Արցախցի կինը պարզապես հիացմունքի է արժանի. Ավետիք Չալաբյան
Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն Ասլանյան
2–րդ դասարանցի երեխան «որովայնի սալջարդ» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ
Իրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց
Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է
Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ
Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի
Սթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակա...