Այսօր՝ 25 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Հա՛մ իրենք ոչինչ չեն անում, հա՛մ էլ մյուսներին խանգարում են․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երկրի սահմանների, տարածքային ամբողջականության, բնակչության ֆիզիկական անվտանգության պաշտպանությունը պետության անվիճարկելի առաջնահերթությունն ու պարտականությունն է: Այդպես պետք է լինի: Մեր մեջ ասած՝ պետության կազմավորումն առաջնահերթ հենց այդ խնդիրները լուծելու համար է: Պետության քաղաքացիները (առանձին դեպքերում՝ հպատակները) առաջին հերթին հենց դրա համար են հարկեր և տուրքեր վճարում, որպեսզի գոյացած միջոցներով օրվա իշխանությունը կարողանա լուծել վերոնշյալ խնդիրները: Հիմա, ու սա արդեն ամենևին գաղտնիք չէ, այլ փաստացի իրականություն, ստացվել է այնպես, որ տարբեր անձանց նախաձեռնություններով ու հասարակական կարգով ձևավորվել են մասնավոր խմբեր, որոնք իրենց հնարավորությունների սահմաններում լծվել են ինքնապաշտպանական խնդիրների լուծմանը, որոշակի թվով մարդկանց ինքնապաշտպանության և ինքնապահպանման տարրական կանոնները սովորեցնելուն, սահմանների կահավորմանը: Նման նախաձեռնություններից է, օրինակ՝ «Ողջ մնալու արվեստը» կենտրոնը, չնայած միայն իրենք չեն այդ «գծի վրա»:

Դա, մեծ հաշվով, պետական կառույցների անգործության կամ անուշադրության պայմաններում գոյացած վակուումը ինչ-որ կերպ «լցնելուն» նպատակաուղղված բնական դրսևորում է: Այլ կերպ դա կոչվում է հանրության ակտիվ շերտի ինքնակազմակերպում, ինչը, ի դեպ, բնորոշ է ոչ միայն մեր հասարակությանը: Պետք է նկատել, որ նման նախաձեռնությունները ցանկացած պարագայում ողջունելի են: Դե, գոնե տրամաբանությունը հուշում է, որ պետք է ողջունելի համարվի: Բայց ինչն է հետաքրքիր. հատկապես մերձիշխանական կամ այդպիսին ընկալվող շրջանակներից որոշակի հակաքարոզչություն է իրականացվում այսօրինակ նախաձեռնությունների դեմ: Չնայած, այս դեպքում «հակաքարոզչությունը» մի փոքր մեղմ ձևակերպում է, քանի որ այն, ինչ դրսևորվում է, ավելի շուտ ու ավելի շատ ուղղորդված արշավ է հիշեցնում: Հետաքրքիր է, այդ ի՞նչ են անում նման նախաձեռնությունները, որ հայտնվել են նման հակաքարոզչության թիրախում:

Որքան հայտնի է, նման նախաձեռնությունների նպատակներից առաջինը այն է, որ բնակչության գոնե մի մասը ինքնապաշտպանության տարրական պատկերացումների ու կանոնների տիրապետի: Դա, հասկանալի է, հնարավոր է նախաձեռնություններով հետաքրքրված մարդկանց խմբերի պարապմունքներով, դասընթացներով: Վա՞տ է... Բացի այդ, մասնավոր նախաձեռնությունները նպատակ են հետապնդում, այսպես ասած, «պաշտպանության երկրորդ գիծն» ապահովել, ամրապնդել: Հայտնի է, որ օրինակ՝ «Գմբեթ» անվանումը կրող ծրագրերով նպատակ կա կառուցել-կահավորել (նախապատրաստել) առնվազն 500 կրակային հենակետ՝ առավել բարդ և վտանգավոր ուղղություններով, իսկ հնարավորության դեպքում՝ դրանց թիվը հասցնել 4700-ի՝ սահմանի ողջ երկայնքով, բնակավայրերի շուրջ, ճանապարհների հանգուցային կետերում: Վա՞տ է...

Մարդիկ, մեծ հաշվով, ցանկանում են անել և անում են բաներ, որոնք, ևս մեկ անգամ ընդգծենք, առաջնահերթ հենց պետական մարմինները պետք է անեին: Եթե կուզեք իմանալ, պետությունն արդեն պետք է ինքնապաշտպանական բազմաթիվ ջոկատներ կազմավորած լիներ բոլոր սահմանամերձ բնակավայրերում: Այնպես, որ յուրաքանչյուր բնակիչ առաջին իսկ կրակոցների դեպքում իմանար, թե ինքն ուր է գնում, ինչ պետք է անի: Ըստ որում, պետությունը նման աշխատանքներ պետք է դեռ 2020 թվականի նոյեմբերի 10-ից սկսեր իրականացնել: Առնվազն 3 տարի ի՞նչ է արվել կամ՝ դրա նման ինչ-որ բան արվե՞լ է: Նկատի ունենք համապետական ընդգրկմամբ: Ոչինչ: Երևի միայն բարձրահարկ շենքերի նկուղներն են քիչ թե շատ մաքրվել, ու... վերջ: Համարել են, որ դրանով «ապաստարանների» հարցերը լուծվեցին: Հա, մեկ էլ «օդային տագնապի» մասին ինչ-որ թռուցիկներ են փակցրել շենքային հայտարարությունների վահանակներին ու՝ վերջ: Լավ, ինչ արել կամ չեն արել: Դրա մասին չէ խոսքը:

Հիմա առանձին մարդիկ, անհատներ, մարդկանց խմբեր նախաձեռնություն են ցուցաբերել և ինչ-որ բան են անում: Որևէ իշխանություն պետք է գոնե գոհ ու շնորհակալ լինի, որ հայտնվել են մարդիկ, որոնք իր գործի, իր բեռի մի որոշակի մասը վերցրել են իրենց ուսերին: Թվում է՝ պետք է ակտիվորեն համագործակցեն, ջանքերը համատեղեն, եթե պետք է՝ միասնական համակարգում իրականացնեն: Բայց չէ, երևի մեր իրականության մեջ նորից գործում է «ոչ մի լավ գործ անպատիժ չի մնում» մոտեցումը: Լավ, չեք ուզո՞ւմ օգնել, համագործակցել, նպաստել, մի՛ օգնեք: Բայց եթե չեք օգնում, գոնե մի՛ խանգարեք: Վերջին հաշվով, պարոնայք իշխանավորներ, այդ ձե՛ր գործունեությունը, իսկ որ ավելի ստույգ է՝ անգործությունն է առաջին հերթին բերել նման նախաձեռնությունների գոյության անհրաժեշտությանը:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Wildberries-ը գործարկում է սպառողական վարկավորման ծառայությունը «Շատ թանկ ա»․ Ամանորին ընդառաջ թանկացումներ են. հարցում Վրաստանի նոր խորհրդարանը ստանձնել է լիազորությունները Վճարի՛ր Իդրամով Երեւան մոլում եւ շահի՛ր նվերներ Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով, սպասվում է թաց ձյուն Եգիպտոսում զբոսանավ է խորտակվել, որում ավելի քան 30 զբոսաշրջիկ է եղել Թրամփը մտադիր է ԱՄՆ բանակից հեռացնել բոլոր տրանսգենդերներին. The Times Մայրության օրվան նվիրված տոնական համերգը Կրեմլում հավաքեց ավելի քան 2 հազար բազմազավակ ընտանիքներ Ադրբեջանի և Իրանի զինված ուժերը 4-օրյա համատեղ զորավարժություններ են սկսել Թուրքիան արգելել է Երևանից Ստամբուլ մեկնած կանադացի լրագրողի մուտքը Արկտիկական բեմի գրավումը Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի կողմից Վարչախումբը փորձում է մոռացության տալ մեր հիշողությունը․ Մենուա Սողոմոնյան Հայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախ եւ առաջ ապտակ էր Փաշինյանին․ Էդուարդ Շարմազանով Գերմանիան մոտենում է 100 ԳՎտ արևային էներգիայի գեներացման «Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Մեղավորը պետք է պատժվի երկիրն այս օրը գցելու համար․ Հրայր Կամենդատյան Փաշինյանը ծառայում է Էրդողանի իշխանությանը և շարունակելու է ժողովրդին խաբելով առաջ մղել նրա օրակարգը․ «Հայաքվե» Հայաստանը ոչինչ չշահեց COP29-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան Ոչ խեղճ ենք, ոչ թույլ ենք, ոչ էլ անհրաժեշտություն ունենք համակերպվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին․ Ավետիք Չալաբյան Փաշինյանը մեր աչքի առաջ փորձում է Հայաստանը վերակողմնորոշել Ռուսաստանից Թուրքիա․ «Հայաքվե» Չպետք է այս իշխանությանը թույլ տալ մեզ վերածել Թուրքիայի ծայրագավառի․ Ավետիք Չալաբյան Պատմական և իրական Հայաստանների հակադրությունը կեղծ է․ Մենուա Սողոմոնյան Ռուսաստանին Հայաստանում պրոռուսական իշխանություն պետք չէ, Ռուսաստանին Հայաստանում պրոհայաստանյան իշխանություն է պետք․ Մհեր Ավետիսյան Գեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր Ավետիսյան Ռուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Reuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի